ՏՈՏԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՁԵՎՈՎ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան 2015թ. նոյեմբերի 13-ի ուրբաթ օրը համաշխարհային լրատուադաշտում պայթեց հերթական բոթը: Փարիզի 7 շրջաններում գրեթէ միաժամանակ ահաբեկչութիւններ են տեղի ունեցելՙ զինուած յարձակումներ ու պայթիւններ, որոնց հետեւանքով, ըստ տարբեր տեղեկութիւնների, զոհուել եւ վիրաւորուել են հարիւրաւոր մարդիկ: Տեղի ունեցածը, ըստ էութեան բաւական լաւ եւ երկար նախապատրաստուած ռազմագործողութիւն էր: «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն» կոչեցեալ հորդանՙ ԻԼԻՊ-ը մի տեսաուղերձով յայտարարել է, թէ Փարիզում կատարուածն իր ձեռքի գործն է, եւ քանի դեռ կռմբակոծեն իրենց դիրքերը Սիրիայում եւ Իրաքում, այսպիսի ահաբեկչութիւնները եւրոպական երկրների դէմ դեռ կլինեն... ԻԼԻՊ-ը փարիզեան այս ահաբեկչութիւնները համեմատել է Ֆրանսիայի 2001-ի սեպտեմբերի 11-ը... Նախագահ Ֆ.Օլանդը վճռականօրէն յայտարարեց, թէ Ֆրանսիան չի դադարեցնի ԻԼԻՊ-ի ռմբակոծութիւնները Սիրիայում եւ Իրաքում: Աւելին նա շեշտեց. «Ֆրանսիան կլինի անողոք»: Շարունակելով Օլանդի միտքը 15.11.2015թ. պաշտպանութեան նախարար Լե Դրիանը յայտարարեց. Ֆրանսիանՙ «ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպութեան նկատմամբ յաղթանակի համար հարուածներ կհասցնի ԻԼԻՊ-ի բոլոր հնարաւոր օբյեկտներին»: «Այդ «կեղծ պետութեան» գործունէութեան ֆինանսաւորման համար անհրաժեշտ են նաւթային տերմինալներ: Նրանց օրական մօտենում են բեռնատար մեքենաներ», յայտնել է ֆրանսիացի նախարարը: Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» համանախագահ Ս.Դեմիրթաշը, թափանցիկ ակնարկ է արել Թուրքիայի ղեկավարի եւ նրան աջակցող որոշ համաշխարհային ուժերի հասցէին. փարիզեան յարձակումները արդիւնքն էին ԻԼԻՊ-ի նկատմամբ աշխարհի թույլ տուած սխալի: «Աշխարհը, ներառեալ Թուրքիան, չձեռնարկեցին արդիւնաւէտ, համադրուած ջանքեր ընդդէմ ԻԼԻՊ-ի: Բոլորովին հակառակը. իւրաքանչիւրը փորձում էր օգտագործել ԻԼԻՊ-ին կամ նրա ներսում գտնուող տարերին իրենց սեփական շահերի համար»: Չպէտք է աչքաթող արուէր այն փաստը, որ դեռ 2015թ. յուլիսին Եգիպտոսը մեղադրել էր Թուրքիային ԻԼԻՊ-ի անդամներին աւելի քան 10.000 թուրքական անձնագրեր տրամադրելու համար, որոնց շնորհիւ դիւրացրել էր իսլամական ահաբեկիչների ուղեւորութիւններն ամբողջ տարածաշրջանով մէկ... 13.11.2015թ. Փարիզում տեղի ունեցած դաւադիր պայթիւնների եւ այլ ահաբեկչական գործողութիւնների շարքից անմիջապէս յետոյ համաշխարհային լրատուական դաշտում սկսեց ակտիւօրէն տարածուել մի շատ կարեւոր տեղեկատւութիւն... Մասնաւորապէս գերմանական AWD լրատուական գործակալութեան, ռուսաստանեան «Եւրասիա դէյլի» լրատուական գործակալութան եւ այլոց հաղորդմամբ թուրքական արտաքին հետախուզութեան MIT-ի ղեկավար Հ. Ֆիդանը Սիրիայում «Իսլամական պետութիւն» (ԻՊ), նոյնինքն ԻԼԻՊ կոչեցեալ ահաբեկչական կազմակերպութեան դէմ ՌԴ ռազմագործողութիւնն անուանել է «ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների լուրջ խախտում» եւ Թուրքիայի արեւմտեան գործընկերներին կոչ է արել «բոլոր ջանքերը ներդնել տապալելու Սիրիայում իսլամական յեղափոխութեան ճնշման Պուտինի պլանը»... Ֆիդանը նաեւ առաջարկել է Արեւմտեան պետութիւններին Թուրքիայի տարածքում ԻՊ-ի մշտական ներկայացուցչութիւն բացել, փաստօրէն, միջազգայնօրէն ճանաչել ԻՊ-ն որպէս պետութիւն... Ի լրումն վերը շարադրուած Թուրքիային դիմակազերծող տեղեկութիւններին ռուսական eadaily.com-ը յիշեցնում է, որ 2011-2012թթ. թուրքական Հաթայ նահանգում գտնուել են Ասադի վարչակարգին ընդդիմադիր ռազմական խմբաւորումների մասնաւորապէս, Թուրքիայի կողմից սատարուող «Ազատ սիրիական բանակի» տեղակայման յէնակէտերն ու ռազմական հոսպիտալները... Փարիզեան ահաբեկչական գործողութիւնների շարքը լաւագոյնս վկայում է, թէ ում փաստաբանն է թուրքական հետախուզութեան պետը, ով է նախապատրաստել եւ ամէն կերպ սատարում քաղաքակիրթ աշխարհի դէմ միջնադարեան մոլեռանդների հորդաների արշաւանքը եւ ում է պէտք պատասխանատւութեան կանչել մարդկութեանը համաշխարհային նոր աղէտի առջեւ կանգնեցնելու ճիւաղային քաղաքականութիւն վարելու համար... Ըստ իս, փարիզեան ահաբեկչական յարձակումները նաեւ Էրդողանի պատասխանն էին Օլանդին` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ դատապարտելու` Ֆրանսիայի նախորդ բոլոր քայլերի համար... այլ ոչ միայն սոսկ ԻԼԻՊ-ին ֆրանսիական օդուժով ռմբահարելու վերջին ռազմագործողութիւնների համար... Սա նեոօսմանական եւ ցեղասպան Թուրքիայի պատասխանն էր ժողովրդավարական երկիր Ֆրանսիային... Յիշենք, որ Բաքուի ամառային «Եւրոպական խաղերի» ժամանակ նրանք իրենց ձեւով «վրէժ լուծեցին» Աւստրիայից` աւտոբուսով վրաերթի ենթարկելով աւստրիացի երէք մարզուհիներին... Աւստրիայի խորհրդարանը 2015թ. ապրիլի 21-ին ճանաչել էր Հայոց Ցեղասպանութիւնը... Ահա այդպիսին է մեր հարեւանը` թուրքը... Աւելի ճիշտ` մեր երկու հարեւանները` օսմանեան եւ կովկասեան թուրքերը... Եւ մեր այդ երկու դրացիներին դաշնակցում է մի ոչ այնքան հեռաւոր հարեւան եւս... Վերջինս այդ երկու տեսակի թուրքերի դաշնակիցն է` թէ՛ մեր եւ թէ՛ քաղաքակիրթ աշխարհի դէմ... Միմեանց հետ զէնք են արտադրում, միմեանց հետ դաւեր են նիւթում... Մերձաւոր Արեւելքը քաոսի վերածելու եւ գրաւելու ու բաժանելու պլաններ են գծում... «Իսլամական պետութիւն» կոչեցեալը զուտ գործիք է... Իսլամը` զուտ քողածածկոյթ... Վաղ, թէ ուշ թուրքական հորդաները առնուազն երկու կողմից բացայայտ յարձակման են անցնելու մեր դէմ... Ուստի աւելի լաւ է լինենք նախայարձակ դաշնակից ուժերի կողքին... Այս պատերազմից խուսափել դժուար թէ կարողանանք... Յամենայն դէպս, ամբողջ Հայ ազգը` ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի պիտի պատրաստ լինի համազգային պատերազմի եւ դառնայ ԲԱՆԱԿ-ԱԶԳ... Հարցը համազգային մասշտաբով մեր լինել-չլինելուն է վերաբերւում, ուստի ժամանակ կորցնել չի կարելի... Այս տեսակէտից նայենք դաւադիր հարուած ստացած Ֆրանսիային, որտեղ այժմ պատրաստ են անգամ իրենց ներկայիս սահմանադրութիւնը փոխել, որտեղ անցնում են ոստիկանութեան ու ուժային կառոյցների հզօրացման, որտեղ ձգտում են ֆրանսիական ազգը համախմբել եւ ամրացնել ընդդէմ նոր դաւադրութիւնների... Մի խօսքով ազգը եւ պետութիւնը փորձում են կենտրոնանալ եւ համախմբուել... Այս գործընթացը տեղի կունենայ նաեւ միւս եւրոպական երկրներում... ԻԼԻՊ-ի ռազմաբազաներից եւ դրանց սատարող Թուրքիայից հազարաւոր կիլոմետրեր հեռու գտնուող Ֆրանսիան ու Եւրոպան սկսում են ըմբռնել ԻԼԻՊ-ի մահացու սպառնալիքը եւ փորձում են վերածուել պաշտպանուող ամրոցի... Այնինչ մենք ԻԼԻՊ-ից հեռու ենք ընդամէնը մի քանի հարիւր կիլոմետր, իսկ նրան սատարող Թուրքիային ուղղակի սահմանակից ենք... ՀՀ-ն եւ Արցախը պաշարուած ամրոց են... թուրքերով պաշարուած ամրոց... Միջազգային իրադրութեան յետագայ զարգացումների հաշուառմամբ կարեւոր է նաեւ համաշխարհային հանրութեանը բացատրել, որ Թուրքիան եւ նրա հովանաւորեալ ԻԼԻՊ-ը մի նոր դարչնագոյն կամ սեւ սպառնալիք է, որի դէմ պէտք է համախմբուեն բոլորը... Էրդողանը մի նոր խելայեղ եւ մարդատեաց ֆիւրեր է, որի դէմ քաղաքակիրթ աշխարհը պէտք է համախմբուի այնպէս, ինչպէս ժամանակին հիտլերեան Գերմանիայի դէմ... Այլապէս մարդկութիւնը փրկութիւն չի ունենա... Թուրքական ռասայի գերազանցութեան եւ համաշխարհային տիրապետութեան էրդողանեան զառացանքը կենսագործման ճանապարհին էՙ ԻԼԻՊ-ի ձեռամբ... Ի դէպ, թուրքական իշխանութիւնների դաւադիր ձեռքով եւ թուրքերին հովանավորող համաշխարհային որոշ ուժերի «օրհնանքով» Եւրոպա ներխուժեցին փախստականների հարիւր հազարանոց զանգուածները, նրանց շարքերում` բազմահազար պոտենցիալ ահաբեկիչներ ու մոլեռանդ իսլամական զինուորներ... Սա թուրքական «Տրոյական ձին» էր` ընդդէմ Եւրոպական ժողովրդավարութեան միջնաբերդի... Շատ երկրների ղեկավարներ պարզ տեսնում են թուրքերի չարաղէտ ծրագրերի ուղղուածութիւնը... Պուտինը Անթալիայում G-20-ի գագաթնաժողովին պարզ յայտարարեց, որ հենց G-20-ի որոշ անդամ երկրներ օգնութիւն են ցուցաբերում տխրայռչակ «Իսլամական պետութեանը»: Աւելին, Պուտինը հաղորդեց, որ ռուսական կողմը տիեզերքից արուած լուսանկարներ ունի, որտեղ երեւում են ԻԼԻՊ-ի տարածքից տասնեակ կիլոմետրերով ձգուող նաւթանիւթերով բեռնուած բեռնատարների շարանները, որոնք, փաստօրէն, նաւթամուղ խողովակաշարերի դեր են կատարում... Մշտապէս պէտք է յիշենք, որ Եւրոպայում սկսուած ահաբեկչական տոտալ պատերազմի եւ դրան ի պատասխան Սիրիայում եւ Իրաքում հակահարուած-ռազմագործողութիւնների ընթացքում կտրուկ կարող է սրուել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին... եւ ոչ միայն այնտեղ... Ուստի պէտք է առանց աւելորդ պատրանքների նայել իրադարձութիւններին... Նման թշնամուց մարդկայնութեան որեւէ նշոյլ չակնկալենք... Ուստիՙ «ակն ընդ ական, ատամ ընդ ատաման» կամ ՊԱՏՐԱՍՏՈՒԵԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ-ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶOՐԱՀԱՒԱՔԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ ՈՉ ՄԻԱՅՆ 3 միլիոնանոց ՀՀ-Ն եւ ԱՐՑԱԽԸ, ԱՅԼԵՒ 9 միլիոնանոց հայկական ՍՓԻՒՌՔԸ... Մեր հնարաւոր գործողութիունների առաւել ընդարձակ ծրագիրը կարող ենք, առանց մանրամասների մէջ խորանալու, ներկայացնել այլ անգամ եւ, գուցէ այլ տեղ... Ակնյայտ է, որ մեր թուրք ոսոխների` օսմանցիների եւ կովկասեան թուրքերի գործողութիունները դեպի լայնածաւալ պատերազմ են տանում... աւելի ճիշտ դէպի ՏՈՏԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ... որը նրանք սանձազերծել են ընդդէմ քաղաքակիրթ աշխարհի եւ... որից անմասն չենք կարող մնալ մենք, որքան էլ ցանկանանք... Պատրաստ ենք դրան ԱԶԳՈՎԻՆ... Մնում է պարզապէս լաւ ըմբռնենք «Պաշարուած ամրոցի» մեր վիճակը եւ գործենք «Համազգային Պատերազմ» կամ «Ազգ-Բանակ» կարգախօսներով... Մեր ՅԱՂԹԱՆԱԿԸ, անշուշտ, լիովին հնարաւոր է, սակայն` համազգային միասնութեան, Հայութեան բոլոր խաւերի միջեւ փոխադարձ յարգանքի ու համերաշխութեան դէպքում... Նկար 1. Պանթուրքական - պանիսլամական ձգտումներ` քարտէզի տեսքով: Նկար 2. Մինչեւ 2020թ.ահա այսպիսի սահմաններով Համաշխարհային իսլամական պետութիւն` իսլամական ԽԱԼԻՖԱԹ ստեղծելու ԻԼԻՊ-ի զառանցական գաղափարին զոհ են գնալու բազմաթիւ պետութիւններ ու ժողովուրդներ: Գործընթացն սկսուել է: Մինչեւ նրանց այդ նպատակի իրականացումը մնում է 5 տարի: Ինչպէս տեսնում ենք, Հայաստանը քարտէզից վերացուած է: |