RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-17 23:31:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1128, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 14

8,9 ՄԼՐԴ ԴՐԱՄ` ԵՐԵՎԱՆԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆՆ ՈՒ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Ա. Մ.

Երեւանում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքների եւ քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման նպատակով վաղը կառավարությունն 8,9 մլրդ դրամ կհատկացնի պահուստային ֆոնդից: Այդ գումարից 7 մլրդ 485 մլն դրամը կուղղվի Երեւանում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգմանը, 1 մլրդ 441 մլն դրամՙ 4-րդ աստիճանի քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման տրամադրմանը:

Որոշումը կառավարությունը բացատրում է նրանով, որ, չնայած վերջին տարիներին Երեւանի պողոտաների եւ փողոցների ասֆալտբետոնյա ծածկի լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, բայց հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում ասֆալտբետոնյա ծածկը դեռեւս բավարար որակի չէ: Որոշմամբ ակնկալվում է Երեւանում ունենալ շուրջ 1 մլն քմՙ նոր, բարձրորակ ասֆալտբետոնյա շերտ երթեւեկելի հատվածներում, շուրջ 70045 քմՙ ասֆալտբետոնյա շերտ մայթերի հատվածներում, ինչպես նաեւ շուրջ 38034 գծմՙ նոր եզրաքարերի տեղադրում:

Ինչ վերաբերում է 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին, ապա Երեւանի քաղաքապետարանը նրանց վերաբնակեցման նպատակով ձեռք կբերի ընդհանուր թվով 100 բնակարան, որից 63 մեկսենյականոց, 33 երկսենյականոց, 4 չորսսենյականոց բնակարաններ, ինչպես նաեւ առնվազն 350 քմ տարածք` շենքի 1-ին հարկի հասարարական տարածքից: Համաձայն նախագծային փաստաթղթերի, մեկսենյականոց բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է մինչեւ 46 քմ, երկսենյականոց բնակարանինը` մինչեւ 68 քմ, իսկ չորսսենյականոց բնակարանինը` մինչեւ 116 քմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ