ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՎԱԾ Է ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերությանը հատկացված հաճախականություններին իրականավող միջամտության աղբյուրըՙ չարտոնված եւ անօրինական սարքերը, հայտնաբերվել են, եւ դրանց գործունեությունը դադարեցվել է: Վերը նշված խնդիրների պատճառով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները որոշակի դժվարությունների էին հանդիպում Երեւանի կենտրոնական հատվածումՙ ներառյալ Իսահակյան, Թումանյան, Աբովյան, Տերյան, Մոսկովյան փողոցներին, ինչպես նաեւ «Կասկադ» համալիրի եւ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքներում: Անօրինական սարքերը հայտնաբերվել են, եւ դրանց գործունեությունը դադարեցվել է հեռահաղորդակցության ոլորտի համապատասխան մարմնի փորձագետների աջակցությամբ եւ նրանց հետ համագործակցաբար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հետագայում եւս ընկերությանը հատկացված հաճախականություններին միջամտող սարքերի չարտոնված եւ անօրինական տեղադրման ու օգտագործման դեպքում ընկերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օրինական քայլերըՙ վերը նշված սարքերի գործունեությունը կանխելու եւ դադարեցնելու համար: |