Այնպիսի զգացողություն է, թե բոլորը մի տեսակ սպասում են ինչ-որ բանի: Մինչ երկրի ղեկավարությունը տարուբերվում է եվրոպական ու ռուսական` մեջընդմեջ փչող քամիներից, որոնք ռուս եւ եվրոպական պաշտոնյաների այցերից ու տարբեր առիթներով բարձրաձայնումներից են ծագում, քամու համապատասխան չափաբաժիններով, մյուսները ձեռքերը կախ են գցել: Ժողովրդով, պատկերացրեք: Ոչ ոք չի պատկերացնում, թե արդեն ...
Ազգային վիճակագրական ծառայության հոկտեմբերի 31-ին հրապարակած ցուցանիշների համաձայնՙ 2013-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը տարեսկզբի` հունվարի 1-ի համեմատ նվազել է 10 հազարով եւ կազմել 3 մլն 17 հազար մարդ: Դա տեղի է ունեցել միգրացիայի բացասական մնացորդի պատճառով, որը գերազանցել է բնական աճի ցուցանիշին: Նվազել է նաեւ ծնելիության գործակիցը` այս ...
Թեեւ Հայաստանը շարունակում է բարելավել իր ցուցանիշը Համաշխարհային բանկի բիզնես վարելու դյուրինության (Doing Business) ցուցանիշով, այդուհանդերձ, մեր երկրի ներդրումային գրավչությունը վերջին տարիներին փոփոխական լինելով, ի վերջո, նվազման միտում է ունեցել: 2009-ից մինչեւ 2013-ի առաջին կեսի իրական հատվածում կատարված ներդրումների ցուցանիշներն այսպիսին են եղել.
Haqqin.az-ը, հղում անելով այսպես կոչված «Ամերիկա-Ադրբեջան ալյանսի» տարածած մամլո հաղորդագրությանը, տեղեկացնում է, որ նախօրեին Վաշինգտոնի հեղինակավոր սրահներից մեկում կազմակերպվել է «ճոխ խնջույք»: Միջոցառման հովանավորը եղել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին` Անար Մամեդովը, որը Միացյալ Նահանգներում ունի «հաջողակ գործարարի» համարում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ լրտեսման ամերիկյան ծրագրի ծավալները «չափից շատ» լայնընդգրկուն են եղել: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է ՌԴ մամուլի վերահսկողության գործակալության հայցը` «Ռոսբալթ» գործակալության արտոնագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին: Պատճառը գործակալության նյութերում «հայհոյախոսությունների առկայությունն է»:
Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության 4 կին պատգամավորներ վերջին 14 տարում առաջին անգամ խորհրդարանի նիստերի դահլիճ են մտել գլխաշորով, հաղորդում է Hurriyet թերթը:
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատրաստակամություն է հայտնել Գերմանիայի դատախազության եւ պատգամավորներին պատմելու կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցների գաղտնալսման մանրամասնությունները; Այդ մասին հայտարարել է «Կանաչներ» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրոբելեն:
Եթե Գերմանիան որոշեր Բեռլինի եւ այլ քաղաքների որոշ շրջաններ, փողոցներ, դպրոցներ եւ այլ հասարակական վայրեր կոչել Ադոլֆ Հիտլերի եւ նացիստական այլ «հերոսների» անուններով, ինչպե՞ս կարձագանքեին դրան գերմանացիները, հրեաները: Իմ կարծիքովՙ խիստ բացասական, համարելով անընդունելի եւ վիրավորական:
Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ Հայաստանը, ի դեմս արտաքին գործերի նախարարի, փորձում է հասկանալ, թե ինչ տրամադրվածությամբ ու ինչ մոտեցումներով կարող են Եվրոմիության անդամ երկրների ներկայացուցիչները հանդես գալ գագաթաժողովում: Ասոցիացման համաձայնագիր չստորագրելու ֆոնին որեւէ փաստաթուղթ ստորագրելու Հայաստանի ցանկությունն, ըստ էության, կարող է իրականություն դառնալ, եթե անդամ երկրները ակտիվ ու արագացված ...
Նոյեմբերի 8-ին եւ 9-ին Լոնդոնում տեղի է ունենալու Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) միջազգային համաժողովը: Այդ առթիվ ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Արմինյն միրոր-սփեքթեյթր» (ԱՄՍ) շաբաթաթերթի հարցազրույցը ԹՄՄ-ի Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ դոկտ. Հրաչ Գույումճյանի հետ:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանից 200 մետր հեռավորությամբ տեղակայված Կայանը փոքր ավան է, ունի 306 բնակիչ: Շնորհիվ Կայան ավանի թիվ 1 դպրոցի տնօրենի, այդ դպրոց այսօր հաճախում են մոտ 140 աշակերտներ, որոնք գալիս են մոտակա համայնքներից: Դպրոցի աշակերտները հաջողությամբ մասնակցում են բազմապիսի մրցույթների, խաղերի եւ օլիմպիադաների ողջ հանրապետության տարածքում:
Վերջին տարիներին Ստեփանակերտում գործող «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի հովանու ներքո հայ ընթերցողի սեղանին են դրվել մի շարք թարգմանական գրքեր: Նախաձեռնողը բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Հրանտ Ալեքսանյանն է, ով նաեւ «Գեղarm» գրական-թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիրն է: 2002 թվականից լույս տեսնող այդ պարբերականի գլխավոր ուղղություններից մեկը հենց թարգմանական գրականությունն է, որը ...
ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի փոխնախագահ Վյաչեսլավ Շտիրովը մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում տպված ծավալուն հոդվածում հետաքրքրական դատողություններ է անում պետական լեզվի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Իսկ մե՞նք:
Հոկտեմբերի 30-ին Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնը եւ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը կազմակերպել էին հանդիսութիւնՙ նուիրուած բանաստեղծ Լեւոն Միրիջանեանի 80 ամեակին:
Բիլբաոյում անցկացված շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարում ունեցած հաջող ելույթների շնորհիվ Լեւոն Արոնյանն իր վարկանիշն ավելացրեց 6-ով ու կրկին հայտնվեց 2800-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների ցանկում: ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Լեւոնը 2801 վարկանիշով կրկին տեղ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականումՙ շրջանցելով Վլադիմիր Կրամնիկին, որը վարկանիշը նվազեցրել է 3-ով (2793): Իսկ դասակարգման ցուցակի առաջատար ...
Նոյեմբերի 7-18-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվելիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնության պարգեւները կվիճարկեն տղամարդկանց 37 եւ կանանց 31 հավաքականներ: Այս օրերին Հայաստանի հավաքականի անդամները Ծաղկաձորում շարունակում են նախապատրաստությունը մրցաշարին:
Պյատիգորսկում բնակվող եւ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը նոյեմբերի 4-ին Կրասնոդարում կմենամարտի 32-ամյա արգենտինացի Կառլոս Լեոնարդո Էրերայի հետ: Այդ մենամարտը կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում, որի գլխավոր մրցամարտը 44-ամյա ռուսաստանցի Օլեգ Մասկաեւի հանդիպումն է 40-ամյա բրիտանացի Դենի Վիլյամսի հետ: