Երեւան-Ստեփանակերտ հարաբերություններում ամիսներ շարունակ տիրող երբեմն գաղջ, երբեմն սառը ու հազվադեպորեն ջերմ մթնոլորտը չորեքշաբթի օրը հասավ լարվածության գագաթնակետին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, վկայակոչելով Արցախից տարածված ֆեյսբուքյան ինչ-որ գրառում, մեղադրեց արցախյան կողմին դավադրությունների միջոցով պատերազմ հրահրելու, հողեր հանձնելու եւ, ապա, այդ հանձնման մեղքը Երեւանի իշխանությունների վրա բարդելու մեջ: ...
Հաագայից հունիսի 6- ին թվագրված մամլո հաղորդագրության մեջ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հաղորդում է, թե արձագանքելով իր համառ պնդմանը, Նիդեռլանդների խորհրդարանում բանաձեւ է ներկայացվել, որը վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանիՙ 2019- ի ապրիլի 24-ի առիթով Հայոց ցեղասպանության ժխտողականությունը վերահաստատող նողկալի արտահայտությունների դատապարտմանը: Քրիստոնեական միության խմբակցության անդամ պատգամավոր Ջոել Վորդեվինդի ...
Ի հեճուկս Ադրբեջանի բողոքի, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում հունիսի մեկին հանդիսավորությամբ բացվեց ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունը, որին ուշադրություն սեւեռեցին նաեւ գերմանական լրատվամիջոցները: Մասնավորապես հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD- ի «Մարզական համայնապատկեր» ծրագիրը հունիսի 4- ին 2.29 րոպեանոց ռեպորտաժով անդրադարձավ ֆուտբոլային այդ իրադարձությանը: Լրագրողական զգուշավորությո՞ւնն էր պատճառը, թե՞ անփութությունը, կամՙ ուրիշ մի ...
Ռամկավար Ազատական կուսակցությունը արդեն պաշտոնապես հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Երեւանում տեղի կունենա կուսակցության ընդհանուր պատգամավորական ժողովը, որի ընթացքում էլ կկայանա Կենտրոնական վարչության նոր կազմի ընտրությունը եւ կուսակցության քաղաքական ու տնտեսական նոր պլատֆորմի ընդունումը:
Որ հակասութիւններով լեցուն է Հայաստանը, արդէն ամէն մարդ գիտէ. նորին կողքին հինը տեսնելը, արդիական նորակառոյց շէնքին հարեւանութեամբ փլփլած տնակ մը նկատելը, կամ դաստիարակուած, շրջահայեաց մարդու մը կողքին անդաստիարակ ու անկիրթ մէկը տեսնելը սովորական դարձած երեւոյթներ են, եւ նման շատ բաներ:
Լարվածության հետեւողականորեն սրումը մշտական գործոն է դարձել Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Դրա հետեողականության պատճառով սրվում է նաեւ մեծ տերությունների տարածաշրջանային պետություններով միջնորդավորված անհաշտ մրցապայքարը, ինչի արդյունքում տարածաշրջանում ստեղծվում են առկա հակամարտությունների հետագա ծավալման անհրաժեշտ պաշարները, որտեղ անկայության հետ մշտապես խորանում է առկա քաոսը: Այս ամենը, ինչ խոսք, խիստ ողբերգական հետեւանքներ ...
Աշխարհը փոփոխվում է շատ արագ: Այդ ամենի պատճառը տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական սրընթաց զարգացումներն են, որոնք նոր օրակարգ եւ ապահովական նոր իրավիճակ են թելադրում:
«Ութ հարյուր տարի առաջ վախճանվեց հայոց պատմության եւ մշակույթի բնագավառներում անջնջելի հետք թողած (այլ պետությունների հետ հարաբերությունների զարգացման առումով) Կիլիկիայի թագավոր Լեւոն Ա-ն, որ երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ ցուցաբերած աջակցության համար թագ էր ստացել Ֆրիդրիխի հաջորդիցՙ գերմանացի կայսր Հենրի Դ-ից: Նա թագադրվել էր 1199-ի հունվարի 6-ին Տարսոսի Մայր տաճարումՙ Ռուբինյան, ...
«Այս գիրքը կարեւոր է ոչ միայն այն առումով, որ սերունդներին է հանձնում 20-րդ դարի հայոց պատմության վերաբերյալ պահպանված բանավոր տեղեկություններ, այլեւ մանրամասնություններ Արեւմտյան Հայաստանի Քաչխար լեռան ստորոտին (Էրզրումի վիլայեթի գավառակում) գտնվող Խոտորջուր ինքնավար համայնքի (XVI-XX դդ) բնակիչների ճակատագրի մասին, որոնք հանգամանքներից դրդված (սակավահողություն, տեւական պայքար թուրք ավազակախմբերի դեմ) ստիպված են ...
Հայոց եկեղեցին կենտրոնական, առանցքային դեր է խաղացել մեր պատմության մեջ: Երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, եկեղեցին պետության դերը վերցրեց իր ուսերին: Դա ակներեւ է հատկապես Օսմանյան դարաշրջանում: Սուլթանները ճանաչեցին հայոց եկեղեցուն վերապահված հատուկ դերը եւ գտան, որ եկեղեցին հարմար միջոց է կառավարելու համար հայ միլլեթի ներքին հարցերը:
Եւ ուրեմն քաղաքում սատանա կա: Ավելի ճիշտՙ սատանաներ: Հագնվում են սեւ շորեր, հավաքվում են խմբերով ու ոչ թե մայթերի տակով են քայլում, այլ դրանց վրայով, ինչի իրավունքը ոչ մի սատանա չունի: Ավելին, ունակ են նույնիսկ հեռվից հեռու կամ էլ սոցիալական ցանցերի միջոցով ազդել սպիտակ մարդկանց հոգեբանական նուրբ թելերի վրաՙ դրդելով ...
Նիկոլ Փաշինյանը հունիսի վեցինՙ կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է նաեւ, այսպես կոչված, «սեւազգեստ խմբերին»։ Փաշինյանը կարծում է, որ ո՛չ ավել, ո՛չ պակաս, պետք է «լուծել այդ մարդկանց հարցերը» եւ համապատասխան գույնի հագուստ հագցնել նրանց։
Արդեն մոտ մեկ շաբաթ շարունակվում է «ՎԵՏՕ»-ի բողոքի ցույցըՙ Սորոսի գրասենյակի դիմաց։ Այս օրերի ընթացքում ոստիկական ուժերն ամուր պատնեշ են ստեղծել ցուցարարների ու գրասենյակի միջեւ։ Բայց այստեղ մի տարօրինակություն կա։ Պատնեշ ստեղծողներն այն նույն ոստիկաններն են, ովքեր հանգիստ նայում էինՙ ինչպես են ոմանք փակում դատարանների դռները, ջարդում շենքերի ապակիները, հայհոյում ...
Հունիսի 5-ին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 2020թ. կհիմնվի ՀՀ ԱԱծ հատուկ ուսումնական կենտրոնը, որտեղ ուսում կստանան ԱԱԾ ապագա աշխատակիցները։ Վանեցյանը նշել է, որ կենտրոնի միայն ենթակառուցվածքների համար անհրաժեշտ է շուրջ 2 միլիարդ դրամ, որի համար ԱԱԾ-ն հայցում է Ֆինանսների նախարարության ու ...
Մայիսի 24-ին տեղի ունեցավ ԱՄՆ ներկայացուցիչների տան անդամների ներկայացուցիչ Ջուդի Չուի հանդիպումը հայկական կազմակերպությունների հետ: Հանդիպումը հովանավորել էր Թեքեյան մշակութային միության Կալիֆոռնիայի մասնաճյուղը: Հանդիպմանը ներկա էին դատավոր Արմենուհի Աշվանյանը, ՀԲԸ Միության Արեւմտյան ափի վարիչ տնօրեն Հրանդ Վարձապետյանը, Սահակ-Մեսրոպ վարժարանի տնօրեն Մարալ Բոյաջյանը, Մերտինյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի ատենապետ, դոկտոր Վահե Նալբանդյանը ...
2019 թվականը հարեւան Ադրբեջանը դիմավորել է զորավարժություններով, օրերս մաշեցնում է զորավարժություններով, եւ դեռ հստակ չէՙ կճանապարհի ինչով: Այս մասին դիտարկումները շատ են եղել, շատ լուրջ մարդիկ են հայտնել իրենց տեսակետները, որոնք, ցավոք սրտի, այնքան էլ մեծ հնչեղություն չեն ստացել ու զանգվածների ուշադրությունը չեն գրավել:
Արդեն խոսվել է եւ դեռ շատ կխոսվի անցումային արդարադատության դրական կողմերի մասին: Ցավոք, այդ դրական կողմերի մասին վկայող միջազգային հաջողված փորձի մասին խոսել չենք կարող, ոչ էլ այն մասին, թե ի՞նչ սկզբունքներով պետք է կիրառվի անցումային արդարադատությունը եւ ովքե՞ր պետք է դա անցկացնեն:
Ողջ շաբաթ մոսկովյան հեռուստալիքները իրենց լսարաններին լարվածության մեջ էին պահում այսպես կոչված Կոսովոյի Հանրապետությունից ստացված մի բավական արտառոց փաստի առթիվ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մասին լուրերով: Ինչո՞ւ «այսպես կոչված»: Որովհետեւ Կոսովոյի Հանրապետությունը (ալբանական) գտնվում է Սերբական Կոսովոյում: Դեռ 1077 թվականին Կոսովոյի դաշտում (Կոսովո Պոլե) սլավոնական ազգության մարտիկները կենաց-մահու ճակատամարտ են տվել ...
Հայ դատին, մեր ազգային խնդիրներին անդրադառնալիս սովորաբար վերլուծում, մտորում, խորհում եւ դեռ խորհելու ու մտածելու ենք, թե մենք այսօր, վաղը, հետագայում ինչ քայլեր, ինչ պետք է անենք: Այստեղ կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի երկու այնպիսի բաների վրա, որոնք մենքՙ հայերս չպետք է անենք:
Արեգակի էներգիայի օգտագործումը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաեւ անկախ էներգահամակարգ ունենալու համար: Արեւային օրերի թիվը մեզ մոտ բավարար է լավ արդյունքներ ունենալու համար: Վերջերս 177,66 կՎտ դրվածքային հզորությամբ 564 բազմաբյուրեղ վահանակներից (72 բջիջ, 315 Վտ) կազմված արեւային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ...
Տարիներ առաջ գրավոր մտորումներիցս մեկին ինչ-որ առումով մասամբ տարօրինակ վերնագիր էի ընտրելՙ ե՞րբ կապրենք Հայցարիայում: Հասկանալի է, որ երկիր մոլորակի վրա նման անվանումով տարածք կամ երկիր չկա. ակնարկս վերաբերում էր շվեյցարացիների օրինակով հայկական պետության տարբերակին, որն անվարան կարելի է համայն հայության երազանք համարել: Թեեւ սույն անվանման հիմնական արմատը հայկական բառարաններում ...
«Թավշյա հեղափոխությունը» բազմաթիվ տեսակետների, ենթադրությունների, դրա իրականացման սցենարների մասին վերլուծությունների ու քննարկումների առիթ է դարձել: Մեր նպատակն է ուսումնասիրել «թավշյա հեղափոխության» տնտեսական ասպեկտներըՙ վեր հանելու երեւույթի հնարավոր առանձնահատկությունները, հասկանալու «զուտ հայկական ֆենոմեն» անվանելու հավանական հիմքերը: Միաժամանակ, կարեւորում ենք անաչառորեն գնահատելու «թավշյա հեղափոխության» ձեռքբերումներն, ինչպես նաեւ բացթողումները, որոնք, միասին վերցրած, կարող ...
Ինչպես հայտնի է, 2019թ. մեր երկիրը նախագահում է ԵԱՏՄ ղեկավար-մարմիններում: Հայաստանում աշխուժություն է նկատվում եվրասիական ինտեգրման իրողությունների, ընթացքի եւ հեռանկարների քննարկման հարցում: Հունիսի 10-ին Ազգային ժողովի եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է անցկացնում «Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողությունները, մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով: Մասնակցելու է հայակական տնտեսագիտական եւ ...
Ամերիկյան The Wall Street Journal թերթը, սեփական աղբյուրներ վկայակոչելով, հաղորդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ չի ձեռնարկել Իրանի դեմ: Թերթի տվյալներով, նախատեսվում էին նոր սահմանափակիչ միջոցառումներ, որոնք պետք է ուղղված լինեին կոնկրետ իրանական նավթաքիմիական ընկերությունների դեմ: Նշվում է, որ ԱՄՆ-ի հակաիրանական հռետորաբանության մեղմացման պատճառը եղել է երկկողմ ...
Արեւմտյան լրատվամիջոցներին հայտնի են դարձել այն վերջնագրի մանրամասնությունները, որը ԱՄՆ-ը ներկայացրել է ՆԱՏՕ-ի գծով իր մերձավորագույն դաշնակցինՙ Եվրոմիությանը: Պարզվում է, որ Վաշինգտոնի կարծիքով Եվրոպան իրավունք չունի մշակելու սպառազինությունների սեփական համակարգեր, այլ պարտավոր է դրանք ձեռք բերել ԱՄՆ-ից: Նման պատճառաբանության հիմնավորման համար առիթ են ծառայում Ռուսաստանի ագրեսիվության վկայակոչումները: ԱՄՆ-ը պահանջում է, ...
Կայացել է «Օրրան» բարեգործական հիմնադրամի հերթականՙ 14-րդ ամենամյա ընթրիքը: Տարիներ շարունակ, գործընկեր կառույցների հետ, հիմնադրամը լուծել է կարեւոր խնդիր. իրականացվել է գործընթաց, որի հիմքում հասարակության խոցելի շերտերիՙ սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ պատասխանատու մոտեցումն է: Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարներն ուղղվել են երեխաների շրջանում մուրացկանության կանխմանը եւ տարեցների խնամքին:
էներգախնայող համակարգով լուսավորվող բնակավայրերի ցանկն ընդլայնվում է: Դրանում ներառվում են այնպիսի գյուղեր, որոնք, չնայած հիմնադրման վաղեմի պատմությանը, լուսավորությանՙ տարիների չլուծված խնդիր ունեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ Վայոց ձորի մարզի բարձր լեռնային, սահմանամերձ գյուղներից մեկըՙ Սերսը: