RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



Տեղադրվել է` 2013-11-04 23:12:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1237, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՊԱՐՏՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Վ. Պ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին տարածաշրջանում են ու այս անգամ եկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ապագա հանդիպման նախապատրաստման հույսով ու առաքելությամբ:

Ադրբեջանական «Ազերիպրես» գործակալության հաղորդմամբՙ երեկ Բաքվում համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորը հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որից հետո ռուսաստանցի համանախագահն արել է հայտարարություն, թե Ալիեւ կրտսերը համաձայնություն է տվել «հայ գործընկերոջ հետ հանդիպման համար»:

Ընդ որում, հանդիպումը, ըստ նույն Իգոր Պոպովի, ծրագրվում է անցկացնել մինչեւ այս տարեվերջ: Ու եթե հաշվի առնենք, որ դեռ այս ընթացքում նոյեմբերի 28-29-ին էլ Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գագաթաժողովն է անցկացվելու, ապա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում նախապատրաստելու համար իրականում մնում է դեկտեմբերը:

Նույն աղբյուրները տեղեկացնում են, որ հենց երեկ էլ համանախագահները մեկնել են Երեւան` նույն առաքելության շրջանակներում հանդիպում ունենալու Հայաստանի նախագահի հետ: Եվ քանի որ ցայսօր որեւէ պարագայում Հայաստանը չի հրաժարվել բանակցային գործընթացը շարունակելու առաջարկներից, ավելին, չի խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին, կարելի է վստահությամբ ասել, որ Սերժ Սարգսյանը եւս կտա հանդիպման համար իր համաձայնությունը:

Միեւնույն ժամանակ, թերեւս ելնելով տարածաշրջանային այս այցելության` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու առաքելությունից, համանախագահները չեն ծրագրում այցելել Ստեփանակերտ:

Ամեն դեպքում, համանախագահները Երեւանում հանդիպումից հետո հայտարարություն են անելու, որում թերեւս տեղ չգտնի, ինչպես միշտ, որեւէ խոսք ու գնահատական այն մասին, որ Ադրբեջանի նախագահը մի կողմից համաձայնություն է տալիս բանակցություններ շարունակելու համար պատրաստվող հանդիպմանը, մյուս կողմից, հերթական անգամ, սահմանին կրակոցներ են հնչում, այն էլ գյուղական դպրոցի ուղղությամբ: Ու թեեւ, Հայաստանի պաշտպանության նախարարության համաձայն, տուժածներ չկան Բարեկամավան գյուղի դպրոցի ուղղությամբ արձակված կրակոցներից, ակնհայտ է, որ ադրբեջանական ոճը մնում է նույնը. տարածաշրջանային բարձրաստիճան, կարեւոր այցերը հարեւանները «պատվում են» սադրանքներով:

«Խաղաղության չարաշահումն ավելի վտանգավոր է պարտված ժողովրդի համար, քան նույնիսկ պատերազմը»: Այս խոսքերը Գարեգին Նժդեհինն են ու դժվար թե հասանելի լինեն Ալիեւին, սակայն որեւէ կերպ, ցանկալի է` համանախագահների մակարդակով, գոնե մեկ անգամ պետք է հասցվի ադրբեջանական առաջնորդի սուլթան դարձած որդուն, որ սադրանքները երբեք էլ արդյունք չեն տալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ