RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1257, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԻՐԱՔԸ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ԻՊ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ

Պ. Ք.

Իրաքցի զինվորականները ԱՄՆ-ին մեղադրել են «Իսլամական պետության» գրոհայիններին զենքով օգնելու մեջ, գրում է «Վաշինգտոն փոստ» թերթը:

Շիաների ջոկատներից մեկի հրամանատար Մուստաֆա Սաադին հայտարարել է, որ դա բնավ կասկած չի հարուցում: «Եթե ամերիկացիները դադարեցնեն օգնությունը, ապա մենք իսլամիստներին կջախջախենք մի քանի օրում», գտնում է Սաադին:

Նա մանրամասնել է, որ ինքը քանիցս տեսել է, թե ամերիկյան ուղղաթիռները ինչպես են զենք հասցնում գրոհայիններին: Նման առաքումների ականատեսն են դարձել նաեւ իրաքցի զինվորականների բարեկամներն ու հարազատները, գրում է թերթը:

Ավելի վաղ իրաքցի քաղաքական գործիչները եւ շիաների լրատվամիջոցները քանիցս հայտարարել էին ԻՊ գրոհայինների հետ ԱՄՆ-ի գործարքի մասին: «Վաշինգտոն փոստը» դա համարում է Իրաքի կառավարության պառակտման վկայություն: Որոշ նախարարներ ուզում են ամերիկացիներին ներկայացնել իբրեւ թշնամիների, որպեսզի մերձենան Իրանի հետ:

Իրաքի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Նասիր Նուրին հայտարարել է, որ երկրի ռազմական գերատեսչությունը չի հավատում ԱՄՆ-ԻՊ գործարքի գոյությանը: Սակայն, ինչպես նշում է Ռեգնում գործակալությունը, Իրաքում շատերը համոզված են, որ իրողությունը ճիշտ հակառակն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ