RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013



Տեղադրվել է` 2013-11-01 23:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 932, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԴԱՏԱՐԿ ԱԹՈՌՆԵՐ` ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՑ

Վ. Ա.

Haqqin.az-ը, հղում անելով այսպես կոչված «Ամերիկա-Ադրբեջան ալյանսի» տարածած մամլո հաղորդագրությանը, տեղեկացնում է, որ նախօրեին Վաշինգտոնի հեղինակավոր սրահներից մեկում կազմակերպվել է «ճոխ խնջույք»: Միջոցառման հովանավորը եղել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին` Անար Մամեդովը, որը Միացյալ Նահանգներում ունի «հաջողակ գործարարի» համարում:

Խնջույքը նախատեսված է եղել 600 հրավիրյալի համար: Ընդ որում, դա երկրորդ նման միջոցառումն է: Կազմակերպիչը հետապնդել է Ադրբեջանի նախագահական «ընտրությունների» առթիվ ԱՄՆ քաղաքական շրջանակներում իշխող հիասթափությունը մեղմելու նպատակ:

Ավելի պարզ ասած, ադրբեջանցի օլիգարխ պաշտոնյայի որդին Վաշինգտոնում «հացի սեղան» է պատրաստել, որին հրավիրել է սենատորների, կոնգրեսականների եւ պետդեպարտամենտի ներկայացուցիչների, որպեսզի ամերիկացիներին շլացնի ադրբեջանական «ազգային հյուրասիրության եւ սրտաբացության ավանդույթներով»: Հետաքրքրական է, որ միջոցառման կազմակերպմանը ներգրավվել եւ խնջույքին մասնակցել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:

Ըստ հաղորդագրության, խնջույքի հրավերն ընդունել են սենատորներ Ռիչարդ Բարը, Սաքսի Քեմբլիսը, Ռոջեր Ուիքերը, Թեդ Կոգանը, The Washington Times-ի եւ The Washington Diplomat-ի խմբագիրներ Լարի Բիսլին եւ Վիկտոր Չիբլին:

Փաստացի միջոցառումը տապալվել է, քանի որ ԱՄՆ պետական դեպարտամենտը պարզապես այն մատնել է անուշադրության: Այլ կերպ չէր էլ կարող լինել. Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը չէր կարող Ադրբեջանի նախագահական «ընտրությունները» խիստ քննադատել, բայց իր ներկայացուցիչներին ուղարկել իլհամալիեւյան վարչախմբի կազմակերպած խնջույքին:

Թերեւս դա է պատճառը, որ երեկ Բաքվում իշխող վարչախումբը նոր հարձակում է սկսել ԱՄՆ կառավարության աջակցությունը վայելող Ազգային ժողովրդավարական իսնտիտուտի դեմ: Ադրբեջանի դատախազության հատուկ կարեւորության գործերով վարչությունը քրեական գործ է հարուցել Բաքվի ընտրությունների դիտարկման կենտրոնի դեմ: Մեղադրանքը հենվում է ԱՄՆ-ից այդ հաստատությանը տրված դրամաշնորհը «ոչ նպատակային, այն է` Ադրբեջանում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով օգտագործելու մասին ստացված ահազանգի վրա»:

Կատարվել է խուզարկություն, Ընտրությունների դիտարկման կենտրոնի փաստաթղթերը, համակարգչային տեխնիկան, կապի միջոցներն առգրավվել են: Գործով ձերբակալվածներ առայժմ չկան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ