ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն` ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվեց Եկեղեցիների համաշխարային խորհրդի նախագահ առաջիկա ութ տարիների համար: ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամից: ԵՀԽ-ն խրախուսում է միջեկեղեցական (էկումենիկ) հարաբերությունները, աշխարհում հանդես գալիս որպես մարդու իրավունքների, արդարության եւ խաղաղության ջատագով: |