RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 5344, Տպվել է` 493, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՊԱՀԻ՛Ր ԽՈՍՏՈՒՄԸ»

ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Դոկտ. Էրիկ Իսրայելյանը ՀԲԸՄ-ի տնօրենների կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016-ին: Աշխատում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջում որպես ստամոքսաղիքային հիվանդությունների մասնագետ: Մի շարք կազմակերպությունների վարչության անդամ է, այդ թվում նաեւ Կալիֆոռնիայի բժշկական վարչության:

Անունս Էրիկ Իսրայելյան է: Ես հպարտ հայ եմ եւ ցեղասպանությունը վերապրածների ծոռ: Հայ ժողովուրդի պատմությունը լի է ողբերգություններով եւ հաղթանակներով: Այն քանիցս, տասնամյակներով լռեցվել է դաժանորեն: Ապրիլի 21-ին մենք վերջապես աշխարհին պատմելու ենք մեր պատմությունը: 1915-ին Օսմանյան կայսրության ղեկավարները գործի դրեցին հայերին իրենց բնօրրանում ոչնչացնելու գազանային ծրագիրը:

Շատ մարդիկ չեն լսել այդ պատմությունը, եւ մենք, ինչպես նաեւ աշխարհը, շատ լավ գիտենք, թե ինչու: Թուրքական կառավարությունը, նաեւ ուրիշներ, տարիներ շարունակ պնդել են, թե նման բան տեղի չի ունեցելՙ խուսափելու համար փոխհատուցումից: Հասարակական կազմակերպություններ, կառավարության կողքին, միլիոնավոր դոլարներ են ծախսել ծածկելու, քողարկելու համար կատարվածը: Ժխտողականությունը, ցավոք, շարունակվում է:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը շատ հստակ հայտարարեց. «Չարը քողարկելը կամ ժխտելը նման է թույլ տալու վերքին, որ արյունահոսի, առանց վիրակապելու այն»:

«Խոստումը» ֆիլմը առաջին անգամ Հոլիվուդյան բարձրարժեք արտադրությամբ պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Հույս ունենք, որ այն կներշնչի մարդկանց ակտիվորեն նպաստելու աշխարհում խաղաղություն եւ մարդկանց միջեւ սեր եւ հանդուրժողականություն հաստատելուն: Իսկ ժխտողականությանը պետք է վերջ տալ:

Այս ֆիլմը պատմելու է աշխարհին մի ճշմարտության մասին, որ շատ երկար է անտեսվել ու լռեցվել: Բայց մենք դրա հաղթական ցուցադրությամբ չենք բավարարվելու: Մենք արդեն իսկ հիմնել ենք մի շարժում, որը կրում է «Պահի՛ր խոստումը» անունը, որի միջոցով պայքարելու ենք բոլոր տեսակի անարդարությունների դեմ, որտեղ էլ դրանք տեղի ունենան եւ ենթարկվեն լռեցման: Բարձրաձայնե՛նք Հայոց ցեղասպանության եւ ամեն մի ցեղասպանության մասին, որ տեղի է ունենում երկրագնդի վրա: Եկեք խոստանանք այլեւս երբեք չլռել: Հետեւեք ինձ հետեւյալ կայքերում.

https://www.facebook.com/ThePromiseToAct/

https://www.thepromisetօact.com

https://twitter.com/ThePromiseToAct

Շնորհակալություն:

Թարգմ. Հ. Ծ.

Նկար 1. Դոկտ Իսրայելյանը (մեջտեղում) Էլտոն Ջոնի եւ Դեյվիդ Ֆըրնիշի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ