RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



7-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ

Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1433, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿՐԿԻՆ «ՎԵՐԱԴԱՐՁԻ» ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ ներկայացնում է «Վերադարձի» դասական երաժշտության յոթերորդ փառատոնը:

Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկել է «Վերադարձի» դասական երաժշտության յոթերորդ փառատոնը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական հոգածության եւ աջակցության շնորհիվ, արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի եւս մայրաքաղաքի հանդիսատեսին հնարավորություն կընձեռի հանդիպելու արտերկրում ապրող եւ ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, ունկնդրելու դասական երաժշտության գլուխգործոցներ:

«Ժամանակակից աշխարհում արվեստը սահմաններ չի ճանաչում: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրի արվեստագետները կարող են ինքնադրսեւորվել ու ստեղծագործել թե՛ հայրենիքում, եւ թե՛ արտերկրում: Վերջին տասնամյակներում դասական երաժշտարվեստի ականավոր ներկայացուցիչներից շատերը մեկնել են Հայաստանիցՙ առավել կատարելագործվելու եւ համաշխարհային բարձունքներ նվաճելու համար: Անշուշտ, մենքՙ հայերս, հպարտություն ենք ապրում տեսնելով, թե ինչպես են մեր հայրենակիցներն իրենց արժանի տեղը գտնում միջազգային ասպարեզում: Միաժամանակ, պետք է հիշել, որ խոստումնալից երիտասարդ կատարողների բացահայտումը, նրանց հետագա զարգացումն ու սերնդափոխությունը ենթադրում են շարունակական կապի առկայություն եւ փորձի փոխանցում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դասական երաժշտության հայազգի կատարողներն ու ստեղծագործողները հնարավորինս հաճախակի հանդես գան հայրենիքում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Համերգային ծրագիրը, որը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, ականավոր երաժիշտ Զարեհ Սահակյանցի 80-ամյակին, ներկայացրել են տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, ճապոնիա), Միքայել Հախնազարյանը (թավջութակ, Գերմանիա), Մերի Մովսիսյանը (սոպրանո), ինչպես նաեւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Ծրագրում ընդգրկված էին Զ. Սահակյանցի փոխադրումները` Ձայնի եւ կամերային նվագախմբի համար, Վ.Ա. Մոցարտի, Տ. Վիտալիի, Մ. Ռավելի, Է. Բլոխի, Կ. Ատտերբերգի ստեղծագործությունները:

Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով եւ իր աշխատանքը կեզրափակի նոյեմբերի 20-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ