RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1075, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ա. Մ.

Ինչպես տեղեկացանք Հայաստանի ավոտապահովագրողների բյուրոյից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2013-ի հոկտեմբերի 29-ին գրանցվել են բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետեւանքով տուժողի առողջությանը պատճառված վնասների գծով բժշկի ցուցումով բուժման շարունակականության (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման) ապահովմանն ուղղված միջոցառումների հետ կապված եւ այլ ծախսերի հատուցման ենթակա սահմանաչափերը եւ այդ ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության եւ փաստացի ապացուցվածության չափանիշների» կանոնների փոփոխությունները եւ լրացումները: Համաձայն դրանց, կոտրվածքները բաժանվել են երկու խմբիՙ 1. ողնաշարի, ազդրոսկրի, մեծ ոլոքի կոտրվածքներ, կոնքազդրային հոդի եւ ծնկահոդի ներհոդային կոտրվածքներ (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետըՙ 6 ամիս), 2. այլ կոտրվածքներ (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետըՙ 4 ամիս):

Ավելացվել է այրվածքների խումբըՙ այրվածքներ առանց սպիացման եւ ֆունկցիայի խանգարման (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետըՙ 2 ամիս) եւ այլ այրվածքներ (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետըՙ 12 ամիս):

Տեղեկացվում է, որ կանոններում կատարված փոփոխությունները եւ լրացումներն ուժի մեջ են մտնելու 2013-ի նոյեմբերի 11-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ