Երեկ, կարելի է ասել, անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան Ազատության հրապարակում եւ նրան մերձ տարածքում: Մերոնք սկսել են ինչ-որ օտարամուտ տոներ նշել ու ըստ դրանց բովանդակության` «լոճվել»: Երեկ նույնպես այդ կարգի մի օր էր, որն աշխարհում կոչվում է Անոնիմուսների օր, երբ դեմքերը զանազան դիմակներով ծածկած մարդիկ, եթե հավեսները տեղն են լինում, ...
Եթե որեւէ մեկը ցանկանում է կամ որոշում է արտագաղթել այլ երկիր, դա դեռ չի նշանակում, որ այդ քաղաքացու արտագաղթի փաստը տեղի է ունենալու: Օրինակՙ ՀՀ քաղաքացի Պողոս Պողոսյանը որոշում է ընդմիշտ մեկնել Իտալիա, գնում է ինքնաթիռի մի ուղղությամբ տոմս, զանգահարում, ասենք, ծովափնյա Նեապոլում կահույքի արտադրամաս ունեցող քեռուն, պայմանավորվում, որ վերջինս ...
Նյու Յորքում շարունակվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ նոյեմբերի 4-ին ԳԱ Երրորդ կոմիտեի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» կետի ներքո ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը :
«Ազգ» օրաթերթը, հղում անելով Երեւանի քաղաքապետարանից ստացված հաղորդագրությանը, տեղեկատվություն էր հրապարակել «Հայ-ադրբեջանական հուշարձա՞ն» վերնագրով, ինչը կարծես թե տարակարծությունների առիթ է դարձել: Ամենայն հավանականությամբ տարակարծությունը շեշտադրումների եւ ընկալման մեջ է: Ինչեւէ, նախորդ օրը կայացած հանդիպման ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Աարա Էպրիխտն ընդամենը քննարկել են Հայաստանում ...
Բրիտանական հատուկ ծառայությունները Գերմանիայի տարածքում գաղտնալսում են գերմանացի քաղաքական գործիչներին: Այդ մասին նոյեմբերի 5-ին հաղորդել է «Ինդիփենդենտ» թերթը, վկայակոչելով Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նոյեմբերի 4-ը հայտարարված է Ժողովրդի միասնության օր, սակայն վերջին տարիներին այդ օրը առանձնակի ակտիվությամբ աչքի են ընկնում միայն ռուս ազգայնականները: 2013 թ. նոյեմբերի 4-ը եւս բացառություն չէր: Օրվա իրադարձություններին անդրադարձել են ոչ միայն ռուսական, այլեւ օտարերկրյա լրատվամիջոցները:
Ինչ ուզում եք` ասեք, բայց Ադրբեջանն իրոք բացառիկ երկիր է: Նախագահական վերջին «ընտրությունների» իշխանական քարոզարշավն այնտեղ անցկացրին «տնտեսական աննախադեպ թռիչքի», «բանակի արդիականացման եւ մարտունակության» մասին դափուծնծղաների նվագակցության ներքո:
«Ինդիփենդենտ» անգլիական թերթի Մերձավոր Արեւելքում գործող մշտական թղթակից Ռոբերտ Ֆիսքը Ալեք Գլենի նոր գիրքը եւս մեկ ապացույց է համարում քրիստոնյա հայերի դեմ 1915 թվին Օսմանյան կայսրության գործած ցեղասպանության: «Թուրքերը պատրաստվում են խափանել հայերի դեմ իրագործված Հոլոքոսթի 100-ամյակըՙ փառաշուք հիշատակության արժանացնելով իրենց հաղթանակը Չանաքգալեում (Գալիպոլիում): Սակայն ամեն ամիս նոր ապացույցներՙ արեւմտյան ...
Տպագրության է հանձնվել Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը, որը վերնագրված է «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ: Փոքր երկրի մեծ մարտահրավերները, նախարարի օրագրից» : Հուշագրություններում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադառնում է Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունում իր աշխատանքի, այն ղեկավարելու ժամանակաշրջանի իրադարձությունների, ինչպես նաեւ Հայաստանի անկախությանը նախորդած տարիներին իր անցած ուղու մասին:
Սույնով Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասնակցելու 2013 թվականի նոյեմբերի 6-ից մինչեւ նոյեմբերի 20-ը ներառյալ իրականացվող Երեւանի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Օգոստոս ամսին ԱՄՆ-ում (Կոլիֆոռնիա, Կոստա-Մեսա) MEZDA PUBLISHERS հրատարակչությունը լույս է ընծայել Սարգիս Հասան-Ջալալյանի «Պատմութիւն Աղուանից աշխարհին» աշխատության անգլերեն թարգմանությունը:
Տիեզերքում գոյություն ունի 8,8 միլիարդ մոլորակ, որոնք չափով, զանգվածով եւ մակերեւույթի ջերմաստիճանով նման են Երկրին: Դա նշանակում է, որ դրանց վրա հնարավոր է կենսաբանական կյանք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ամերիկացի աստղագետների համապատասխան հաշվարկները նոյեմբերի 5-ին հրապարակվել են «ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատություններ» բանբերում:
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հայաստանյան մասնաճյուղերի աշխատակիցները ցավակցում են Մհեր Շահգելդյանին եւ Լիլիթ Առաքելյանին իրենց հարազատ Յաշա Հովհաննիսյանի մահվան առթիվ:
Հինգ դրոշ կա Հնդկական օվկիանոսի ափին, Շրի Լանկայի Կալուտարա քաղաքի հասարակական լողափին` Շրի Լանկայինը, Գերմանիայինը, Ուկրաինայինը, Ռուսաստանինը եւ Հայաստանինը... Աշխարհի ամենատաք օվկիանոսի այս ափին, որտեղ մայրամուտներն այնպես են լինում, որ ցանկանում ես տեսնել, հենց այս երկրներից են լինում հիմնական զբոսաշրջիկները. Շրի Լանկայում գիտեն գերել զբոսաշրջիկին, վերջինս Ռամի, Բուդդայի, թեյի այս ...
Դեռեւս Խորհրդային Միության տարիներին անիմացիան մեծ ծաղկում էր ապրում: Մեկը մյուսի հետեւից նկարահանվում էին հետաքրքրական ֆիլմեր, մուլտֆիլմեր, որոնցից շատերն այնքան էին սիրվում հանրության կողմից, որ դրանցում հնչող մի շարք արտահայտություններ թեւավոր խոսքերի պես տարածվում էին մարդկանց շրջանում` «Պինգվինաշենից» մինչեւ «Գտնված երազ»: Վերջին տարիներին անիմացիայի արտադրության տեխնոլոգիաները սրընթաց զարգացել են, նոր ...
Երեկ Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Ռոմանոս Սարգսյանի (1928 թ. Թբիլիսի-1985 թ.) ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ռ. Սարգսյանն աշխատել է զանազան ժանրերում, նրա ստեղծագործությունները ռեալիստական արվեստի արժեքավոր նմուշներ են: ՀԱՊ-ում կազմակերպվող ցուցահանդեսը Ռոմանոս Սարգսյանի առաջին պատկերահանդեսն է հայրենիքում: Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի ընտանիքի հավաքածուի որոշ մասը:
Կրասնոդարում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկած 2 հայ բռնցքամարտիկներն էլ հաղթանակով ավարտեցին իրենց մենամարտերը: 25-ամյա ռուսաստանցի բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը նվաճեց կիսամիջինքաշային կարգում WBC Baltic-ի չեմպիոնական գոտինՙ նոկաուտի ենթարկելով արգենտինացի Կառլոս Լեոնարդո Հերերային: Պյատիգորսկում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 18-րդ մենամարտն անցկացրեցՙ տոնելով 16-րդ հաղթանակը: Նրա մրցակցի համար ...
Նոյեմբերի 8-10-ը Մոսկվայում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի «Ազգերի գավաթի» խաղարկությունը: Մրցակարգի համաձայն, մրցաշարին մասնակցելու են մայրցամաքի 6-ական ուժեղագույն հավաքականները, որոնց թվում են նաեւ Հայաստանի ընտրանիները: Մեր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավեճի կբռնվի Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Բուլղարիայի ընտրանիների հետ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներին կմասնակցեն Ռուսաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ...
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն 29 ծանրորդների ցանկը, որոնց դոպինգ-ստուգումը դրական արդյունք է տվել: Ըստ կանոնակարգի, այդ ծանրորդներին որակազրկում է սպառնում, իսկ նվաճած մեդալները նրանք պարտավոր են վերադարձնել: