RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 898, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՔՐԴԵՐԻ ԴԵՄ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ

Պ. Ք.

Սպանվել է եւս մեկ լրագրող

Սիրիայի հյուսիս-արեւելքում ապստամբները ըստ երեւույթին թունանյութերի արկ են օգտագործել աշխարհազորի դեմ մղվող մարտերում: Այդ մասին հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

Վերջինիս քրդական աղբյուրի տվյալներովՙ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին, սիրիա-թուրքական սահմանի մոտ գտնվողՙ Հայոց ցեղասպանության գողգոթաներից Ռաս ուլ Այն քաղաքի մերձակայքում: Արկի պայթյունից հետո դեղին ծուխ է բարձրացել, իսկ մի շարք աշխարհազորայիններ ունեցել են քիմիական զենքից տուժածներին բնորոշ սրտխառնոցներ ու փսխումներ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ վերջին երեք օրերին Ռաս ալ Այնում քրդերը մարտեր են մղում «Ան Նուսրա ճակատ» եւ «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումների արմատական իսլամիստների դեմ:

Սիրիայի բնակչության մոտավորապես 10 տոկոսը կազմող քրդերը համահավաք ապրում են երկրի հյուսիս-արեւելքում: Նախագահ Բաշար Ասադի վարչակարգի եւ ընդդիմության միջեւ 2011 թ. հակամարտության ծագումից հետո նրանք հայտարարեցին, որ չեն պաշտպանելու կողմերից որեւէ մեկին: Քրդերի բնակության տարածքում ստեղծվել է աշխարհազոր, որը կոչված է նրանց պաշտպանելու ինչպես ապստամբներից, այնպես էլ կառավարական զորքերից:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հոկտեմբերի 30-ին հաղորդեց, որ Հալեպի նահանգում սպանվել է իր թղթակից Մուհամմեդ Սաիդը: Հալեպում ծնված Սաիդը տարբեր լրատվամիջոցների համար պատրաստում էր լրատվական թողարկումներ եւ տեսանյութեր Սիրիայի քաղաքացիական պատերազմի վերաբերյալ:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, 2011-ին սկսված քաղաքացիական պատերազմի տարիներին Սիրիան դարձել է լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը: Թղթակիցների վրա հարձակումներ են կատարում ինչպես ապստամբները, այնպես էլ կառավարական զորքերը: Միայն 2012 թվականին այստեղ սպանվել են 39 եւ առեւանգվել 21 լրագրողներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ