ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԸ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ 2020 թ. ֆիզիկայի Նոբելյան մրցանակ է շնորհվել Սըր Ռոջեր Պենրոուզին (Օքսֆորդ), որը դեկտեմբերի 8-ին կարդաց Նոբելյան դասախոսությունը «Սեւ խոռոչներ, կոսմոլոգիա եւ տարածա-ժամանակային սինգուլյարություններ»: https://www.youtube.com/watch?v=DWF1uNb9Q1Q Նոբելյան ելույթները, որոնց հետաքրքրությամբ սպասում են աշխարհի մասնագետները, մտնում են գիտության պատմության մեջ, քանի որ մրցանակակիրը ներկայացնում է տվյալ բնագավառի անցյալի եւ ապագայի իր տեսակետները: Պենրոուզի ելույթում, որ վերաբերում էր բնագավառի մեկդարյա ընթացքին, հիշատակված փոքրաթիվ գիտնականների թվում է Կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը: Սա առաջին հայ գիտնականի հիշատակումն է Նոբելյան ելույթներումՙ դրանց ավելի քան մեկդարյա պատմության մեջ: Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիայի կայքից https://www.aanl.am/?control=h1528&pc=news&lang=en |