Օրերս հեռուստատեսությամբ լսեցի «Այո»ի քարոզարշավին լծված խմբերից մեկի երիտասարդ մի անդամի, որ տարակուսանքով իրեն հետեւող քաղաքացիներին ասում էր, թե բարեփոխված Սահմանադրությունը «կախարդական այն փայտիկն» է լինելու, որը «հիմնովին փոխելու է մեր կյանքը»: Անշուշտ հեքիաթայինի ուղղությամբ: Հեռուստատեսությամբ տեսա նաեւ հակառակ ճամբարից մեկ այլՙ արդեն հայտնի գործչի, որն իր «Ոչ»ական ընկերներին գերազանցելու ...
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ՌԴ Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձի սկզբում, անդրադարձ անելով Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչի կործանմանը, ինչպես նաեւ ռուս օդաչուի սպանությանը, նշեց, որ իրենք չեն գնա ծայրաստիճան սրացման, սակայն Թուրքիան հաստատ լոլիկներով չի պրծնի. «Մենք զենք չենք ճոճելու, բայց եթե Թուրքիան նենգ հանցագործության գնալով կարծում է, ...
Ճիշտն ասած` ուրիշ շատ լրատվամիջոցների հետ մեզ էլ չի բավարարում այն ֆորմատը, որը երկրի կարեւոր խնդիրների վերաբերյալ ասելիք ունենալիս միշտ ընտրում է նախագահ Սերժ Սարգսյանը` հանդիպելով մի շարք պալատական հեռուստալրագրողների հետ: Սակայն այս մասին խոսողների պակաս երեկ չկար, այնպես որ ընթերցողին փոխանցենք մի շարք շեշտադրումներ, որ արել է նախագահն իր ...
Ընդդիմությունը երեք օր, այսօր էլ երեկոն էլ հետը, հանրահավաքներ է անցկացնում «Ազատության» հրապարակում, որտեղ հանրությանը կոչ է անում դեկտեմբերի 6-ին «ոչ» քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Երեկ «Ազատության» հրապարակում էին եւ ելույթներ ունեցան « Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ անվանված միավորը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, ՀԺԿ-ն ներկայացնող Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ից ...
Երեկ հետմիջօրեին հայկական լրատվահոսքում առանձնացավ մի լուր, որի 2013-ի տխուր ընթացքին հայերս մի անգամ արդեն առիթ էինք ունեցել հետեւել. «Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց պատգամավոր Վալերի Բուայեիՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախագիծը», դեկտեմբերի 3-ին իրազեկել էր «Արմենպրեսը» եւ նրան հղում արած այլ լրատվամիջոցներՙ այն տպավորությունը փոխանցելով, թե Ֆրանսիան այլեւս քրեական պատիժ ...
Կենսաթոշակային բարեփոխումը այս պահին Հայաստանում առկա միակ միջոցն է երկրի իրական ժողովրդավարացման համար: Ներկայումս այս բարեփոխումը շատերի համար թերեւս օրակարգային հարց չէ: Հուրախություն բարձրաձայն ու լռելյայն բողոքողների, օրենսդիրը բարեփոխման լայնածավալ կիրառումը հետաձգել է մինչեւ 2017 թվականը: Հետո՞: Հետո Աստված միգուցե մեծ է: Կամ էլի բողոքական շարժում կսկսվի ու հույս կլինի, ...
Աշխարհի ամենահզօր ու ամենահարուստ Ամերիկայի մէջ անսահման է թիւը անտուններուն, homeless: Համակարգիչը կ՛ըսէՙ միայն Լոս Անճելոսի մէջ 90,000 տնանկ, փողոցը մնացած մարդ կայ: Անոնք անտէր-անտիրական չքաւորներ են, կա՛մ ալքոլամոլներ, կա՛մ տունէն վտարուած ամուսիններ... որոնք կ՛ապրին ահաւոր վատ պայմաններու մէջ, կը քնանան ստուարաթուղթէ տուփերու մէջ, կամ ալ ստորգետնեայ գարշահոտ ու առնետներով ...
Այն, որ Սիրիայի տարածքում թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական Սու-24-ի խոցումը Ռուսաստանը անպատասխան չի թողնելու, եւ այդ պատասխանները դեռ երկար ժամանակ իրենց ազդեցությունն են գործելու երկու երկրների եւ ընդհանրապես միջազգային հարաբերությունների վրա, նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ («Ռուսական ինքնաթիռի կործանումից դասեր ունենք քաղելու նաեւ հայերս», ԱԶԳ, 20.11.2015 թ.): Խփված ...
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության երեկվա նիստում տեղեկացրեց, որ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որումՙ արդեն բոլոր ուղղություններով: Նախարարը որոշ մանրամասներ ներկայացրեց նաեւ Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ: Նա նշեց, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը իրականացնելու է 325 մլն դոլարի ներդրում: Դրան ավելանալու են նաեւ ...
Դեկտ.ի 2-ին, հանդիսավոր պայմաններում, Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում տեղի ունեցավ անվանի գրող-հրապարակախոսի 80-ամյակին նվիրված երեկո: Մինչ այդ Անտոն Դելվիգի անվան «Հավատարմության համար բառին ու Հայրենիքին» համառուսաստանյան մրցանակի կազմկոմիտեի որոշմամբ Զորի Բալայանն արժանացել էր «Ոսկե Դելվիգ» հատուկ մրցանակի ռուս-հայկական հումանիտար կապերի զարգացման մեջ ահռելի ներդրման եւ ստեղծագործական անօրինակ նվաճումների համար:
Նոյեմբերի 21-ից 29-ը գերմանական Կառլսռուհեի պետական թատրոնում Հայաստանի պատմությանն ու ներկային նվիրված փառատոն է անցկացվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Արամ Աբրահամյանին հարցազրույց է տվել, որի ընթացքում արել է մի ցնցող հայտարարություն: Մինչ կասենք, թե ինչ, մի փոքրիկ պարզաբանում: Ինչպես հիշում եք, նախագահ Սարգսյանը, ձեռնարկելով սահմանադրական փոփոխությունները, հայտարարեց, թե ինքը, եթե Սահմանադրությունը փոխվի եւ երկիրը դառնա խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող, չի ...
Մի կարեւոր բան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը ցույց տվեց: Մենք մասնավորաբար իմացանք, թե հանրապետականները ինչե՞ր ունեն մեր քաղաքներում, որքա՞ն բաներից են զրկվել ԲՀԿ-ի ներկայացուցիչները եւ քանի՞ ծառ ունեն դաշնակցականները: Օրինակ, մինչ այս քարոզարշավը մենք օգտվում էինք տաքսի ծառայություններից` առանց իմանալու, որ «շեֆը», ինչպես մեր երկրում շատ «շեֆեր» հանրապետական են: Հիմա ...
Առաջարկում եմ փոխել «Նոր Հայաստան» նախաձեռնության անվանումը եւ դարձնել «Ոչ»-Գեվարա: Նախ, այսպես ավելի հեղափոխականություն է ներշնչում, ապաՙ որպեսզի նոր Հայաստան լինի, պետք է նոր բան անել, իսկ այն ինչ անում է այս նախաձեռնությունը, նոր չէ: Օրինակ, հանրահավաք, օրինակՙ երթ, օրինակՙ ոստիկանական պատերի խիզախ ճեղքումներ, կամ դրա անձնազոհ փորձեր, օրինակՙ նստացույցեր, ...
Երբ նախագահ Օբաման ձեռնարկեց իրականացնել առողջապահական իր բարեփոխումների օրինագիծը, նա համազգային բանավեճ առաջացրեց: Բանաձեւի ամենացայտուն հակառակորդները ավելի շատ նախագահի, քան բանաձեւի բովանդակության դեմ էին արտահայտվում ընդհանրապես: Որեւէ օրենսդրական քայլ նախագահականի կողմից համարվում էր թունոտ:
Դեկտեմբերի 6-ին ակնկալվում է Հայաստանում անցկացնել երկրի սահմանադրության բարեփոխումների հանրաքվե, որի հիմնական առաջարկը նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցումն է:
1978 թվականին ես երկարատեւ ճամփորդություն կատարեցի Հայկական ԽՍՀ-ով: Այցելեցի ճիշտ 1067 բնակավայր: Հենց այդքան էին դրանք Հայաստանում: Ամեն շաբաթ ռեպորտաժներ էի ուղարկում հայկական թերթերին: Գրեցի «Օջախ» գիրքը: Իմ անհամար հուշատետրերում հաճախ էր կրկնվում Խանզադյանի անունը: Բնականաբար, այն հաճախ հանդիպում է նաեւ «Օջախ» գրքում: Այսօր, պատմավեպերի ականավոր հեղինակի 100-ամյակի օրը, ցանկանում ...
Փարիզյան ահաբեկչությունը քաղաքական, տնտեսական եւ հոգեբանական ցնցումների ենթարկեց Բելգիայի թագավորությանը: Մասնավորապես Բրյուսելում, հասարակության անվտանգությունն առավելագույնն ապահովելու համար, հայտարարվեց ահաբեկչության վտանգի գերբարձր մակարդակ, ինչը նշանակում էր անհապաղ դադարեցնել հասարակական տրանսպորտի, առեւտրի կենտրոնների, ռեստորանների, սրճարանների եւ սննդի այլ կետերի գործունեությունը, արգելվում էին նաեւ հասարակական բոլոր միջոցառումները:
Ռուսաստանյան լրատվամիջոցները, բնականաբար, հեղեղված են ռուս-թուրքական ներկա լարված հարաբերությունների վերաբերյալ ընդարձակ նյութերով: Ընդ որում, իրադարձությունները այնքան դինամիկ են զարգանում, որ երբեմն նախորդ օրվա նորույթն անգամ հնանում է: Բերվում են հանգուցալուծման ամենաֆանտաստիկ վարկածներՙ ընդհուպ ռուս-թուրքական լայնամասշտաբ պատերազմի բռնկումըՙ երրորդ համաշխարհայինի վերածվելու սցենարով:
Թուրք եւ քուրդ մաքսանենգները «Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայիններից նավթ են գնում, այն տեղափոխում են Սիրիայի եւ Իրաքի տարածքով, ապա վաճառում են Իսրայելին եւ այլ երկրների: Այդ մասին տեղեկացնում է Իսրայելի գործարար շրջանների The Globes կայքէջը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Բեսկովն ի պատասխան ԻՊ-ից նավթ գնելու պնդումները ապացույցներով ներկայացնելու Էրդողանի պահանջին նախորդ օրը հայտարարեց, թե Ռուսաստանն իր ունեցած փաստերը չի հրապարակիՙ իսլամիստների դեմ պայքարի շրջանակում ռազմահետախուզական գաղտնիքները չբացահայտելու մտահոգությամբ:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ չինական յուանը կմիանա աշխարհի պահուստային արժույթների զամբյուղի հիմնադրամին: Ներկայումս այդ զամբյուղի մեջ են ամերիկյան դոլարը, եվրոն, ճապոնական իենը եւ բրիտանական ֆունտը: Նման որոշում ընդունելովՙ ԱՄՀ-ն հայտարարել է, որ յուանը «համապատասխանում է գոյություն ունեցող բոլոր չափանիշներին» եւ պետք է զամբյուղի մասը դառնա 2016-ի հոկտեմբերին: ...
Քուվեյթյան Al-Rai թերթը հաղորդել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ուժեր ծավալել Սիրիայում իր երկրորդ ռազմակայանում: ՌԴ օդատիեզերական ուժերի խմբավորումը, ինչպես նաեւ ռազմակայանի ապահովման եւ պաշտպանության զորամասերը կտեղաբաշխվեն «Շայրաթ» օդանավակայանումՙ Հոմսից 35 կմ հարավ-արեւելք:
Աշխարհում ամեն տեղ այլեւս անապահով է: Կարեկցանքի, գթասրտության պակասից սառչում է մեր տուն - մոլորակը, պատերազմներից ու զինամթերքի կուտակումներից ավելի քան երբեւէ շիկանում է. տարաբեւեռ ցնցումները սողսոկում են մեր ներսը, գուժում տագնապի ոռնոցներ… Թվում էՙ այլեւս ուշացած այս խոստովանությունը, քանի որ ամեն բան ավելի արագ է զարգանում, քան հնարավոր էր ...
Դեկտեմբերի 3-ինՙ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի կենդանաբանական այգում հյուրընկալել էին համատեղ իրականացվող հերթական ծրագրի` այգում անցկացվող հիպոթերապիայի մասնակից` հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ծնողներին:
Տեղեկացնում ենք, որ 2015թ. դեկտեմբերի 11-ից «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող MMS ծառայությունը տեխնիկական խնդիրների պատճառով արխիվացվելու է եւ այլեւս հասանելի չի լինելու:
Խորին շնորհակալություն եմ հայտնում Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի Նախագահին, Արտգործնախարարին, Գյուղատնտեսության նախարարին, Մշակույթի նախարարին, Մ. Նահանգներում ՀՀ դեսպանին, Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանին, Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարությանը, Հայաստանում եւ Սփյուռքում գործող տարբեր լրատվամիջոցներին, կուսակցական ընկերներիս, ԵՊՄՀ ռեկտորին, ԵՊՄՀ հեռուստալրագրության ամբիոնին, ուսանողներիս, «Ազգ»ի հին եւ ...
Ռամկավար Ազատական կուսակցության եւ Թեքեյան մշակութային միության վետերան անդամ, Հալեպում ԹՄՄ Տիկնանց միության բազմարդյուն ատենապետ, ազգային-մշակութային եռանդուն գործիչ եւ հուշագրությունների հեղինակ ու հոդվածագիր Արաքսի Սարգիսյան-Վիզոյանի մահվան կապակցությամբ (Լիբանան, Այնճար) Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը խորազգաց ցավակցություններ է հայտնում հանգուցյալի զավակներին, նրանց ընտանիքներին, հարազատներին եւ գործընկերներինՙ ի ...
Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը խորին ցավակցություններ է հայտնում Բլըքյան ողջ ընտանիքին եւ ի մասնավորի ընկեր Լեւոն Բլըքյանինՙ իրենց սիրելի մոր, մեծ մոր եւ հարազատինՙ Ազնիվ Բլըքյանի (ծնյալՙ Մարկոսյան) մահվան կապակցությամբ (Հալեպ-Երեւան):
«Ազգ»ի խմբագրությունը խորազգաց ցավակցություններ է հայտնում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանինՙ իր սիրելի աներհորՙ Սուրեն Մանուկյանի մահվան կապակցությամբ: