ԼԱՎՐՈՎԻ ՈՒ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ Մանրակրկիտ կերպով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված հակամարտության առնչությամբ, կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Շեշտվել է այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածության անթույլատրելիությունը հակամարտությունում: Նշվել է ծայրահեղ հավասարակշռված քայլերի պահանջվածությունըՙ Բաքվին ու Երեւանին քաղաքական ու դիվանագիտական աջակցություն հատկացնելու առումով: Հաստատվել է ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակով իրավիճակի կայունացման համար Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների սերտ կոորդինացիայի պատրաստակամությունը: Ռուսական կողմը ուշադրություն է դարձրել ջանքերին, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվումՙ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը: |