Թուրքիան միջնորդական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով դիմել է Շվեյցարիային` Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնման հարցում: Թուրքական «Զաման» թերթի էլեկտրոնային անգլիալեզու տարբերակի երեկվա հրապարակման համաձայն, հոկտեմբերի կեսերին Շվեյցարիա այցելության ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շվեյցարացի պաշտոնյաներին ասել է, թե Թուրքիան պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, միեւնույն ժամանակ շեշտադրմամբ, թե Հայաստանը ...
«Մի՞թե վերջին պոետն եմ ես/ վերջին երգիչն իմ երկրի», հարց էր տալիս Վահան Տերյանը ցեղասպանությունից հետո ընկած ժամանակաշրջանում, երբ հուսահատությունն էր պատել նրան եւ բոլորին:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել է իր կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ եւ նախկին 4 տոկոս փոխարեն 2013-ի համար կանխատեսել է 2,5 տոկոս տնտեսական աճ: Միաժամանակ, Եվրոբանկի կանխատեսմամբ, 2014-ին մեր երկրի տնտեսական աճի տեմպը կավելանա եւ կկազմի 3,5 տոկոս:
Դամասկոսի հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդյանիՙ «Ազգին» հղած հաղորդագրությունը խոր ցավով տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 13:30-ին, հրթիռ է ընկել տեղի Թարգմանչաց վարժարանի առջեւ, հենց այն պահին, երբ աշակերտները տուն վերադարձի համար ավտոբուս էին բարձրանում: Զոհվել են 4 աշակերտ եւ վարորդներից մեկը. առաջին դասարանցիներ Հովհաննես Աթոքանյանը, Մունիր ...
Երեկ ԱԺ նիստի մեծ ընդմիջումից հետո մի պահ հիշողություն ունեցողը իրեն կարող էր զգալ 2007 թվականի մեջ, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա «Ժառանգությունը», արտահերթ համարելով ԼՂՀ ճանաչման իրենց նախագիծը, այն դրեց քննարկման: Դահլիճում քիչ պատգամավորներ էին ներկա, բայց դա չխանգարեց, որ ներկա պատգամավորները թեժացնեն կրքերն ու միմյանց ...
Նոյեմբերի 11-ի օրվա երկրորդ կեսին Իլհամ Ալիեւը մեկնել է Թուրքիա: Virtualaz.org-ը երեկ կարճ տեղեկատվություն է տարածել, որ «վարչապետ Էրդողանը փոխել է Իլհամ Ալիեւի այցի ծրագիրը»: Ըստ լրատվամիջոցի, նախապես ծրագրված էր, որ Իլհամ Ալիեւը Բաքվից ուղեւորվելու է Իզմիր, որտեղ Թուրքիայի վարչապետի հետ «պետք է ներկա գտնվեր Հեյդար Ալիեւի անվան տեխնիկական լիցեյի ...
Իրանը եւ Մեծ Բրիտանիան նշանակել են միմյանց գործերի ժամանակավոր հավատարմագրեր, որոնք ապրում են նշանակման երկրից դուրս: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Խորհրդարանը երեկ ընդամենը տասներեք «դեմ» ձայներով հաստատեց Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում: ԱԺ միջանցքում տեղի ունեցող փակ գաղտնի քվեարկությունն առիթ էր լրագրողների համար` շփվելու տարբեր «էկզոտիկ» պատգամավորնեի հետ, նաեւ` Ազգային ժողովի նախագահին հարցեր ուղղելու: Առաջինների մասով երեկ ակտուալ էր գեներալ Սեյրան Սարոյանը, ինչես նախորդ օրը` Սամվել Ալեքսանյանը, որոնք հենց իրենք ...
Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցավ «Գյումրինՙ ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական փակումը: Այս շարքի միջոցառումների եզրափակիչ գեղեցիկ ակորդը քաղաքի հին բարեկամ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարածՙ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի այստեղ կայացած համերգն էր: Օրվա ծրագրում ընդգրկված էին նաեւ «Հայկական հետքը» խորագրով ԱՊՀ երկրների ...
Հայկական ատոմային էլեկտրակայանի տեղամասի ընտրության, նախագծման եւ շինարարության նախնական փուլի աշխատանքները սկսվել են 1968-1972 թվականներին: Շատ կարեւոր է այժմ նշել, որ տվյալ ժամանակաշրջանում, կայանի հնարավոր տեղակայման համար նկատի էին առնվում նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքները, բարեբախտաբար ատոմային կայանը կառուցվեց Հայաստանում: Բարեբախտաբար, քանի որ ինչպես հետագայում ցույց տվեց ժամանակը, տվյալ կառույցը ...
Հայաստանի արտաքին առեւտրի ապրանքային ցուցանիշներին անդրադարձանք մեր նախորդ համարում, ներկայացնելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները այս` 2013-ի առաջին 9 ամիսներին («Ի՞նչն ենք ավելի շատ սկսել արտահանել, ի՞նչը` ներմուծել», «Ազգ», 12.11.2013): Նշել էինք, որ որոշակի կառուցվածքային փոփոխություններ էին արձանագրվել արտաքին առեւտրի, այդ թվում արտահանման կառուցվածքում: Որո՞նք են մեր հիմնական գործընկերները այստեղ, ...
Նոյեմբերի 11-ին, մասնակցելով համաեվրոպական մակարդակով նշվող 1918 թ.-ի զինադադարի հայտարարության 95-ամյակին, Ֆրանսիայի հայ համայնքն իր խոնարհումը մատուցեց Զորավար Անդրանիկի արձանինՙ Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանատանը: Քիչ անց տեղի ունեցավ երկրորդ արարողությունը, որի ընթացքում ֆրանսահայերը հարգանք մատուցեցին Ֆրանսիայի Հանրապետության համար զոհված հայ մարտիկների հիշատակին, Փարիզից հաղորդում է լրագրող Ժան Էսքիյանը: Տիկին Ժորժ ...
Օրերս իրականացվեց ՀՀ ԿԳ հավանությանն արժանացած Խ. Աբովյանի տուն-թանգարանի միջոցառումը եւ Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցում բացվեց թանգարանի մասնաճյուղ:
Հրաչյա Ղափլանյանի անվան Երեւանի Դրամատիկական թատրոնում նոյեմբերի 14-ին պրեմիերա է` «Կենտ զույգ»: Այս կատակերգության գլխավոր դերերում են` Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը: «Կենտ զույգ» կատակերգությունը բեմադրվել է Նիլ Սայմոնի համանուն ստեղծագործության հիման վրա:
Նոյեմբերի 15-ին ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա մեծանուն դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում կկայանա նաեւ կոմպոզիտոր Աննա Սիգալի «Հոգու երգեր» (ըստ Սայաթ-Նովայի) ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:
Ֆրեզնոյի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի շրջանակներում վերջերս Տիգրան Գույումջյանի եւ Բարլոու Տեր-Մկրտչյանի խմբագրմամբ լույս է տեսել «Սասունցի Դավիթ. քննական վերլուծություններ հայկական էպոսի վերաբերյալ» (David of Sassoun: Critical Studies on the Armenian Epic) հատորը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:
«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ «Համազգային» հայկական կրթական եւ մշակութային ընկերության Բոստոնի մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացել են Նիկոլ Բեզջյանի երկու նոր ֆիլմերի առաջին հանրային ցուցադրումները:
Ինչպես հայտնի է, «Զենիթի» հետ խաղում հեթ տրիկի հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով 58-րդ րոպեին լքել էր խաղադաշտը: Ակումբի մարզչական խորհրդի որոշմամբ Մովսիսյանը մինչեւ ձմեռային արձակուրդը կայանալիք առաջիկա 3 խաղերին կմասնակցի ցավազրկող ներարկումների շնորհիվ: Նախատեսվում է այդ հանդիպումներում Մովսիսյանին առավելագույնը 60 րոպե խաղաժամանակ հատկացնել: Իսկ ձմեռային ընդմիջման ժամանակ Մովսիսյանը ...
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների համար, որոնք առաջին պարտությունները կրեցին: Տղամարդկանց հավաքականը 1-3 հաշվով զիջեց ուկրաինացիներին: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Արեշչենկոյի հետ, Գաբրիել Սարգսյանն էլ հաշտություն կնքեց Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ: Վճռորոշ եղան Սերգեյ Մովսիսյան-Անդրեյ Վոլոկիտին, Տիգրան Պետրոսյան-Սերգեյ Ֆեդորչուկ պարտիաները, որոնցում հայ ...
Բազկամարտի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը հերթական նվաճման հասավ: Մասնակցելով Վարշավայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությանը, հայ մարզիկը ոսկե մեդալ նվաճեց մինչեւ 86 կգ քաշային կարգում ձախ ձեռքի վարժությունում: Հարկ է նշել, որ նախկինում Վլադիմիր Մնացականյանը ոսկե մեդալներ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում մինչեւ 70 եւ մինչեւ 78 կգ ...
Չեննայի շախմատի կանանց մրցաշարի 7-րդ եւ 8-րդ տուրերն անհաջող էին առաջատար Կարինա Համբարձումովայի համար, որը պարտություններ կրեց Նինո Բացիաշվիլուց եւ Կետի Ցացալաշվիլուց ու 5 միավորով նահանջեց 19-րդ հորիզոնական:
Հնդկաստանի Չեննայ քաղաքում երեկ կայացավ շախմատի աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն մրցախաղի 3-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր հնդիկ գրոսմայստերը: Ինչպես նախորդ 2 պարտիաներում, այս անգամ էլ խաղաղ ելք գրանցվեց: 52-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: 3 տուրից հետո հաշիվը հավասար է` 1,5-1,5: