RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3505, Տպվել է` 256, Ուղարկվել է էլ.փոստով` 0

760 ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Հ.Ծ.

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի Մայր դիվանը սկսել է հանդերձավորել իր վերականգնողական բաժինը: Շարունակաբար ձեռք են բերվում անհրաժեշտ մամլիչներն ու տարբեր տեսակի արդիական սարքավորումներ: Գործընթացը նախաձեռնել եւ վերահսկում է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը, իսկ ղեկավարում է արխիվի տնօրեն Արշակ Բանուչյանը:

Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված լրատվության, զանազան նյութերի, փաստաթղթերի եւ հրամանագրերի մշակման, ախտահանման եւ վերականգնման աշխատանքներին մասնակցում են Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի աշխատակիցներըՙ ավագ վերականգնողներ Սուսաննա Կիրակոսյանը եւ Էմմա Սարգիսովան, ինչպես նաեւ Գայանե Էլիազյանըՙ Մատենադարանի վերականգնողական բաժնի վարիչը: Նրանք արդեն վերականգնել են մոտ 760 արժեքավոր փաստաթղթեր եւ արխիվային այլ նյութեր, ներառյալ Գրիգոր Շղթայակիր (1715-1749) եւ Թեոդորոս Վանեցի (1800-1818) պատրիարքների հրովարտակներն ու նամակները, ինչպես նաեւ Սալահ էլ-Դինի չափազանց կարեւոր մագաղաթե հրամանագիր-թույլտվությունները:

Նուրհան պատրիարքը այցելելով նորաբաց բաժինը բարձր է գնահատել մասնագետների կատարած աշխատանքը եւ հույս հայտնել, որ համագործակցությունը պատրիարքարանի եւ Մատենադարանի միջեւ կշարունակվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ