RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



ՌԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 907, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԳՈԼԸ ՉՓՐԿԵՑ «ՍՊԱՐՏԱԿԻՆ»

ՌԴ առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 1-3 հաշվով պարտվեց «Լոկոմոտիվին»: Վնասվածքից ապաքինված Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում էր ու դարձավ «Սպարտակի» խփած միակ գոլի հեղինակը: Դա հայ հարձակվողի 9-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Լավագույն ռմբարկուների ցուցակում Մովսիսյանը զիջում է միայն 10-ական գնդակ խփած Արտյոմ Ձյուբային («Ռոստով») եւ Դանիին («Զենիթ»):

Մովսիսյանը փոխարինվեց 70-րդ րոպեին, իսկ Արաս Օզբիլիսը խաղադաշտ մտավ ընդմիջումից անմիջապես հետո:

ՌԴ ֆուտբոլի առաջնությունը հատեց «հասարակածը»: «Սպարտակը» 30 միավորով 3-րդ տեղում է: Աղյուսակը 36 միավորով գլխավորում է «Զենիթը», 2-րդ տեղում ընթացող «Լոկոմոտիվն» ունի 33 միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ