RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 890, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԱԴԵԼԻՆԱ ՖՈՆ ՖԻՐԹՍԵՆԲԵՐԿՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Հ.Ծ.

«Ապագայ» շաբաթաթերթի (Կանադա) հաղորդմամբ Թեսալոնիկի ժամանակակից արվեստներին նվիրված չորրորդ բիենալեն, որն սկսվել է սեպտեմբերի 18-ին, տեւելու է մինչեւ 2014 թվի հունվարի 31-ը: Արվեստի աշխարհի 50 լավագույն անունները համախմբող կարեւոր այդ միջոցառման պատասխանատուն եւ համադրողը շվեյցարահայ Ադելինա ֆոն Ֆիրթսենբերկն է, որ մեծ հարգանք է վայելում Հունաստանում:

«Թո վիմա» թերթին տված հարցազրույցում նա անդրադարձել է իր հայկական արմատներին եւ իրեն Հունաստանին կապող առնչություններին:

Ադելինան Շվեյցարիայի քաղաքացի է: Ծնունդով պոլսեցի: Անկախ աշխատող է, զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցեր արծարծող ֆիլմերի արտադրությամբ: Նախագահն է «Art For the World» հաստատության: Մասնագիտությամբ քաղաքագետ է, բայց ուսանողական տարիներից ներգրավվել է արվեստի ոլորտում եւ ղեկավարել Գրենոբլի արվեստների դպրոցը: Գործակցել է ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ եւ իր աշխատանքների համար պարգեւատրվել է Վենետիկի 45-րդ բիենալեի ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ