RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013



Տեղադրվել է` 2013-11-13 22:57:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 795, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ, ԸՍՏ ԵՎՐՈԲԱՆԿԻ, ԿԼԻՆԻ 2,5 ՏՈԿՈՍ

Ա. Մ.

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել է իր կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ եւ նախկին 4 տոկոս փոխարեն 2013-ի համար կանխատեսել է 2,5 տոկոս տնտեսական աճ: Միաժամանակ, Եվրոբանկի կանխատեսմամբ, 2014-ին մեր երկրի տնտեսական աճի տեմպը կավելանա եւ կկազմի 3,5 տոկոս:

Տնտեսական աճի տեմպի նվազումն այս տարի ՎԶԵԲ-ը կապում է գազի գնի թանկացման, ինչպես նաեւ մեր հիմնական գոծընկեր երկրում` Ռուսաստանում տնտեսական ցուցանիշների վատթարացման հետ:

Եվրոբանկի կանխատեսմամբ` Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում տնտեսական աճը 2013-ին կկազմի 1 տոկոս, 2014-ին` 2 տոկոս: Ռուսաստանի համար ՎԶԵԲ-ն այս տարի կանխատեսում է 1,3 տոկոս, եկող տարի` 2,5 տոկոս աճ, Վրաստանի համար այս տարիՙ 2 տոկոս, եկող տարի` 4 տոկոս, Ադրբեջանի համար այս տարի` 4,5 տոկոս, եկող տարի` 3,5 տոկոս տնտեսական աճ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ