RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 841, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԲՈՐՈՒՍԻԱՆ» ՀԵՆՑ ԱՅՆ ԹԻՄՆ Է, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՃԵԼ»

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Die Welt-ին, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:


- Ինչո՞ւ ես ընտրել «Բորուսիան», չէ՞ որ լավ առաջարկներ ունեիր Անգլիայից:

- Այո, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ընտրության մի քանի տարբերակներ ունեի: Սակայն ընտրեցի «Բորուսիան», քանի որ ինձ հոգեհարազատ է թիմի խաղաոճը: Դոնեցկի «Շախտյորի» կազմում չեմպիոնների լիգայի մրցաշարում խաղացել եմ «Բորուսիայի» դեմ: Այս թիմը ոչ միայն ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում, այլեւ այնպես է խաղում, որն ինձ հարմար է: Ուստի որոշեցի, որ «Բորուսիան» հենց այն թիմն է, որտեղ կարող եմ աճել:

- «Բորուսիան» քո տրանսֆերի համար 27,5 մլն եվրո վճարեց, սակայն եթե տեղափոխվեիր Անգլիա, կարող էիր ավելի շատ գումար վաստակել:

- Այո, հնարավոր էր, սակայն ինձ համար ֆուտբոլում գումարն այնքան էլ կարեւոր չէ: Ես ապրում եմ ֆուտբոլով, սիրում եւ զգում եմ ֆուտբոլը, մտածում եմ ֆուտբոլի մասին: Եթե լավ խաղամ, այդ գումարները կվաստակեմ: Եկել եմ Դորտմունդ, որպեսզի ֆուտբոլ խաղամ, այլ ոչ թե նստեմ պահեստայինների նստարանին: Իսկ Անգլիայի պրեմիեր լիգայում այդ վտանգը կար:

- Հայաստանում 3 անգամ տարվա լավագույն ֆուտբոլիստ ես ճանաչվել: Քեզ ազգային հերոս զգո՞ւմ ես:

- Ոչ, իհարկե ոչ: Ես սովորական տղա եմ, որը երբեք չի երազում լավագույն ֆուտբոլիստ դառնալու մասին: Իհարկե, ճանաչվել եմ լավագույն ֆուտբոլիստ, ինձ շատերն են ճանաչում, ինքնագիր են խնդրում: Ես սրտանց տալիս եմ ինքնագիր, քանի որ դա ֆուտբոլիստի կարիերայի մի մասն է կազմում: Եթե այդ ամենը մարդկանց երջանկացնում է, ապա դու քեզ նույնպես երջանիկ ես զգում: Բայց ինձ «աստղ» չեմ համարում:

- Դորտմունդում քո հայրենիքից ինչ-որ բան պակասո՞ւմ է:

- Ոչ (ծիծաղում է): Մայրս ու տատիկս ինձ պարբերաբար այցելում են:

- Մինչեւ մրցաշրջանի մեկնարկը բոլոր փորձագետները պնդում էին, որ Գերմանիայի չեմպիոն չի կարող լինել որեւէ այլ ակումբՙ բացառությամբ Մյունխենի «Բավարիայի»:

- Կարող եմ ասել, որ կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում: Իսկ մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչ կստացվի:

- Արդյոք «Բորուսիան» չեմպիոնների լիգայի ֆավորիտ է համարվում:

- Այս մրցաշարում ֆավորիտներ չկան: Սա մի մրցաշար է, որտեղ չպետք է շատ սխալներ թույլ տաս: Ուստի հարցը ոչ միայն թիմի ցուցադրած որակների, այլ նաեւ կայունության մասին է:

- Այս շաբաթ լավ նորություն ստացվեց. Յուրգեն Կլոպը մինչեւ 2018-ը երկարաձգեց պայմանագիրը «Բորուսիայի» հետ:

- Իսկ ո՞վ է ասում, որ դա լավ նորություն է (ծիծաղում է): Եթե ավելի լուրջ, ապա դա հիանալի նորություն է, քանի որ շատ հաճելի է աշխատել նրա հետ: Կլոպը ոչ միայն հիանալի մարզիչ է, այլեւ հիանալի մարդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ