RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1506, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱԹՈՍՆ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՏԵՂՆ Է

Ընդդիմությունը երեք օր, այսօր էլ երեկոն էլ հետը, հանրահավաքներ է անցկացնում «Ազատության» հրապարակում, որտեղ հանրությանը կոչ է անում դեկտեմբերի 6-ին «ոչ» քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Երեկ «Ազատության» հրապարակում էին եւ ելույթներ ունեցան « Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ անվանված միավորը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, ՀԺԿ-ն ներկայացնող Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ոչ» շարժումը ներկայացնող Արշակ Մուսախանյանը, որոնք բոլորը հավաստիացնում էին, թե աննախադեպ կերպով վերահսկելու են հանրաքվեի քվեարկությունը եւ այդ օրը դարձնելու են Հայաստանում իրավիճակ փոխելու օր: Այսօր ժամը 18-ին, իսկ հանրաքվեի օրվա երեկոյան ժամը 20-ին նրանք իրենց կողմնակիցներին կրկին հրավիրեցին «Ազատության» հրապարակ` այդ օրը նրանք նորից պետք է իրականացնեն բազմաթիվ անգամ խոստացված իշխանության հեռացումը. «Այդ օրը վճռվելու է մեր ապագան», «Դեկտեմբերի վեցին մենք պատմական որոշում ենք կայացնելու», ավետում էին նրանք:

Ինչպես տեսնում եք` մեր ընդդիմությանը պաթոսը չի պակասում ամեն անգամ դեմքի նույն արտահայտությամբ նույն խոսքերը կրկնելիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ