Սովորաբար, ասում են բնագետները, բնության մեջ հանկարծակի լռություն է տիրում բնական աղետներից ու փոթորկից առաջ: Մինչդեռ Հայաստանում, ընդհակառակը, լռություն տիրեց... ընտրություններից հետո: Անսովոր, աննախադեպ լռություն, որը չընդհատվեց նույնիսկ ընտրությունների շեմը չհաղթահարած հնգյակի կողմից: Մինչդեռ շատերը, որոնց թվում նաեւ ես, ակնկալում էինք բողոքի երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Վերջապես խախտվեց տասնամյակների ավանդույթը, բարեբախտաբար: ...
Թուրքիան նոր ռազմական ներկայություն է ծրագրում Հյուսիսային Իրաքում ՙիր երկրում անցկացվող ապրիլի 16- ի հանրաքվեից հետո: Քրդական բանվորական կուսակցությանՙPKK- ի դեմ Թուրքիան նախատեսում է մեծ ռազմատեխնիկա հանելՙ հայտարարելով, թե «Եփրատի վահան» գործողությանը կհետեւի «Տիգրիսի վահան»-ը, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները հինգշաբթի ապրիլի 6- ի ուշ երեկոյանՙ հենվելով կառավարամետ «Ենի շաֆաք» թերթի ...
Ոչ ոք չի կարող տրամաբանական բացատրություն գտնել այն իրողությանը, թե ինչպես կարող է հանրության զգալի հատվածներին թշվառության հասցրած, իրավական եւ սոցիալական անարդարությունների մթնոլորտը բնավ փոխել չկամեցող իշխանությունը նորից ստանալ այդ բոլորին ամեն օր ենթակա ընտրազանգվածի քվեն, եթե վերջինս չի առաջնորդվում խելագարության կամ ինքնաոչնչացման կանխավարկածով: Բայց երեւում է` այն ինչ անտրամաբանական ...
Ապրիլի 2- ին գերմանական առցանց լրատվամիջոցները ցրեցին մեր այն կասկածը, թե Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունները ԳԴՀ- ում լրատվություն սպառողին բացարձակապես չի հետաքրքրում: Նույն օրը ռադիոն, հեռուստատեսությունն աշխույժ անդրադարձան Սերբիայում Վուչիչի հաղթանակին, իսկ Հայաստանում համակարգ փոխող ընտրությունների հանդեպ լռություն պահեցին:
Սբ. Փրկիչ ազգային հիւանդանոցի հոգաբարձութեան ատենապետ պրն. Պետրոս Շիրինօղլու մամուլին մէջ «Զգայացունց կոչ» մը հրապարակած է, որուն մէջ հրաժարելու կը հրաւիրէ Կոստանդնուպոլսոյ հայոց Եկեղեցական ժողովին կողմէ օրինաւորապէս ընտրուած պատրիարքական տեղապահ սրբազանը:
Միացյալ Նահանգներում տիրող նոր ներքաղաքական իրողությունները յուրօրինակ ազդակ են հաղորդել հայկական կազմակերպություններին հզոր քարոզարշավ նախաձեռնելու Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով: Նրանք դիմելու են նորընտիր նախագահ Թրամփին, որպեսզի Ապրիլի 24-ին հայությանը հղվող ոգեկոչման իր առաջին ուղերձում նա հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը եւ համարժեք բնորոշում տա հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ...
Անցեալ շաբաթ, օր մը ոտքս դուռէս դուրս դրի ու կոխեցի քանի մը թեկնածուի վրայ... ըսել կ՛ուզեմՙ թեկնածուներու նկարներուն վրայ, որոնք գեղատիպ բացիկներու վրայ, անձայն ճառերու եւ երկար շարք մը խոստմնալից ծրագիրներու կողքին տպուած էին:
Այս տարվա խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններին երեւի թե ավելորդ անգամ կարիք չկա անդրադառնալ, բացառությամբ մեկիՙ այս անգամ հետընտրական ցնցումներ չեղան: Ինչ մնում է ընտրությունների արդյունքներին, ապա այստեղ ուշագրավ եզրակացություններ կարելի է անել:
Կառավարության երեկվա որոշմամբ ապրիլի 17-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 6, շաբաթ օր: Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Կառավարության կողմից կապիտալ ծախսերը 50 մլրդ դրամով ավելացնելու քայլի մասին երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը : Նա նշեց, որ կառավարության հավակնությունը շատ ավելի բարձր տնտեսական աճն է, քան այս տարվա համար նախատեսված 3,2 տոկոս աճը, ինչի համար շատ կարեւոր է լրացուցիչ միջոցներ ուղղել ...
Երբ Քըրք Քըրքորյան մագնատի մահվանից մի քանի տարի առաջ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ զրուցում էի նրա մոտիկ մի գործընկերոջ հետ, տեղեկացա, որ նա անցյալի հետ գործ ունենալ չցանկացող անձնավորություն է: Փոխարենը նա ապագային միտված մարդ է: Ես անշուշտ տխրեցի լսելով նման մեկնաբանությունը, որովհետեւ վստահ էի, որ միայն Քըրքորյանի պես անձնավորությունը ...
Դոկտ. Էրիկ Իսրայելյանը ՀԲԸՄ-ի տնօրենների կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016-ին: Աշխատում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջում որպես ստամոքսաղիքային հիվանդությունների մասնագետ: Մի շարք կազմակերպությունների վարչության անդամ է, այդ թվում նաեւ Կալիֆոռնիայի բժշկական վարչության:
Անցած ընտրություններում մեկ կարեւոր թիվ կարՙ 39,14: Մյուս թվերն էլ, օրինակՙ ՀՀԿ-ի հավաքած տոկոսը, կամ Ելք կուսակցությունների դաշինքի, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված խաղաղասերների եւ այլոց հավաքած ձայների թիվը եւս կարեւոր է, իրենց համար գուցե ամենակարեւորը, բայց 39,14 թիվը ամենակարեւորն է պետության համար: Հենց այսքանՙ 39,14 տոկոսը ընդհանուր ընտրողների չի ...
Հանրահայտ հանրապետական Էդուարդ Շարմազանովը ընտրություններից հետո, պատասխանելով հարցին, թե ի՞նչ իրավիճակ է տիրում ՀՀԿ-ում, մանավանդ երբ մի շարք զիլ հանրապետականներ չկարողացան այս անգամ էլ հայտնվել խորհրդարանում, պատասխանել է. «ՀՀԿ-ն մեկ ընտանիք է, որն ունի մեկ հայրՙ Սերժ Սարգսյան»:
Օպերայի եւ ռեստորանի համեմատությամբ մշակույթը օպերան է: Իհարկե լինում է նաեւ ռեստորանային մշակույթ, ինչն, ի դեպ, շատ ավելի սիրված է ամբողջ աշխարհում, քան օպերային մշակույթը, բայց որեւէ երկրի մշակութային քաղաքականությունը այս երկուսից վերաբերում է միայն օպերային: Ինչեւէ, այս ճշգրտումն անչափ կարեւոր է, քանի որ մեր քաղաքացիներից շատերը չեն հասկանում, թե ...
Անվտանգության թեմայով գրված իմ հոդվածի երկրորդ մասում արդեն անդրադարձել եմ անվտանգային ռազմավարության կարեւորությանը եւ դրա իրականացման գիտակիրառական մեթոդաբանությանը, որը թեեւ բավականին աշխատատար եւ բարդ գործընթաց է, սակայն միաժամանակ կարեւոր նշանակություն ունի անվտանգային միջավայրի հետազոտման եւ համապատասխան ռազմավարության մշակման համար: Այստեղ հանուն ճշմարտության պետք է նշել, որ նմանատիպ աշխատանք Հայաստանում առաջին ...
Մարտի 31-ին Ադրբեջանում տեղի ունեցավ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություն: Պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի մի խումբ գեներալներ, որոնց տարիքը դեռ չէր լրացել, արձակվեցին պահեստազոր: Այդ շարքում հատկապեսս ուշագրավ էր գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ Էլբրուս Օրուջեւի պաշտոնազրկությունը: Օրուջեւը բավական սկանդալային զինվորական էր: 1992թ.-ի այս օրերին նա զբաղեցնում էր Շուշի քաղաքի ...
Գյուղատնտեսությունը հանդիսանում է էներգիայի տարբեր տեսակների խոշոր սպառող: Նույնիսկ բարձր զարգացվածությամբ երկրներում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում երկրի ամբողջ էներգասպառման մոտ 15 տոկոսը: Գյուղատնտեսության ընդհանուր էներգասպառման մեջ (հաշվի առած նաեւ գյուղական բնակչության սպառումը (ուժային) մեխանիկական) էներգիան կազմում է մոտ 15 տոկոսը, լուսավորության նպատակների համար օգտագործվում է մոտ 5 տոկոս: Ջերմության սպառման ...
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս հազարավոր հայեր եւ օտարներ ապրիլի 23-ին, կիրակի օրը, ժամը 14:00-ից մինչեւ 16:00-ը հավաքվելու են Նյու Յորքի «Թայմս Սքուերում» հարգանքի տուրք մատուցելու մեր անմեղ զոհերի հիշատակին: Ի նշան ճանաչման, որ ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» է ընդհանրապես, հիշատակվելու են նաեւ Հոլոքոսթի եւ մեր ժամանակներում գործադրված այլ ...
Գահիրէի համալսարանի Արեւելեան ուսումնասիրութիւններու կեդրոնին առընթեր գործող Հայկական ուսումնասիրութիւններու կեդրոնի հայերէն լեզուի դասընթացքներու առաջին հանդիպումին համալսարանաւարտ եւ համալսարանական տասը ուսանող-ուսանողուհիներ ներկայ էին:
Լոյս տեսաւ Պէյրութի Հայկազեան համալսարանի Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնի «Հայկական սփիւռք» մատենաշարի երկրորդ հատորըՙ «Լիբանանի Հայերը (Բ.) Գիտաժողովի Նիւթեր (14-16 մայիս 2014)» վերնագրով: Հատորը իր 366 էջերուն մէջ կը բովանդակէ 14-16 մայիս 2014-ին համալսարանին մէջ, կեդրոնին կազմակերպութեամբ տեղի ունեցած «Լիբանանի հայերը. Բ. գիտաժողովին» նիւթերը, յայտագիրը, բացման ելոյթները, մասնակիցներուն համառօտ կենսագրութիւնը, ...
Ավստրալահայ Շահան Բեքարյանի նոր վավերագրական ֆիլմը անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը եւ վերապրածների երկրորդ եւ երրորդ սերնդի վրա նրա թողած հոգեբանական ազդեցությանը: Մոտ 500 վերապրողներ ի վերջո հանգրվանել են հեռավոր Ավստրալիայում, որտեղ դիմագրավել են օտար շրջապատում իրենց ինքնությունը պահպանելու մարտահրավերը: 1980-ական թվականներին Ավստրալիայի Հայ Ազգային կոմիտեն նախաձեռնել է հարցազրույց անցկացնել նրանցից ...
Այն, որ մեր երկիրը, մեր քաղաքը, մեր փողոցն ու մեր շրջապատը հարմարացված չեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց, նորություն չէ: Հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցները պարբերաբար բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, դժգոհում, որ ամբողջ կյանքում անպետքության զգացումով են ապրում, որովհետեւ ոչ թե սովորել, կրթվել, աշխատել, մարդավայել ապրել, այլ անգամ տեղաշարժվելն է նրանց ...
Խոստացիր, որ մամայիդ չես ասի, թե չէ նա շատ կջղայնանա,-ինքնաապահովագրվում էր «լցնովի» պաղպաղակը ձեռքինՙ Պարոնյան փողոցով քայլող ու գարնանային դեռ չջերմացնող արեւին անհամապատասխան թեթեւ հագնված 23-25 տարեկան աղջիկը:
Քննության առնելով վերջին շրջանում հրապարակային բնույթ ստացած եւ հետագայում համացանցային տիրույթում ոչ մասնագիտական քննարկումների ու շահարկումների առիթ հանդիսացած պ.գ.դ. Հայկ Դեմոյանի ներկայացրած «Կոթողային խայտառակություն» անվամբ գրախոսությունը, ինչպես նաեւ դիտարկելով ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրապարակած պատասխանը («Հայոց Պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երրորդ հատորի երկու գրքերի մասին Հ. Դեմոյանի խմբագրությամբ շրջանառված «Գրախոսությանը») «Հայաստանի ...
Քառօրյա պատերազմի առաջին տարելիցը թերեւս ոչ պատահականորեն համընկավ Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի արած այն հայտարարությանը, որով նա Մոսկվային դատապարտեց Ուկրաինայում շարունակվող մարտական գործողությունների եւ օկուպացման համար: Դիտորդները նշում են, որ Թիլլերսոնի խոսքերը ավելի կոշտ էին, քան մինչեւ օրս նախագահ Թրամփի եւ նրա ...
Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ ալ-Սիսիին: Դա կլինի նրանց երկրորդ անձնական հանդիպումը 2016-ից ի վեր: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տեղեկացմամբ, երկու երկրները համաձայնագիր կկնքեն արմատական իսլամիզմի դեմ մղվող պայքարում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: