RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1355, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Ադրբեջանական կողմի ռմբակոծությունից վիրավորվել են նաեւ հայ եւ ֆրանսիացի լրագրողներ: Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները, որոնցից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեինըՙ միջին ծանրության:

Արցախի կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երեւան: Ֆրանսիայից սանիտարական ինքնաթիռ կժամանի` Արցախում Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորված Le Monde-ի թղթակիցներին Ֆրանսիա հասցնելու, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Բրյուսելում, ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբըՙ Le Monde պարբերականի երկու լրագրողները վիրավորվել են, նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Հրետակոծության հետեւանքով զոհվել են եւս երեք քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, 24news կայքի լրագրող Սեւակ Վարդումյանը, ռուսական «» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին վիրավորվել են, թիրախավորվել էր նաեւ Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ