Երեկ հանդիսավոր պայմաններում եւ մեծաշուք արարողություններում, ձեռամբ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի օծվեց Ռուսաստանի մայրաքաղաքի սրտում կառուցված առաջնորդանիստ Սբ Պայծառակերպություն տաճարըՙ հարակից եկեղեցակրթական շինություններով, ներկայությամբ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի, պետական ու պաշտոնական անձանց, եկեղեցու բարերարների եւ ստվար բազմության:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսը կարող է դառնալ առաջին մուսուլմանական երկիրը, որ կճանաչի 1915 թվականին Օսմանյան կայսրության կազմակերպած Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Վատիկանի գործունեությունը լուսաբանող Vatican Insider կայքը` անդրադառնալով Եգիպտոսի Ժողովրդական ճակատ ինստիտուտի ղեկավար, փաստաբան Մուհամմեդ Սաադ Խայրալլահի աննախադեպ քայլին, ով պատմության մեջ ...
Նախագահ Սարգսյանի սեպտեմբերերեքյան հայտարարությունից հետո մեկ շաբաթ հետեւելով մեր քաղաքական դաշտի իրարամերժ ու շփոթված պահվածքինՙ մի շարք հետեւությունների հանգեցինք: Մեր քաղաքական դաշտը պարզապես բանի պետք չէ («նեգոդնի» Է` մի լավ խոսք կա զինվորական գործում): Գիտե՞ք ինչու: Որովհետեւ արդեն ոչ մեկ տարի է, ինչ լրատվամիջոցների մակարդակով գոնե խոսվում է, թե Հայաստանն, ...
Ռամկավար ազատական կուսակցութեան Լիբանանի շրջանային վարչութեան նախաձեռնութեամբ եւ հրաւէրով նախորդ օրը կայացաւ խորհրդակցական հանդիպում Շրջանային վարչութեան եւ Թէքէեան մշակութային միութեան հիմնադիրներու մարմնին միջեւ: Զոյգ վարչութիւնները կը ներկայացնէին ընկերներ Յակոբ Գասարճեան, Յարութիւն Երկանեան, Յովսեփ Էմիրեան, Էտի Պահատրեան, Արտեմ Նանճեան, Մայք Վայէճեան, Նար Խաչատուրեան, Արտաւազդ Մելիքսէթեան եւ դոկտ. Աւետիս Տաքսէսեան: Ժողովին մասնակից ...
Դամասկոսի արվարձան Գուտայում օգոստոսի 21-ի քիմիական գրոհի վայր այցելած ՄԱԿ-ի փորձագետները հայթայթել են ապացույցներ, որ խաղաղ բնակչության դեմ «բավական մեծ չափերով» զարին գազ է օգտագործվել: Այդ են վկայում շրջակա միջավայրի փորձաքննությունները, քիմիական տարրալուծումը եւ տուժածների բժշկական տվյալները:
Երեւանում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքների եւ քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման նպատակով վաղը կառավարությունն 8,9 մլրդ դրամ կհատկացնի պահուստային ֆոնդից: Այդ գումարից 7 մլրդ 485 մլն դրամը կուղղվի Երեւանում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգմանը, 1 մլրդ 441 մլն դրամՙ 4-րդ աստիճանի քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման տրամադրմանը:
«Թուրան» գործակալության վերլուծաբաններն ուսումնասիրել են Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության տարածած տվյալները, ըստ որոնց ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 300 հազ. տոննայով: Առհասարակ, համաձայն վիճակագրական տվյալների, հարեւան երկրում վերջին տարիներին արձանագրվել է նավթի արդյունահանման ծավալների անշեղ անկում:
Երեւանում ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների վերաբերյալ երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ զանգվածային լրատվության եւ այլ միջոցներով շարունակաբար իրազեկվում է մրցույթի անցկացման պայմանների մասին: «Սակայն մինչ օրս 23 երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մասնակցության հայտեր չեն ստացվել», նշվում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ ...
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության, դիվանագիտական համայնքի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երեւանյան համաժողովի բացումից հետո Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Ծաղկաձորում շարունակեց 20-րդ համագումարը, որից հետո ընտրվեց կուսակցության նոր ղեկավար կազմը: Երեք օր տեւած քննարկումներից հետո, որոնց մասնակցում էին 17 երկրներում գործող կուսակցության ներկայացուցիչները, ավանդական կուսակցության ատենապետ ընտրվեց Հակոբ Տիգրանյանը: Նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանը եւ Սեպուհ Գալփաքյանը դարձան փոխատենապետներ: Սա բարկացրել է աճեմյանական ...
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը կպայքարի արտագաղթի դեմ: Ծրագիրը ներկայացվել է երեկ եւ պայմանականորեն կոչվում էՙ «Մենք ապրելու ենք մեր երկրում»: Այն հիմնված է 11 դրույթի վրա, բաղկացած է 100 քայլից եւ ընդգրկում է բոլոր ոլորտները:
Հղում անելով պաշտոնական տվյալներինՙ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասում է, որ այս տարի կմթերվի 160.000 տոննա խաղող: Մթերման գինը սկսվում է 145 դրամից, սեւապտուղըՙ 170, իսկ Արենիի տարածաշրջանի խաղողըՙ 200 դրամ: Խաղողի շուկայում այս տարի գրանցվել է շրջադարձային փուլ, եթե առաջ գյուղացին էր խնդրում, որ ...
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10-ին Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի մեծ դահլիճում (Երեւան, Խանջյան 11) տեղի կունենա հայ-ռուսական գործարար համաժողովՙ նվիրված Մոսկվայի եւ Երեւանի տնտեսական համագործակցության զարգացմանը, որին կմասնակցեն երկու քաղաքապետարանների ներկայացուցիչներ եւ գործարարներ:
Սեպտեմբերի 15-ինՙ Խաչվերացի տոնին, Մայր աթոռ Սբ Էջմիածնում մատուցած Սուրբ պատարագից հետո մասնավոր արարողության ընթացքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին եւ Մայր աթոռի միաբան Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանինՙ ի գնահատություն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու անդաստանում իրենց նվիրյալ ծառայության եւ ...
Այսօր, 2013թ. սեպտեմբերի 18-ին, լրանում է հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի բնագավառի ճանաչված մասնագետ, պետական եւ հասարակական ականավոր գործիչ, գիտնական եւ գիտության տաղանդավոր կազմակերպիչ, ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանի 90 տարին:
Դետրոյթում 1992-ից գործող Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանը ներառում է հայկական արվեստի հարուստ եւ եզակի ցուցանմուշներ, որոնց թվում կարելի է նշել նկարազարդ ձեռագրեր, նկարներ, քանդակներ, գորգեր, եկեղեցական սպասքներ, մետաղադրամներ, ասեղնագործություն, կիլիկյան եւ ուրարտական ժամանակաշրջանների հնագիտական առարկաներ եւ այլն: Ութ տարբեր բաժիններում ցուցադրված մոտ 1500 իրերով թանգարանը Հայաստանից դուրս գտնվող ամենախոշոր ...
Հնդկական ֆիլմերը, երգերն ու պարերը հայերի որոշակի խավերի կողմից մշտապես սիրված ու պահանջված են եղել: Ուստի պատահական չէր, որ սեպտեմբերի 16-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հայ հանդիսականը ոգեւորությամբ ընդունեց Հնդկաստանից ժամանած «Շուգըր Ն՛Սփայս» խմբի կատարումները, որոնք հին ու նոր երգերի, հնդկական ֆոլկ երաժշության եւ Արեւմուտքի երաժշտական ռիթմերի ...
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 20-22-ը կանցկացնի «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության եւ բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը: Այս մասին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:
2013թ. սեպտեմբերի 15-ին Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) եւ կինոփառատոնին (Eurasian International Film ...
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկը շատ հաջող էր Հայաստանի հավաքականի անդամ, մինչեւ 66 կգ քաշային ըմբիշ Դավիթ Սաֆարյանի համար, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Լեւոն Արոնյանը կմասնակցի 2014-ի հունվարի 29-ից փետրվարի 4-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայանալիք շախմատի խոշոր մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը, շախմատային թագի հավակնորդ Մագնուս Կառլսենը, նախորդ մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան եւ Բորիս Գելֆանդը: Այս պահի դրությամբ մրցաշարի մասնակիցների միջին վարկանիշը 2794 է, ինչը շախմատի պատմության ...
Թուրքիայում ընթացող մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրում Վահե Բաղդասարյանն առաջին պարտությունը կրեց հնդիկ Սետուրամանի հետ պարտիայում: Վահեն 2,5 միավորով նահանջեց 36-րդ հորիզոնական: Իսկ ահա Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Ջերի Մեզային եւ 2 միավորով ընթանում է 71-րդ հորիզոնականում: