ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին տարածաշրջանում են ու այս անգամ եկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ապագա հանդիպման նախապատրաստման հույսով ու առաքելությամբ:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում դադարեցվել է մի շարք դեղագործական ընկերությունների արտադրած դեղերի շրջանառությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մասնավորապես, նախարարի` 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության « Միկոզորալ դեղահատեր 200մգ N30&raq uo»: Հնդկաստանի «Նաբրոս ...
Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվեց Եկեղեցիների համաշխարային խորհրդի նախագահ առաջիկա ութ տարիների համար:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:
Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակալի են ոչ միայն վրացիների, այլեւ Հայաստանի եւ տարածաշրջանի մյուս բնակիչների համար: «Վրացական երազանքը» քաղաքական կոալիցիա է, ի մի բերված վրացի միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլու ջանքերովՙ տապալելու նախագահ Սաակաշվիլու եւ նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տասնամյա իշխանությունը:
Կանադայի Տորոնտո քաղաքի վարչակազմի ղեկավար Ռոբ Ֆորդը, որին հրաժարականի պահանջներ էին ներկայացվել թրմադեղերի ենթադրյալ առեւտրականի հետ կապերի եւ հրապարակային միջոցառումներում անվայել վարքագծի պատճառով, հանրությունից ներողություն է խնդրել հարբեցողության համար եւ խոստացել է փոխվել: Նա մեղայական հայտարարությամբ հանդես է եկել Newstalk 1010 քաղաքային ռադիոկայանի եթերում: Քաղաքապետի ելույթի ձայնագրությունը մատչելի է Google ...
Սիրիայի ընդդիմադիր ուժերի գլխավոր կազմակերպությունըՙ Ազգային կոալիցիան, առաջ է քաշել Ժնեւում նախապատրաստվող հաշտության բանակցություններին իր մասնակցության նախապայմանները: Դրանք Արաբական պետությունների լիգայի անդամների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է կոալիցիայի ղեկավար ԱՀմեդ Ջարբան:
ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյն, ինչպես հայտնի է, ներկայումս միջազգային մշակութային համագործակցության հարցերով նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչն է: Շվիդկոյի միջնորդությամբ է կազմակերպվել հայ եւ ադրբեջանցի մտավորականների, հասարակական գործիչների երկու հանդիպում:
Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում պաշտոնապես բացվել է էկո-կրթական նորակառույց կենտրոնը: Այն կառուցվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` ՄԱԶԾ-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսական աջակցությամբ:
Ինչպես տեղեկացանք Հայաստանի ավոտապահովագրողների բյուրոյից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2013-ի հոկտեմբերի 29-ին գրանցվել են բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետեւանքով տուժողի առողջությանը պատճառված վնասների գծով բժշկի ցուցումով բուժման շարունակականության (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման) ապահովմանն ուղղված միջոցառումների հետ կապված եւ այլ ծախսերի հատուցման ենթակա սահմանաչափերը եւ այդ ծախսերի անհրաժեշտության, ...
Օր չի լինի, որ հայաստանյան շարքային պաշտոնյայից մինչեւ նախարար չհայտարարեն Հայաստանի փոքր երկիր լինելու մասին: Հենց վերջերս գյուղնախարարության կազմակերպած մի քննարկման մասնակից հայտարարեց, թե Հայաստանը փոքր լինելու պատճառով երբեք հացահատիկով ինքնաբավ լինել չի կարող, իսկ նախարարներից մեկն էլ կոչ արեց մեր փոքրությունը փոխհատուցել համաշխարհային նշանակության իր ոլորտի գործընթացներով: ՀՀ շարքային ...
Նոյեմբերի 2-ին «Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողները հայտնաբերվել են: Նրանց առանձնացրել են, առայժմ նրանց նկատմամբ քրեական պատասխանատվություն չի կիրառվիՙ հաշվի առնելով, որ նրանք հոգեբուժական բաժանմունքից են: Պաշտպանության նախարարության տեղեկացմամբՙ զինծառայողներին հայտնաբերելու գործում մեծ աջակցություն են ցուցաբերել նաեւ զինվորների ծնողներն ու անմիջապես արձագանքել: Այժմ զինծառայողները հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում ...
Իր յուրաքանչյուր բաժանորդի ծննդյան օրը «Օրանժ Արմենիա»-ն զանգահարում է նրան եւ, շնորհավորելով տոնի կապակցությամբ, տրամադրում անվճար խոսելաժամանակ: Դժվար է ասելՙ կզանգահարե՞ն արդյոք այսօր ընկերության 620 հազար բաժանորդները «Օրանժ Արմենիա»` շնորհավորելու վերջինիս չորրորդ տարեդարձը մեր երկրում...
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշեց «Յուքոմ» ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար թույլտվություն տրամադրել մինչեւ 2018-ի օգոստոսի 6-ը գործողության ժամկետով: Այսինքն, բացի շուկայում գործող բջջային կապի 3 օպերատորներից («Վիվասել-ՄՏՍ», «Օրանժ Արմենիա» եւ «Արմենտել»), կսկսի գործել նաեւ 4-րդ օպերատորը:
Երեկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր հատուկ սեմինար` Հայաստանի 9 բուժհաստատությունների նեոնատոլոգների համար: Սեմինարի նպատակը բուժանձնակազմին հատուկ նեոնատալ խնամքի սարքավորումների եւ սարքերի օգտագործման հմտություններ եւ գիտելիքներ հաղորդելն էր: Ի դեպ, նորագույն այս մեթոդը դեռեւս չի կիրառվում եվրոպական մի շարք եւ հետխորհրդային տարածաշրջանի երկրներում: Շնչառական այս սարքավորումներն անհրաժեշտ են թե նախքան ...
Լրացավ տաղանդավոր եւ վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Արմենակ Գեւորգի Նազարովի ծննդյան 105 եւ մահվան 30 տարին:
«Ազգ»ը անդրադարձել է արվեստի նշանավոր գործիչ, ռեժիսոր, մանկավարժ Հրաչյա Աշուղյանի 75-ամյակին: Ստորեւ հրատարակվող սրտի խոսքը դարձյալ ադամանդյա այդ հոբելյանին է վերաբերում: Հեղինակը հալեպահայ դեղագործ, տեղի Համազգային թատերախմբի վաստակավոր (շուրջ 40 տարի) դերասան, թատերական գործիչ է, որ հասկանալի պատճառներով ներկայումս բնակություն է հաստատել Երեւանում:
«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Երեւանում, Հայաստանի պատմության պետական թանգարանում կբացվի «Շիրակը մշակույթի օրրան» հնագիտական ցուցահանդեսը: Նպատակը Շիրակի երկրագիտական թանգարանի նյութերի հիման վրա երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին Հայոց այս պատմագավառի հնագույն նյութական ու հոգեւոր մշակույթը նեկայացնելն է:
«Ապագայ» շաբաթաթերթի (Կանադա) հաղորդմամբ Թեսալոնիկի ժամանակակից արվեստներին նվիրված չորրորդ բիենալեն, որն սկսվել է սեպտեմբերի 18-ին, տեւելու է մինչեւ 2014 թվի հունվարի 31-ը: Արվեստի աշխարհի 50 լավագույն անունները համախմբող կարեւոր այդ միջոցառման պատասխանատուն եւ համադրողը շվեյցարահայ Ադելինա ֆոն Ֆիրթսենբերկն է, որ մեծ հարգանք է վայելում Հունաստանում:
«Դրամատիկական արվեստների հայկական ընկերությունը» (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նպատակ է հետապնդում թատերական եւ կինոարվեստի միջոցով հայերի ձայնը լսելի դարձնել ամբողջ աշխարհով մեկ: Կազմակերպությունը նեցուկ է կանգնում դրամատուրգներին, կինոարտադրիչներին, սցենարիստներինՙ տալով նրանց հնարավորություն եւ միջոցներ կատարելու իրենց գործը:
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Die Welt-ին, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Կապանում կայացած հանդիպումը մրցաշարի ամենաարդյունավետ թիմիՙ «Գանձասարի» եւ ամենահուսալի պաշտպանությունն ունեցող «Արարատի» միջեւ: «Գանձասարը» մինչեւ այդ հանդիպումը 6 խաղ շարունակ անպարտելի էր: Արարատցիներն էլ վերջին 8 հանդիպումներում չէին պարտվել ու 5 խաղ շարունակ դարպասն անառիկ էին պահել: Կապանում էլ «Արարատի» ...
ՌԴ առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 1-3 հաշվով պարտվեց «Լոկոմոտիվին»: Վնասվածքից ապաքինված Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում էր ու դարձավ «Սպարտակի» խփած միակ գոլի հեղինակը: Դա հայ հարձակվողի 9-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Լավագույն ռմբարկուների ցուցակում Մովսիսյանը զիջում է միայն 10-ական գնդակ խփած Արտյոմ Ձյուբային («Ռոստով») եւ Դանիին («Զենիթ»):