Որ մեր ոստիկանության աշխատանքը հեռու է ցանկալիից, սա զգում է ոստիկանության հետ առնչվող ամեն քաղաքացի, ու ոստիկանության աշխատանքը կուզեինք շատ ավելի բարձր մակարդակում, եւ որ կարեւորն է` վստահության հարթույթից դիտարկել, սա շատերիս կյանքի օրակարգում առկա ցանկությունների շարքում դեռ երկար է լինելու: Ու չարժե մատնացույց անել զանազան զեկույցների զանազան թվերը` թե ...
Հայաստանցիների մասին «ամեն ինչ իմացող» Ահարոն Ադիբեկյանը, ում անգամ առատ տեղացող ձյունը չի խանգարում սոցիալական կարծիք ուսումնասիրել Հայաստանի հեռավոր մարզերում, մի առիթով, ելնելով իր ուսումնասիրություններից, ասաց. «Հայաստանում հնարավոր չէ հեղափոխություն անել, հայերն իրենց բնույթով հեղափոխական չեն»:
Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի հնավայրի գտածոները` ջնարակված խեցեղենը, ապակու որոշ տեսակներ, կարող են էտալոն լինել տարածաշրջանի համար: Հնագիտական արշավախմբի ղեկավարի տեղակալ Նյուրա Հակոբյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփելով 2013-ի պեղաշրջանի աշխատանքը, նշեց, որ աշխատանքներն ընթացել են կենտրոնական թաղամասի` կաթողիկոսական 5-րդ դարի պալատի արեւմտյան եւ արեւելյան հատվածներում: «Պեղումներ են իրականացվել նաեւ ...
Ինչպես երեկ լրագրողներին հայտնեց պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, նոր սերնդի ՀԴՄ-ները դեռեւս որեւէ այլ երկրում դեռ չեն գործարկվել եւ առաջինը ներդրվելու են Հայաստանում: Նա տեղեկացրեց, որ այդ ՀԴՄ-ները ցուցահանդեսում ցուցադրված են եղել որպես նորույթ:
Կալիֆոռնիայի բնակիչները դարձել են մի արտասովոր երեւույթի ականատեսներ: Նոյեմբերի 6-ի ուշ երեկոյան նրանք երկնքում նկատել են խոշոր հրե գունդ: Կարճատեւ թռիչքից հետո երկնային մարմինը պայթել է եւ մասերի բաժանվել: Ենթադրաբար դա եղել է ասուպ:
Virtualaz.org-ի փոխանցմամբ, նման ակցիայի է նախապատրաստվում Բաքվի Սուրախանի շրջանի Բյուլբյուլ ավանի բնակչությունը: Լրատվամիջոցը գրում է, որ «Հեյդար Ալիեւի պողոտայի եւ օդանավակայանի ճանապարհի «երկու կողմերից բարձրացող պարիսպներից 5 քայլ հեռավորության վրա ապրող հազարավոր մարդկանց վիճակն ավելի վատթար է, քան ամենահեռավոր լեռնային գյուղում»:
Ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները երեկ ցնծությամբ գրել են, որ իտալացի հանրահայտ երգիչ Ալ Բանոն «ներողություն է խնդրել Ադրբեջանից»: Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետ երգչի անունը հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ առաջարկեց ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրի մեջ ներառել Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ծրագիրը ներկայացնում էր պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, որին էլ նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին այս փաստաթղթի մասին: Պատասխանելով դրանցՙ նա նշեց, որ փաստաթուղթը առաջին հերթին վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից ...
Միջազգային զարգացման ընկերակցության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ Հայաստանը կնքել է 72 մլն դոլարի վարկային համաձայնագիր: Ներկայացնելով համաձայնագիրը կառավարության հաստատմանը` այդ մասին ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Գումարը կուղղվի Հայաստանում մրցակցության ուժեղացմանը, գործարարությամբ զբաղվելու ոլորտում տեսչական մարմինների բարեփոխմանը, պետական կառավարման մարմինների թափանցիկության բարելավմանը: Բարեփոխումներ կիրականացվեն նաեւ հարկաբյուջետային, բնապահպանական, ...
Մոսկվայում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Սադովնիչիի հետ: Քննարկվել են Երեւանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված հարցեր:
Երեւանում ԱՄՆ դեսպանատունը յուրաքանչյուր տարի Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է շրջանավարտների դրամաշնորհների մրցույթ, որին կարող են մասնակցել ԱՄՆ շրջանավարտները որպես անհատներ եւ որպես ՀԿ ներկայացուցիչներ:
Ռուսաստանում շարունակվում է օլիմպիական ջահերթը: Անծայրածիր երկրի համար դա այնքան էլ դյուրին գործ չէՙ Հեռավոր Արեւելք, Արկտիկա, Կալինինգրադ... Հայերիս համար այս արարողությունը հատկանշական դարձավ այն առումով, որ ջահը կրողների մեջ առաջիններից մեկը մեր լեգենդար հայրենակիցն էրՙ ստորջրյա լողորդ Շավարշ Կարապետյանը:
Նոյեմբերի 6-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ դանիացի գրող Քեյթ Ղոյստայի «Կարեն Եփփեն եւ հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» վերնագրով գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, դանիացի մտավորականներ:
Անցած շաբաթ Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում տեղի ունեցավ «Գյուլիստանի խաղաղության պայմանագիրը. պատմություն եւ արդիականություն» խորագրով գիտապրակտիկ կոնֆերանսը, որի կազմակերպիչներն էին ԱՊՀ երկրների ինստիտուտը եւ Ռուսաստանի հայերի միությունը: Կոնֆերանսի նպատակն էր ընդգծել այդ իրադարձության պատմական նշանակությունը Հարավային Կովկասի ժողովուրդների եւ Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունների համար: Կոնֆերանսի կազմակերպիչ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, հայկական ...
Այս տարի կինոծրագիրը նվիրված էր ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի հիշատակին, եւ երեկոն սկսվեց մեծ վարպետին նվիրված ֆիլմով: Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս «Կինոաշունն» ամփովեց գրախոսականների մրցույթով: Սակայն այս տարի, ի տարբերություն անցյալ տարվա, առաջին անգամ անցկացվեց կինոմրցույթ` «Երեւանն իմ քաղաքն է»: Սա լավ նվեր էր մեր մայրաքաղաքի` Երեւանի ...
Ինչպես «Ազգն» արդեն տեղեկացրել է, այս օրերին տեղի է ունենում Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը: Այս անգամ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համատեղ հանդես եկավ Լեհաստանը ներկայացնող ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին: Վերջինս, ի դեպ, 2010թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է ...
Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս Քրիստի քաղաքում կկայանա քաշային 2 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Վախթանգ Դարչինյանի եւ քաշային 3 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 30-ամյա Նոնիտո Դոների երկար սպասված մենամարտը:
Armchess.am-ի տեղեկացմամբ, պոլսահայ շախմատիստ Արի Քիրեմիջյանը Ստամբուլում անցկացված շախմատային փառատոնի B մրցաշարում 9 հնարավորից վաստակած 7 միավորով 155 մասնակիցների մեջ զբաղեցրել է 5-րդ տեղը: Պոլսահայ մեկ այլ շախմատիստՙ Զավեն Չիգդեմօղլուն 4,5 միավոր է գրանցել իր օգտին: Մրցաշարի հաղթող է ճանաչվել սիրիացի Մահմուդ Դահանըՙ 8,5 միավոր: