Ազգային ժողովի հանձնաժողովներում շարունակվում է ներկայացվել բյուջեն, այս իմաստով, անկախ նախարարական նոր դեմքերից, ամեն ինչ հին է ու նույնությամբ կրկնվում է ամեն տարի` մինչեւ լիագումար նիստը գոլորշի բաց թողնելով, ու արդեն բուն նիստին բյուջեն քննադատելու արդեն հավես չթողնելով պատգամավորներին: Այնուամենայնիվ` երեւում է «Ժառանգության» նախկին պատգամավորական կազմի տեղը, երբ ժառանգականները, մեկը ...
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը առաջարկել է փոփոխել Ուկրաինային գազ վաճառելու կարգը եւ այսուհետեւ վաճառքն իրականացնել կանխավճարով: Պատճառն այն է, որ ուկրաինական կողմը խախտում է վճարումների պայմանները, նշում է BBC News հեռուստաալիքը:
Ֆրանսիական «Ֆիգարո» թերթի տեղեկությունների համաձայնՙ ԿՀՎ-ն սիրիացի ապստամբներին զենք ու զինամթերք է մատակարարում Հորդանանի տարածքով: Հորդանանի, Սիրիայի եւ Իրաքի սահմանների մոտակայքում գոյություն ունի մի անապատային տարածք, որը ոչ պաշտոնապես կոչում է «երեք սահմանների գոտի»: Այդ տարածքում սահմանագծերը պարզապես կորչում են ավազների մեջ: Այստեղ բոլոր ժամանակներում տերուտնօրինություն են արել մաքսանենգները: Գրեթե ...
Ժնեւը ցանկություն ունի կանգնեցնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրվածՙ վեճերի առիթ դարձած հուշահամալիրը ՄԱԿ-ին մերձակա Արիանա թանգարանին հարող այգում, ծանուցում է շվեյցարական «Բլիք» լրատուն: Հոկտեմբերի 28 թվագրված հաղորդագրությունից իրազեկ ենք դառնում, որ ի հեճուկս ցանկության, շինարարությունը դեռ չի սկսվել, քանի որ դրա համար արտոնություն դեռեւս չկա: Նախագիծը թուրքերի զայրույթն ու ...
2013թ. առաջին ինը ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակում ամենախոշոր հայրենական արտադրող «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ձեռնարկությունները, ինչպես միշտ, առաջատարների շարքում են: «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող խոշոր հարկ վճարող ինը ձեռնարկությունները միասին, 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, ՀՀ պետական բյուջեին վճարել են 15 միլիարդ 56 միլիոն 928 հազար դրամ հարկ, ...
Վրաստանում իշխանափոխությունն ամբողջացված, լիարժեք փաստ է, որի դրսեւորումներն ու հետեւանքները դեռեւս սպասվում են: Մինչ այդ արդեն երկրում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իրադարձությունները յուրահատուկ մեկնաբանության են արժանանում: Մասնավորապես, խոսակցությունները, թե նախագահի ընտրություններից հետո հնարավոր է, որ Միխեիլ Սաակաշվիլուն ոչ միայն հարցաքննեն, այլեւ ձերբակալեն, կանգնեցնեն դատարանի առաջ, դարձել են հիմք ...
Թե Ֆրանսիայում երբ կընդունվի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն դժվարանում է պատասխանել, սակայն նշում է, որ հարցն աշխատանքային փուլում է: Նրա խոսքերովՙ այսօր մասնագետներն աշխատում են, որ օրինագիծը համաձայնեցվի երկրի սահմանադրությանն ու վիճահարույց կետեր չլինեն:
Ամերիկյան ԱԱԳ-ի կողմից դաշնակից երկրների լրտեսման վերաբերյալ հաղորդումների հրապարակումից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում մտցնել հետախուզական տվյալների հավաքման լրացուցիչ սահմանափակումներ:
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջեկ Սթրոն հրեական փողերը գլխավոր խոչընդոտն է համարում մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին: Այդ մասին հաղորդում է իսրայելական «Հաարեց» թերթը:
Ըստ ղազախական Sports.kz կայքի, «Ակտոբեն» պատրաստվում է թիմ հրավիրել Հայաստանի հավաքականի եւս մի քանի ֆուտբոլիստների: Խոսքը վերաբերում է Արթուր Սարկիսովին եւ Մարկոս Պիզելուն: Սարկիսովն «Ուրալի» կազմում ոչ միշտ է խաղադաշտ դուրս գալիս, իսկ Մարկոսը բավական ժամանակ «Կրասնոդարում» չի խաղում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում շարունակում են մաքրել «սաֆարաբիեւյան ախոռները». virtualaz.org-ը, հղում անելով ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովին, տեղեկացրել է, որ պաշտոնից ազատվել է ՊՆ թիկունքի պետ գեներալ-մայոր Փիրի Իսրաֆիլովը: «Իսրաֆիլովը գեներալի կոչում է ստացել այս տարվա հունիսին, եւ այն ժամանակ շատերը դրանից զարմացած էին»,- ասել է Ջաֆարովը: Ըստ տեղեկությունների, Իսրաֆիլովը պաշտոնազրկվել է ...
Համաշխարհային բանկի «Գործարարության զբաղվելը» (Doing Business 2014) զեկույցի համաձայն, Հայաստանն այս անգամ 189 երկրների մեջ հայտնվել է 37-րդ տեղում` Բելգիայի եւ Ֆրանսիայի միջեւ: Այս ցուցանիշը երեկ լրագրողներին ներկայացնելով, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշեց, որ ՀԲ Doing Business-ի խումբը տարվա ընթացքում վերագնահատում է ցուցանիշները, հաշվի առնելով երկրների ...
ՀՅԴ-ն Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման պահանջով երեկ երթ էր կազմակերպել, որը սկիզբ առավ «Ազատության» հրապարակից, ապա հանգրվանեց նախագահի նստավայրի մոտ: Երթը գլխավորում էին մի շարք ղեկավար դաշնակցականներ, այդ թվում` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Երթի մասնակիցները նախագահական նստավայրում նամակ փոխանցեցին` երկրի նախագահ Սերժ Սարգսյանին հանձնելու համար: Նամակում ...
Երեկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների միջեւ անցկացված առաջին խաղարկության hաղթողներին, որոնք հրավիրված էին ընկերության գլխամասային գրասենյակՙ ստանալու իրենց նվերները: Նվերները հանձնեց ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորման հնարավորություններին: Կենտրոնը վերջերս է համալրվել այս սարքավորումով: Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ սարքավորումը, որը կենտրոնին նվիրաբերել է «Սամսունգ» ընկերությունը, միակն է ...
Գերմանական «Kicker» հանդեսի լրագրող Թոմաս Հենեկեն Sport-express-ի թղթակցի հետ զրույցում իր տպավորություններն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին, որը «Շալկե-04-ի» հետ խաղում դարձել էր գոլային 2 փոխանցման հեղինակՙ մեծ ներդրում ունենալով «Բորուսիայի» հերթական հաղթանակում:
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցած երիտասարդ 3 հայ ծանրորդներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մրցումների վերջին օրը մրցահարթակ դուրս եկած գերծանրքաշային Հայկ Հակոբյանը երկամարտի 401 կգ (186+215) արդյունքով 26 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը Երեւանում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարի ավարտական խաղում մեծ դժվարությամբ 2-1 հաշվով հաղթեց հետնապահ Ջիբրալթարի ընտրանուն: Արդեն 13-րդ րոպեին Ջորջ Վինկն առաջ մղեց հյուրերին: Միայն 2-րդ խաղակեսում Հովհաննես Իլանգյոզյանին եւ Հովհաննես Փանոսյանին հաջողվեց գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգեւել ՀՀ հավաքականին: