RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2377, Տպվել է` 270, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԹՐԻՔՙ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կայացել է «Օրրան» բարեգործական հիմնադրամի հերթականՙ 14-րդ ամենամյա ընթրիքը: Տարիներ շարունակ, գործընկեր կառույցների հետ, հիմնադրամը լուծել է կարեւոր խնդիր. իրականացվել է գործընթաց, որի հիմքում հասարակության խոցելի շերտերիՙ սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ պատասխանատու մոտեցումն է: Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարներն ուղղվել են երեխաների շրջանում մուրացկանության կանխմանը եւ տարեցների խնամքին:

Հերթական ընթրիքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է «Օրրանի»ՙ Երեւանի եւ Վանաձորի կենտրոններին: Դրանով հնարավոր կլինի հոգալ կենտրոն այցելող շուրջ 100 միայնակ տարեցների եւ կարիքավոր 300 երեխայի սննդի, կրթական, մշակութային, սոցիալական, հոգեբանական, բժշկական համալիր ծառայություններ մատուցելու հարցերը:

Բարեգործական աճուրդի մեկնարկից առաջ ելույթ ունենալովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն մասնակցել աճուրդին:

«Այս ընթրիքի նպատակը կարեւոր է: Անհրաժեշտ է մարդկանց հեռու պահել հուսահատության ճանապարհից: Սերունդների վաղվա օրը բոլորիս ձեռքերում է: Այն գեղեցիկ ու ապահով դարձնելու համար փորձենք կյանքին նայել մանկան աչքերով ու մաքրությամբ: Երեխաներն ամեն ինչ տեսնում են հոգով. նրանք աշխարհ են գալիս սիրված ու երջանիկ լինելու համար: Եվ երբ ստանում են այդ ամենըՙ մեծանում են մարդասեր, սովորում են գնահատել իրական արժեքն ու կարողանում են գտնել իրենց կոչումըՙ կյանքում: Մենք համախմբվել ենք այդ ամենի համար», - ասել է Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Օրրան»-ին նվիրաբերել է 20 միլիոն դրամՙ ի նպաստ երեխաների շրջանում մուրացկանության կանխման եւ տարեցների խնամքի կազմակերպման աշխատանքների:

Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմնադրամի ամենամյա գործընկերներ, գործարարներ եւ արվեստագետներ: Նրանց համախմբել է աղքատության շեմին հայտնված ընտանիքներին աջակցելու գաղափարը: Սերունդների ապագայով մտահոգ` հիմնադրամի տարիների գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկաներին հորդորել է միանալ «Օրրանի» պատասխանատու առաքելությանը:

Բարեգործական ընթրիքին մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «HSBC բանկը», «Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն, «Կիլիկիա գարեջուրը», «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, «Մեգերյան Կարպետ»-ը, «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, ինչպես նաեւ «FMDK&L», «SOFTConstruct», «INGOARMENIA», «ԱՐՄԱՍ», «CHIVAS», «GRANT THORNTON», «KPMG», «ROSTELECOM», «PRIME», «GRAND HOTEL YEREVAN», «AURORA PRIZE», «AREV PETROSYAN», «TEACH FOR ARMENIA» կազմակերպությունները:

Երեկոն վարել են Լարիսա Հովհաննիսյանը, Արտակ Հերիքյանը եւ Վիկտորիա Ասլանյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ