RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 770, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԷԿՈ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՈՒՐԾԱՁՈՐՈՒՄ

Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում պաշտոնապես բացվել է էկո-կրթական նորակառույց կենտրոնը: Այն կառուցվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` ՄԱԶԾ-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Կենտրոնի նպատակը համայնքի բնակիչների շրջանում կենսառեսուրսների կայուն օգտագործման կարողությունները խրախուսելն ու եկամուտ ապահովելն է` առանց շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության:

Էկո-կրթական կենտրոնը գտնվում է «Կովկասյան կենսաբամազանության ապաստարանում», որը բուֆերային գոտի է հանդիսանում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար: Լինելով հարավկովկասյան տարածաշրջանի առաջին պահպանվող տարածքը, «Կովկասյան կենսաբամազանության ապաստարանը» կառավարվում է մասնավոր (ոչ պետական) կազմակերպության` ՎԲՄԱՊՀ-ի կողմից: Նախագիծն իրականացվում է բրիտանական Համաշխարհային հողայի միավորում (World Land Trust) կազմակերպության, ԲՊՄՄ-ի Նիդեռլանդների ազգային կոմիտեի (IUCN NL) եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:

Բնապահպանական ուսուցման կենտրոն լինելուց բացի, Ուրծաձորի նորակառույց կենտրոնը «կանաչ» շինության մոդել է: Դրա կառուցման համար կիրառվել են շրջակա միջավայրի համար անվնաս տեխնոլոգիաներ: Մասնավորապես`կենտրոնի տաք ջրի մատակարարումն իրականացվում է արեւային մարտկոցների միջոցով, քամու, արեւային էներգիայի, մասամբ էլ հիդրոկայանի շնորհիվ` կատարվում է էլեկտրաէներգիայի խնայողություն: Շրջակա միջավայրը կոյուղաջրերից պաշտպանելու համար շինությունը համալրվել է կեղտաջրերի զտման սարքով:

Կարեւոր համարելով բնապահպանական ծրագրերի իրականացումը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործունեությանը: Կենտրոնի բացմանը հաջորդել է խորհրդանշական ծառատունկը:

Ուրծաձորի էկո-կրթական կենտրոնը համայնքի եւ հարակից բնակավայրերի բնակիչներին, դպրոցականներին եւ ուսանողներին հնարավորություն կտա մասնակցելու դասընթացների եւ սեմինարների: Ավելին, այն կդառնա նաեւ գիտական հետազոտություների կազմակերպման եւ եւ էկո-տուրիզմի զարգացման վայր` նպաստելով համայնքի զարգացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ