RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1280, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԳՈՐԻՍՅԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ

Հ. Հ.

Բուդաղյանները շարունակում են պնդել, որ կրակել է նաեւ Սուրիկ Խաչատրյանը

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերովՙ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը ներկայացնող նոր կադրերը մի շարք հարցերի պատասխան տալիս են: Նոր տեսագրությունը պատասխանում է ամենակարեւոր հարցինՙ ո՞վ է առաջինը կրակել եւ ո՞ւմ վրա: Նոր տեսագրությունում երեւում է նաեւ, թե մինչեւ Տիգրան Խաչատրյանի արձակած 3 կրակոցները Ավետիք Բուդաղյանն ինչ է արել:

«Նա գալիս է, որ տեսնիՙ եղբայրը եկել է, թե ոչ, նույնիսկ ավտոմեքենայից դուրս չի գալիս, Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցները մոտենում են նրան, պարզ երեւում է, որ անելիք չունի, ուզում է գնալ, Խաչատրյանի կողմնակիցները գալիս են, ու ինչ-որ խոսակցություն է սկսվում: Հետո Արտակ Բուդաղյանի մեքենան հայտնվեց, ու Ավետիքն իր մեքենայով փակեց ճանապարհը: Ավետիքը մեքենայից դուրս չի գալիս:

Կոնֆլիկտ է առաջանում Արտակի եւ Սուրեն Խաչատրյանի կողմնակիցների միջեւ, եւ միայն այդ ժամանակ է Ավետիք Բուդաղյանն առաջին անգամ մեքենայից դուրս գալիս եւ իր եղբորըՙ Արտակին հրելով իջեցնում ներքեւ», տեսագրությունն է ներկայացնում Հայկ Ալումյանըՙ հավելելով, որ այդ ժամանակ Խաչատրյանի բնակարանից երկու կին են դուրս գալիս, մեկը նախկին մարզպետի կինն էՙ Լորետա Բարսեղյանը:

«Այդ ժամանակ Տիգրան Խաչատրյանը դիրքավորվեց մեքենայի հետեւը եւ 3 անգամ կրակեց, մինչդեռ Ավետիք Բուդաղյանի գործողությունների մեջ ոչ մի ագրեսիա չի եղել, նա եղել է հաշտարարի դերքում: Երեք կրակոցից երկուսը ուղղված են եղել Ավետիքի վրա, եւ այսօր մեզ ուզում են ասել, թե Ավետիք Բուդաղյանին սպանելով Տիգրան Խաչատրյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության պայմաններում», ասում է փաստաբանը:

Տեսագրության մեջ երեւում է, որ Ավետիք Բուդաղյանը զենքը վերցնում է միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ եղբայրը ընկած է:

«Սկսվում է հրաձգություն, երկու կրակոց Բուդաղյանն է կատարել, մնացածը Խաչատրյաններն են կատարել: Ավետիք Բուդաղյանը կրակոցների ժամանակ որեւէ վտանգ չի ներկայացրել Սուրեն Խաչատրյանի եւ նրա կողմնակիցների համար, ընդհակառակը, ինքը եղբորը հեռացրել էՙ տեսնելով, որ վիճաբանության մեջ է մտել»:

Միջադեպի մոնտաժված տարբերակում ձայն չկա, կան սլաքներ, եւ երբ Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է եւ կրակում, կադրերը լղոզված են, Արտակ Բուդաղյանը երբ գալիս է, սլաքներ կան, թե իբր հնչել են կրակոցներ, մինչդեռ կրակոց չի հնչել», ասաց փաստաբանըՙ հավելելով, որ նոր տեսագրությունում պատկերն այլ է:

Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա հայտնաբերվել է վնասվածք, որն ունի վերեւից ներքեւ ուղղություն, եւ դրանից հետո նա չէր կարող նպատակաուղղված գործողություն կատարել: «Դա եղել է վերջին կրակոցը, քննիչը չի կարողանում բացատրել, թե ինչպես է նա դա ստացել, չէ՞ որ բոլորը կանգնած են կամ վազվզում են»:

Հայկ Ալումյանը հավաստիացնում է, որ վերեւից ներքեւ ուղղությամբ Ավետիք Բուդաղյանի վնասվածքներից մեկը ամրապնդում է պաշտպանական կողմի այն կարծիքը, որ վերեւիցՙ շենքից, ինչ-որ մեկը կրակել է: «Բազմիցս ասել ենք, որ հնչել է մեկ կրակոց, որի ձայնը զգալիորեն տարբերվում էր մյուս կրակոցների ձայներից: Փորձագետները հնարամիտ պատասխան տվեցին, թե տարբերվում է, որովհետեւ երկու ձայն համընկել է: Սակայն եթե անգամ դա ընդամենը համընկնում է, ապա պետք է բացատրվի, թե ով է երկրորդ կրակոցի հեղինակը: Ըստ պարկուճներիՙ այդտեղ եղել է մեկ կրակոց, եթե համընկել է, որտե՞ղ է երկրորդ պարկուճը: Սա մեր հարցն է, որի պատասխանը քննիչը չունի», ասաց Ալումյանըՙ հավելելով, որ Արտակ Բուդաղյանը պնդում է, որ ինքը տեսել է տնից կրակոց: Այս ցուցմունքը հաստատվում է նաեւ Սուրիկ խաչատրյանի կողմնակիցների ներկայացրած այլ ցուցմունքներով, որ տանն ուրիշ մարդ չի եղել: Բուդաղյանները շարունակում են պնդել, որ պատուհանից կրակել է Սուրիկ Խաչատրյանըՙ Ավետիք Բուդաղյանին հասցնելով վերջին մահացու հարվածը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ