2014-ի պետական բյուջե, Մաքսային միություն-Եվրոմիություն, փոքր բիզնես, շրջանառության հարկ, աշխատավարձերի սանդղակ, գործազուրկների նպաստի վերացում եւ այլն: Երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս ամենի մասին խոսեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը :
ԱՄՆ-ի Կոնգրեսում սկսվել են լսումներ, որոնց ընթացքում ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարները պատասխանում են եվրոպական դաշնակիցների, ինչպես նաեւ ԱՄՆ քաղաքացիների լրտեսման հետ կապված մեղադրանքներին: Ինչպես հաղորդում է BBC News հեռուստաալիքը, կոնգրեսականները իրենց հարցերն ուղղում են գլխավորապես Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ղեկավար Քիթ Ալեքսանդերին եւ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ հանդիպմանն անդրադարձել են Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերովՙ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը ներկայացնող նոր կադրերը մի շարք հարցերի պատասխան տալիս են: Նոր տեսագրությունը պատասխանում է ամենակարեւոր հարցինՙ ո՞վ է առաջինը կրակել եւ ո՞ւմ վրա: Նոր տեսագրությունում երեւում է նաեւ, թե մինչեւ Տիգրան Խաչատրյանի արձակած 3 կրակոցները ...
Տարօրինակ մարդիկ ենք հայաստանաբնակներս, թեեւ կան նաեւ այնպիսիք, որոնք կողմ են արտառոց տարօրինակ գնահատականին: Ինչո՞ւ. որովհետեւ ինչքան էլ մեզ կառավարող բարձրագույն այրերը Աստծո յուրաքանչյուր օր նշում են երկրի տնտեսական ու ֆինանսական հաջողությունները, հայաստանաբնակներս դրանք թերահավատորեն ենք ընդունում, որակում ցանկալին իրական ներկայացնելու դրսեւորումներ, մի խոսքովՙարվածը չենք գնահատում:
Մինչ Բաքվում իշխող վարչախումբը եւ նրա խոհանոցից սնվող` զանազան «անկախ» փորձագետներ, վերլուծաբաններ եւ առանձին երկրների երկրորդական-երրորդական նշանակության քաղաքական գործիչներ տարփողում են, որ Ադրբեջանը «Հարավային Կովկասի տնտեսական լոկոմոտիվն է», «Իլհամ Ալիեւը կարող է հպարտությամբ հիշեցնել 10 տարիների ձեռքբերումները» եւ այլն, «Թուրան» գործակալությունը տարածել է 2014թ. Ադրբեջանի պետական բյուջեի մասին տնտեսագետ Ռովշան ...
Սիրիայի հյուսիս-արեւելքում ապստամբները ըստ երեւույթին թունանյութերի արկ են օգտագործել աշխարհազորի դեմ մղվող մարտերում: Այդ մասին հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Իսրայելի իշխանությունները համաձայնեցրել են Արեւելյան Երուսաղեմում 1500 նոր տուն կառուցելու ծրագիրը: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով Իսրայելի բանակային ռադիոյի տվյալները:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ ներկայացնում է «Վերադարձի» դասական երաժշտության յոթերորդ փառատոնը:
Մինչեւ 2014 թ. հունվարի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են «Հեռազանգ» ծառայության միջոցով զանգահարել Ռուսաստանի քաղաքային ցանցերի բաժանորդներին 15 դրամ/րոպե, իսկ ՄՏՍ-Ռուսաստանի բջջային հեռախոսահամարներինՙ ընդամենը 25 դրամ/րոպե սակագներով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ երրորդ անձանց կողմից չարտոնված սարքերի միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին վերջերս բացահայտված միջամտության հետեւանքով, ընկերության բաժանորդները Երեւանի կենտրոնական հատվածներում կարող են ունենալ որոշակի խնդիրներՙ կապված շարժական հեռախոսակապի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ:
Պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ բժշկության արդիական հարցերը պլաստիկ, վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների Երեւանում կայացած 4-րդ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում էին: Ֆորումի թեմանՙ «Տեխնոլոգիական նորարարություններ պլաստիկ վիրաբուժության մեջ», կանխորոշեց մի շարք երկրների ներկայացուցիչների բանավեճի ընթացքը, իսկ Հայաստան էին եկել մասնագետներ 24 պետություններից, այդ թվումՙ Թուրքիայից:
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբՙ Դանֆերմլինում (Շոտլանդիա) հոկտեմբերի 14-ին հանդիսավոր արարողությամբ Էնդրու Քառնեգիիՙ շոտլանդացիներին նվիրած պուրակի մի հատվածը անվանակոչվել է «Վարդանի ճեմուղի»ՙ ի պատիվ Նյու Յորքի Քառնեգի կորպորացիայի նախագահ, անվանի դաստիարակ, մանկավարժ եւ գիտնական Վարդան Գրիգորյանի: Դանֆերմլինը Էնդրու Քառնեգիի ծննդավայրն է, որտեղ գտնվում է Պիտտենկրիֆ պուրակը, եւ որտեղ նա անցկացրել է ...
Մեկնարկեց «ArmNet Awards 2013» համահայկական ինտերնետային մրցույթը եւ «ArmNet 2013» միջոցառումների շարքը, որի մասին երեկ Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեցին ArmNet-ի կազմակերպիչներ Maeutica բրենդինգային ընկերությունը, Orange Արմենիա եւ ISOC AM («Ինտերնետ Հանրություն» ՀԿ) կազմակերպությունները:
Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում` Ռումինիայի Ազգային գրադարանի Մեծ սրահում, բացվեց ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովը, որին երկու տասնյակից ավելի ռումինացի ու հայ գիտնականների կողքին մասնակցում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Մոլդովայից եւ Ուկրաինայից ժամանած հետազոտողներ: Գիտաժողովն անցկացվում է ռումինահայ մշակութային հարուստ ժառանգությանը նվիրված ծրագրի շրջանակներում, Հայաստանի եւ Ռումինիայի մշակույթի նախարարությունների, Հայաստանի ...
Հոկտեմբերի 26-ին դարձյալ տոնական տրամադրություն էր տիրում Վահագնիի Անտոն Քոչինյանի անվան միջնակարգ դպրոցի մերձակա հրապարակում: «Լոռու ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսությունՙ նվիրված անվանի գուսան Սարգիս Զաքարյանի 90-ամյակին: Հանդիսավարն էր «Հորովել» երգի-պարի համույթի տնօրեն եւ մեներգիչ Արմեն Ներսիսյանը:
Երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ամփոփեց 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում Հայաստանի ազգային հավաքականի ելույթները, անդրադարձավ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականին եւ նոր մարզչի ընտրության հետ կապված բանակցությունների ընթացքին:
Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրից հետաձգված հանդիպումները: «Արարատը» թեեւ «Բանանցի» հետ մրցավեճում խաղն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի, սակայն ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Բանն այն է, որ արարատցիներին հետապնդող «Փյունիկի» ֆուտբոլիստները «Միկայի» հետ մրցավեճում անհաջող խաղացինՙ կրելով 0-3 հաշվով պարտություն: «Միկայից» գոլերի հեղինակներ դարձան Արեգ Ազատյանը, Արման ...
Ռուսական Sports.ru կայքը հրապարակել է ֆուտբոլի ՌԴ պրեմիեր լիգայում հանդես եկող ամենաբարձր վարձատրվող 90 ֆուտբոլիստների ցանկը, որոնց թվում են նաեւ Մոսկվայի «Սպարտակի» եւ ՀՀ հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը: Ընդ որում, նշված է միայն տարեկան «մաքուր» աշխատավարձը հարկերը վճարելուց հետո, առանց պարգեւավճարները հաշվի առնելու:
Ըստ Sports.kz-ի, ՀՀ հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ձմռանը հավանաբար կտեղափոխվի ղազախական մեկ այլ թիմՙ «Կայրաթ», որտեղ ներկայումս խաղում է Արթուր Եդիգարյանը: