RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



ԳՆԱՀԱՏԱՆՔ

Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 846, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ի ՊԱՏՎԻ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Հ. Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբՙ Դանֆերմլինում (Շոտլանդիա) հոկտեմբերի 14-ին հանդիսավոր արարողությամբ Էնդրու Քառնեգիիՙ շոտլանդացիներին նվիրած պուրակի մի հատվածը անվանակոչվել է «Վարդանի ճեմուղի»ՙ ի պատիվ Նյու Յորքի Քառնեգի կորպորացիայի նախագահ, անվանի դաստիարակ, մանկավարժ եւ գիտնական Վարդան Գրիգորյանի: Դանֆերմլինը Էնդրու Քառնեգիի ծննդավայրն է, որտեղ գտնվում է Պիտտենկրիֆ պուրակը, եւ որտեղ նա անցկացրել է իր կյանքի առաջին 13 տարիները նախքան 1848-ին Մ. Նահանգներ գաղթելը: «Այդ պուրակի նվիրատվությունը իմ կյանքի ամենանվիրական գործն է եղել, որը հոգեկան մեծ բավարարվածություն է պարգեւել ինձ», ասել է մի առիթով անվանի բարեգործն ու պողպատի արդյունաբերողը: 76 ակր (1 ակր = 4047 մետր2) տարածքով պուրակը Շոտլանդիայի ամենասիրված վայրերից է, ուր տարեկան 750 հազար հոգի է այցելում:

Արարողության ընթացքում Վարդան Գրիգորյանը, շնորհակալական խոսք ասելիս, նշել է. «15 տարի փորձել եմ շարունակել Էնդրու Քառնեգիի ժառանգությունը: Իրականում սա «Էնդրուի ճեմուղին» է: Մեծ պատիվ է ինձ համար կարողանալ շարունակել իսկական բարեգործության նրա առաքելությունը: Մեծապես զգացված եմ շոտլանդացի գործընկերների ազնիվ վերաբերմունքից»: Այնուհետեւ նա ծառ է տնկել այդ պուրակում:

Ավելացնենք, որ Վարդան Գրիգորյանը, նախքան 1997-ին Քառնեգի կորպորացիայում աշխատելը, եղել է նախ Բրաուն համալսարանի պրեզիդենտը, այնուհետեւՙ նաեւ Նյու Յորքի հանրային գրադարանի տնօրենը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ պատվավոր դոկտորի աստիճանին: Գրել եւ հրատարակել է «Դեպի տուն ճանապարհը: Իմ կյանքն ու ժամանակները», «Իսլամը որպես մոզաիկ եւ ոչ թե միաձույլ կառույց եւ արդի Աֆղանստանի առաջացումը, 1880-1946 թթ.» հատորները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ