Հայաստանը մտնում է աշխարհի ամենառազմականացված 10 երկրների մեջ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հրապարակված «Ռազմականացման գլոբալ ինդեքս 2013»-ում նշել է Բոննի միջազգային վերափոխման կենտրոնը (BICC): Համաձայն այդ ինդեքսի, որն ընդգրկում է աշխարհի 149 երկրների, ռազմականացման 800-բալանոց համակարգում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը` ունենալով 724 միավոր:
Մարդկային կապիտալի տեսությունը կայացել է 20-րդ դարի 60-ական թվականներին, ամերիկացի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Թ. Շուլցի եւ Հ. Բեքքերի կողմից: Նշվեց, որ մարդկային կապիտալը արդյունքն է այն ներդրումների, որոնք ներառում են մարդու առողջությունը, կրթությունը եւ աշխատուժի որակավորման բարձրացումը: Ընդգծվեց, որ մարդկային կապիտալը ավելի արժեքավոր է, քան բնական եւ կապիտալային ռեսուրսները:
Լրատվամիջոցները քննարկում են Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու մասին Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը: Արվում են մի շարք ենթադրություններ:
Նոյեմբերի 7-ին Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) կենտրոնում ելույթ ունենալովՙ Նյու Յորքի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոսներից Աիդա Էրբալը անդրադարձել է 2008-ի դեկտեմբերին չորս թուրք մտավորականների նախաձեռնած «Ներողություն» արշավին:
Մերձավոր Արեւելքի երկրներում շրջագայությունն ավարտելովՙ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նոյեմբերի 8-ին թռել է Ժնեւ, որպեսզի հանդիպում ունենա Իրանի արտործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այդ մասին հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
Հայաստանն առաջին պետությունն է, որ վճարում է Արեւելք-Արեւմուտք նոր հակամարտության պատճառով: Բրյուսելը կովկասյան հանրապետությանը դրել է մի իրավիճակում, ուր նա պիտի ընտրություն կատարիՙ ԵՄ-ի կամ Ռուսաստանի միջոցով անվտանգություն, գրում է ավստրիական «Դեր շտանդարդտ» անկախ օրաթերթի մեկնաբան Մարկուս Բերնաթը նոյեմբերի 6-ինՙ Երեւանում ստացած տպավորությունները փոխանցելով: Նախնական ուրվագիծն այժմ բաց տեղ ունիՙ ...
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել այն ամերիկացիներից, ովքեր առողջապահությունը բարեփոխելու իր նախաձեռնության պատճառով չեն կարողանա պահպանել բուժապահովագրման սեփական ծրագրերը:
Որ Հայաստանի` Մաքսային միության միանալու որոշման բարձրաձայնումից հետո, նաեւ այդ միությանը մեր երկրի հնարավոր անդամակցությունց հետո որոշ խնդիրներ առաջանալու են հայ-արցախյան սահմանին, ակնհայտ է: Մասնավորաբար Հայաստանը, լինելով Մաքսային միության անդամ, պետք է մաքսային սահմանակետեր դնի` Արցախի հետ մեր սահմանին, ինչը, հասկանալիորեն, կդժվարացնի Հայաստան-Արցախ ապրանքաշրջանառությունն, օրինակ: Այս համատեքստում չեն դադարում խոսակցությունները, ...
«Մաղթում եմ լավագույնը Ադրբեջանի նախագահի ձեր երրորդ ժամկետը սկսելու առնչությամբ», ոչ ավել, ոչ պակաս այդպես է ձեւակերպել իր կիսաշնորհավորական ուղերձը Ալիեւին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Եվ այն, ինչ ադրբեջանական ողջ մամուլը ներկայացնում է որպես շնորհավորական նամակ, իրականում բնավ էլ այդ բովանդակությունը չունի` կապված Ադրբեջանի նախագահի վերընտրության հետ:
Եթե ՀՀ քաղաքացի Շանթ Հարությունյանը Ազատության կամ որեւէ այլ հրապարակում հանրահավաք հրավիրեր ու բարձրախոսով հայտարարեր, որ «այս իշխանություններից պետք է անհապաղ ազատվել», կամ` «մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ողջ գործող իշխանությունների հրաժարականը», ու եթե այս հայտարարություններից հետո Շանթ Հարությունյանին Ազատության հրապարակում հերթապահող ոստիկանները ձերբակալեին, կալանավորեին, բանտարկեին, ապա նույն այդ ...
Ի պատասխան 07.11.2013թ-ի «Ազգ» օրաթերթի «Ինչքան շատ անվադողերի պայթյուն, այնքան մեծ եկամուտ» հրապարակման, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդիսանում է գործադիր իշանության մարմին եւ համաձայն իր լիազորությունների իրականացնում է այն գործառույթները, որոնք սահմանվածեն ՀՀ օրենսդրությամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերությանը հատկացված հաճախականություններին իրականավող միջամտության աղբյուրըՙ չարտոնված եւ անօրինական սարքերը, հայտնաբերվել են, եւ դրանց գործունեությունը դադարեցվել է: Վերը նշված խնդիրների պատճառով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները որոշակի դժվարությունների էին հանդիպում Երեւանի կենտրոնական հատվածումՙ ներառյալ Իսահակյան, Թումանյան, Աբովյան, Տերյան, Մոսկովյան փողոցներին, ինչպես նաեւ «Կասկադ» համալիրի եւ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող ...
Հայ ազգի մեծագույն երախտավորներից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը մեծ ոգեւորությամբ եւ հանդիսավոր պայմաններում նշվել է Կալիֆոռնիայում: Ըստ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությանՙ հոկտեմբերի 26-ին Վուդբերի համալսարանի (Բըրբենկ) Ֆլետչեր Ջոնս դահլիճում տեղի է ունեցել ակադեմիական գիտաժողովՙ կազմակերպության ՀԲԸՄ-ի, Արարատ-Էսքիճյան թանգարանի, Համազգային կրթական եւ մշակութային ընկերության, «Նոր սերունդ» եւ Ստամբուլահայ մշակութային կազմակերպությունների:
Նոյեմբերի 9-29 Քյոլնում անցկացվում են արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայ մշակույթի օրերը»ՙ այս անգամ հիշատակելով Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» վեպի հրատարակման 80-ամյակը: Գերմանահայոց առաջնորդարանի մշակույթի հանձնախմբի եւ Քյոլնի կաթոլիկական կենտրոնի նվիրվածության արդյունքում կազմակերպվող հոբելյանական 10-րդ միջոցառումների հասցեն Քյոլնի Մայր տաճարին դիմահայաց Դոմֆորումն է, որտեղ նոյեմբերի 9-ին, ժամը 19.30-ին ...
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 14-ին տեղի կունենա հոբելյանական երեկո` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի վետերան, տաղանդավոր կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի ծննդյան 75-ամյակին:
«Նավասարդյան խաղերը» Հայաստանի ազգային հարուստ ավանդույթների եւ մերօրյա մշակույթի միջեւ յուրօրինակ մի կամուրջ են, նախաձեռնություն, որը միտված է բացահայտելու եւ աջակցելու շնորհալի պատանիներին եւ երիտասարդներին, ինչպես նաեւ նպաստելու նոր սերնդի ներգրավվածությանը արվեստի տարբեր ոլորտներում: «Նավասարդյան խաղերի» նպատակն է ազգային մշակութային ավանդույթների պահպանումն ու սերունդներին փոխանցելու շարունակականության ապահովումը:
Անապայում մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւները վիճարկող 26 երկրների 185 պատանի բռնցքամարտիկների թվում են նաեւ հայաստանցի 10 մարզիկներ: Մեր պատանի բռնցքամարտիկները ուժերի այս ստուգատեսին նախապատրաստվել են Աբովյանի մարզահամալիրում հավաքականի գլխավոր մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ: Ըստ մարզչի, մեր բռնցքամարտիկներն անհրաժեշտ տեխնիկատակտիկական պատրաստվածություն ունեն ու պատրաստ են պայքարելու մրցանակային տեղերի համար:
Այսօր Հնդկաստանի Չեննայ քաղաքում կտրվի շախմատի աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն մրցախաղի մեկնարկը: Առաջին պարտիայում սպիտակներով կխաղա աշխարհի թագի հավակնորդ Մագնուս Կառլսենը: Մրցակարգի համաձայն, մրցակիցները կանցկացնեն 12 պարտիա: Մրցախաղը կդադարեցվի, եթե մրցակիցներից որեւէ մեկը ժամկետից շուտ վաստակի 6,5 միավոր: Հավասար արդյունքի դեպքում նոյեմբերի 28-ին Անանդն ու Կառլսենը լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն: Սկզբում կանցկացվի ...
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում K խմբում հանդես եկող Մախաչկալայի «Անժին» հյուրընկալվելիս անչափ կարեւոր հաղթանակ տոնեց նորվեգական «Տրոմսեի» նկատմամբ: Ուրախալի է, որ խաղի ելքը վճռած միակ գոլի հեղինակը Կառլեն Մկրտչյանն է, որն ավելացված ժամանակի 3-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը: Այդ խաղում Մկրտչյանը հանդես եկավ իրեն անսովոր դիրքումՙ կիսապաշտպանության ...
Sportbox.ru կայքում անցկացված հարցման արդյունքներով ՀՀ հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանիՙ «Կուբանի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է ՌԴ պրեմիեր լիգայի առաջին շրջանի լավագույն գոլ:
Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկած շախմատի կանանց մրցաշարի 100 մասնակիցների թվում է Հայաստանը ներկայացնող Մարիա Գեւորգյանը: Անցկացված 3 տուրից հետո նա ունի 2 միավոր: Մեկնարկում Մարիան 2 անընդմեջ հաղթանակ տոնեց Կավիայի եւ Գոչիկար Ապարաջիտայի նկատմամբ: Իսկ ահա 3-րդ տուրում հայ շախմատիստուհին զիջեց ռուսաստանցի գրոսմայստեր Իննա Իվախինովային: