Անցնող շաբաթվա ընթացքում Սփյուռքի հետ անմիջականորեն կապված երկու իրադարձություն արձանագրվեց Հայաստանում: Առաջինըՙ վարչապետը նշանակեց Սփյուռքի գծով հանձնակատար, որը փոխարինելու է գալիս փակված կամ կրճատված Սփյուռքի նախարարությանը, կառավարման այդ ոլորտը դնելով բացառապես իր անմիջական վերահսկողության տակ: Երկրորդըՙ 28-րդ անգամ գումարվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստըՙ առավելաբար տեսական բնույթի առաջադրանքների մթնոլորտում, առանց գործնական ...
Այն բանից հետո, երբ վերջերս Գերմանիայում սկսեց քննարկվել պետական օրհներգի տեքստում որոշ բառերի հանդեպ արեւելագերմանացիների դժգոհությունը, սկսեցի մտածել, թե մեր հեռու աշխարհներն այդուհանդերձ մերձ են իրար: Էլի զուգահեռներ կանՙ սոցցանցերում օրեցօր աճող ատելության մթնոլորտը, որ ԳԴՀ- ում տեսանելի ընդգծվեց փախստականներին ընդունելու որոշմանը համընթաց, բորբոքեց ծայրահեղ աջերի, ծայրահեղ ձախերի, ծայրահեղների ու ...
Սրանով, նույն խորագրի ներքո, սկսում ենք պարբերաբար հրատարակել մեր աշխատակցուհու ուղեգրությունները դեպի Հայաստանի տարբերՙ հատկապես ծայրամասային շրջաններ, ընթերցողներին ներկայացնելու համար այդ շրջանների գյուղերում ու նախկին ավաններում բնակվող մեր ազգաբնակչության կյանքըՙ ընդհանրապես դժվարին, չքավորական առօրյան: Զգուշացնում ենք, որ դա չի լինելու հաճելի, հովվերգական ուղեւորություն: Ընդհակառակը:
Լիսաբոնում տեղակայված եւ գործող Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը հայտարարել է, որ պատրաստ է 622 միլիոն դոլարով Թաիլանդի «PTT Exploration and Production» ընկերությանը վաճառել իր «Partex» էներգետիկ հոլդինգը:
Հունիսի 18-ին, ինչպես այդ մասին տեղեկացնում է Պոլսո «Հայ թերթ» կայքէջը, վկայակոչելով «Նոր մարմարա» թերթին, Կրոնական ժողովը նիստ է գումարել պատրիարքարանում եւ պատրիարքի տեղապահ ընտրելու համար հունիսի 27-ին Եկեղեցական համագումար-ժողով հրավիելու որոշում է կայացրել: Նիստին մասնակցել են պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը. Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը, Զաքեոս վրդ. ...
Ժամանակին «գինեձօն» կ՛ըսէինք նորատիպ գիրքի մը «մկրտութեան» արարողութեան: Այսօր «շնորհահանդէս» կ՛ըսեն սփիւռքահայերը, իսկ Հայաստանի մէջ, ուր ամէն բան սղելու եւ կարճեցնելու հակամետութիւն կայ,- բացի չարախօսող լեզուներէն,- կրկնուած վանկ մը ջնջեր են ու դարձուցեր «շնորհանդէս»:
Միացյալ Նահանգների Արեւմտյան թեմը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ թեմի ներսում, թեմի առաջնորդՙ Գերաշնորհ Հովնան արք. Տերտերյանի հանձնարարությամբ հունիսի 23-ին բոլոր եկեղեցիներում պետք է նշվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը:
Երկար տարիներէ ի վեր կար ձեւաւորուած սկզբունք, որ Սփիւռքի հետ անմիջականօրէն առնչուող գերատեսչութեան ղեկավար պէտք չէ նշանակուի ընդգծուած կուսակցական հակումներ ունեցող անձ մը,որպէսզի յարգուին Սփիւռքի տարբեր համայնքներէն ներս գոյութիւն ունեցող իւրայատկութիւններն ու զգայնութիւնները ու նշանակուած անձին շուրջ վերապահութիւններու պատճառով չվնասուի Հայրենիքի հետ կապերու ամրապնդման կարեւոր գործը:
Հունիսի 17-ին հարեւան Վրաստանի մայրաքաղաքի բաց համալսարանում անցավ միջազգային կլոր սեղան «Ծայրահեղականության մարտահրավերները եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում միջազգային համագործակցության հնարավորությունները» խորագրով: Կլոր սեղանին, որն անցավ փորձագիտական երկխոսության ձեւաչափով, մասնակցում էին փորձագետներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից եւ Հայաստանից: Մասնակցում էին եւ ելույթ ունեցան ԱՄՆ Ռազմավարական եւ ...
Մի քանի շաբաթ Հայաստանում անցկացնելը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու շարունակվող գործընթացների հետ, որոնք լուրերի հիմնական կորիզն են կազմում, սակայն, դժբախտաբար, այդ լուրերը ոչ միշտ են ճիշտ եւ անկողմնակալ: Հայաստանում կարելի է հայտնվել քաղաքականության մի յուրահատուկ լաբիրինթոսում, որտեղ լրատվամիջոցները կեղծ լուրերի (fake news) հետեւից են ընկած, իսկ բանավիճողները մեկնաբան-վերլուծողների դերն են կատարում: ...
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հուլիսի 1-ից 31-ը կազմակերպում է ամառային դպրոցՙ հանրակրթական դրպոցների աշակերտների համար: Հայտարարությունը տեղադրված է նախարարության կայքէջում: Իհարկե, հայտարարության վերնագիրն ուրախացնող է, բայց երբ շարունակում ես կարդալ, տխրությունն ու մտահոգությունն ապահովված են:
Եթե կարողանաք առանց հայհոյելու, իսկ եթե հայհոյող չեքՙ առանց «գրողը տանի», «սատանայի բաժին դառնա» բառակապակցությունները արտասանելու կտրել-անցնել Արագածոտնի մարզի, Ապարանի շրջանի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ճանապարհատվածը, ուրեմնՙ ամուր նյարդեր ունեք, շնորհավորում եմ: Բայց, եթե այդ թշվառ ճանապարհը ձեր նյարդերի վրա չի ազդում, շատ հնարավոր է, որ կարիք կա ձեզ ոչ թե շնորհավորելու, այլՙ ...
Հունիսի 9- ին Արցախում ավարտվեցին ԿՈՆԻՖԱ-յի առաջնության խաղերը, իսկ գերմանական լրատվամիջոցները դեռ անդրադառնում են ոչ հերթապահ այդ իրադարձությանը։ («Ազգ-ի» հունիսի 7-ի համարում անդրադարձել ենք դրան)։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին գերմանական մամուլը քիչ չի գրում. Մեկ տարի է, ինչ Հայաստանը խաղաղ հեղափոխության հոմանիշն է, իսկ Ղարաբաղի մասին տեղեկատվական նյութը հիմնականում ...
Ռամկավար Ազատական կուսակցության կողմից օրերս լույս է տեսել հայտնի արեւելագետ, միջազգայնագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Մերձավորարեւելյան եւ արեւելաասիական քաղաքական հորձանուտում: Արեւելագետի նոթեր» ռուսերեն մենագրությունը: Գիրքը վերլուծական նյութերի եւ փաստաթղթերի ժողովածու է, որը հեղինակը հրապարակում է առաջին անգամ:
Հետաքրքրական է. երբ Մովսեսը 40 օր եւ 40 գիշեր մնաց լեռան գագաթին եւ իջնելով բերեց տասը պատվիրանները, որոնցից մեկն էլՙ «Մի՛ սպանիրն» էր, որեւէ հայր իր դստերը դաժանաբար ծեծե՞լ էր եւ նրան սեռական կապերի դրդե՞լ էր:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ի, Սոցիալիստական ճամբարի եւ Արեւմտյան Դաշինքի կազմմանը զուգընթաց զարգանում էին այդ պետությունների հասարակությունները:
Պատմական Հայաստանի Արցախ նահանգը դարեր շարունակ մնալով թուրք-թաթարական հալածանքների տակ, ժամանակի ընթացքում վերանվանվել է Ղարաբաղ: Եվ, քանի որ թուրք-թաթարերենում Ղ տառով սկսվող բառ չկա, արտասանվել ու մինչեւ օրս էլ գրվում է Գարաբագ : Մեր միջնադարյան պատմագիր Թովմա Մեծոփեցին այդ տարածքը հիշատակել է որպես Սեւ այգիՙ նկատի ունենալով ...
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում եղած հրապարակումներում եւ որոշ գործիչների բանավոր ելույթներում երբեմն անուղղակի հնչում է այն թյուր կարծիքը, որ հայ ավանդական կուսակցությունները «շատ են հնացած» եւ նոր ժամանակներում ու պայմաններում լիարժեք քննություն չեն բռնում: Հետեւապես էլ` իրենց առաքելությունն արել-վերջացրել են եւ քաղաքական դաշտում այլեւս անելիք չունեն: Ավելին, այդ նույն թեմայով բանավեճի ...
Այսօր տեղեկատվական տարածքում լայնորեն քննարկվող թեմաներից են այսպես կոչված «առեւտրային պատերազմների» վերաբերյալ հաղորդագրությունները, վերլուծությունները եւ կանխատեսումները: Ամենից շատ ներկայացվում ու մեկնաբանվում են չին-ամերիկյան տնտեսական լարված հարաբերությունները եւ այդ համատեքստում Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա ԱՄՆ-ում լրացուցիչ հարկեր սահմանելու խնդիրները: Նման իրավիճակի ստեղծումը կարելի է բնական համարել, քանի որ վերջին տարիներին Միացյալ ...
Իրանը հայտարարել է, որ հունիսի 27-ին կգերազանցի 2015 թ. միջուկային բազմակողմ համաձայնագրով իրեն թույլատրված ուրանի հարստացման սահմանագիծը: Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը հաղորդել է, որ քառապատկվել է այն ուրանի արտադրությունը, որից կարելի է ստանալ ինչպես վառելիք, այնպես էլ միջուկային զենք: «Այսօրվանից մենք ձեռնամուխ ենք լինում ուրանի հարստացմանը եւ մինչեւ հունիսի 27-ը ...
Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, որոնք ինքն անցկացնելու է «Ամերիկան հզոր պահենք» կարգախոսով: Միեւնույն ժամանակ, Թրամփը դեմոկրատներին քննադատել է «Ամերիկան կործանելու» ցանկության եւ իրեն դրվատել Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ կոշտ դիրքորոշման համար: ԱՄՆ նախագահի թիմը արդեն իսկ պատկառելի գումար ...
Աթենքում օրերս հավերժի ուղին է բռնել Հայաստանին, հայ նորագույն ազատագրական պայքարին մեծ օգնություն ցուցաբերած, հունական դեմոկրատական շարժման գործիչ Լեոնիդաս Լազոս-Սերեյանը:
«Հրանտ Դինք» կազմակերպությունը Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի շենքում հիմնել է «23,5. Հրանտ Դինք հիշողության վայր» կենտրոնը: Շուրջ 145 քմ. կարածք պարունակող կենտրոնն անվանակոչվել է ի պատիվ Դինքի 1996թ. ապրիլի 23-ին «Ակօսում» գրած «Ապրիլ 23.5» հոդվածի: Կենտրոնը պատմում է Դինքի անցած ճանապարհի մասին. կան լուսանկարներ, փաստաթղթեր, ձայնագրություններ եւ այլն:
Ադրբեջանի ՊՆ ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշում է կայացրել փոփոխութթյուններ կատարել ԶՈՒ 2019թ. բյուջեի մասին օրենքում: Ըստ դրաՙ այս տարվա 3 037 618 152 մանաթի փոխարեն ծախսվելու է 3 187 618 152 մանաթ:
Շահէ Նաւասարդ Սանենց, որդի Փառէն (Գազանճեան) Սանենցի եւ Նազելի (ծնեալ Փարթամեան) Սանենցի, օրերս արժանացած է դոկտորական վկայականին, Ռաթկըրզ համալսարանի (Նիւ Ճըրզի, ԱՄՆ) Հաղորդակցութեան եւ Տեղեկատուութեան դպրոցի կաճառէն: Հիմնուելով հարցազրոյցներով եւ այլ միջոցներով ձեռք բերուած տուեալներու վերլուծումներուն վրայ, իր «Երկլեզու չափահասներու տեղեկութիւն փնտռելու եւ գործածելու վարքը» խորագրեալ թեզը կ՛ուսումնասիրէ ընդհանրապէս չուսումնասիրուած ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր մարզերում կարեւոր խնդիր լուծելու պատասխանատու գործընկերությունը: Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, հերթական խնդիրն է լուծվել. Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղն ապահովվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով: Ծրագիրն իրականացվել է երկու փուլով:
Նախիջեւանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ: Ենթակառուցվածքների խնդիրն այստեղ եղել է տարիներ շարունակ` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այժմ Գոմքը համալրել է էներգախնայող համակարգով լուսավորվող գյուղերի ցանկը: Դրանում իրենց լուրջ ներդրումն ու ծրագիրն են իրականացրել գործընկեր կառույցներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման ...
Աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների ոլորտում աշխարհի առաջատար Դելոյթ ընկերության Հայաստանյան գրասենյակըՙ Դելոյթ Արմենիան, հունիսի 13-ին բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչների համարկազմակերպել էր մասնագիտական հանդիպում-քննարկում «Տրանսֆերային գնագոյացում. առաջիկա մարտահրավերները եւ նոր հնարավորությունները» թեմայովՙ նվիրված հարկային օրենսգրքի մաս կազմողՙ Տրանսֆերային գնագոյացման առանձնահատկություններին․Հանդիպման ընթացքում ներկայացվեցին եւ քննարկվեցին տվյալ ոլորտի միջազգային փորձը եւ Հայաստանում տրանսֆերային ...