Ընթերցողներից ոմանք կարող են տարակուսանքի մատնվել այս վերնագրից. անորոշությունների, հակասությունների, ատելության պոռթկումների ու հակամարտության մթնոլորտում ի՞նչ գրավչություն: Բայց նրանք, ովքեր նախորդ շաբաթավերջին Դիլիջանում էին, Կենտրոնական դրամատան ուսումնահետազոտական համալիրում, կհամաձայնվեն ինձ հետ, որ դա երկօրյա յուրօրինակ ինքնամեկուսացում էր հայաստանցի մասնակիցներիս համար, գուցե փախուստՙ տագնապախռով մեր առօրյայից, մի պահՙ կրկին ներգրավվելու համաշխարհային ...
Արցախի ՊԲ մամլո ծառայությունը հայտնում է, որ վերջին օրերին, զուգահեռ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության ռազզմատենչ հայտարարություններին, առաջնագծում անօդաչու թռչող սարքերի աննախադեպ ակտիվություն է նկատվում:
Մի քանի անգամ նկատել էի, որ 4-րդ դասարանցի դուստրս դասերը պատրաստելիս առաջինն անգլերենն ու ռուսերենն է սովորում, հետոՙ մյուս առարկաները, ամենավերջում մեծ դժկամությամբ ձեռքն է վերցնում մայրենիի դասագիրքը: Աչքի պոչով նրան հետեւելիս ինձ համար պարզ էր դարձել, որ աղջիկս մանկական խանդավառությամբ է արտասանում ու պատմում հատկապես ռուսերեն դասերը: Ուրախ, գունեղ, ...
«Իսրայելն այսօր» (israel heute) գերմանալեզու կայքը մայիսի 20-ի համարում, անդրադառնալով «Թուրքիայի մութ անցյալին ու ներկային», գրում է, որ հրեաները Էրդողանին համեմատում են Հիտլերի հետ, քանի որ նրա ղեկավարած Թուրքիան ոչ միայն Իսրայելին, այլեւ ողջ աշխարհին է սպառնում:
Հունիսի 5-ին, ժամը 01:00-ին, Աթենքի Անո-Ղլիֆադա շրջանում, իր տան ստորգետնյա ավտոկայանատեղիում երկու անհայտ անձերի կողմից սպանվեց 41-ամյա Մերուժան Հարթենյանը, որը վերջին տարիներին Հունաստանում Էջմիածնական թեմի թեմական խորհրդի անդամ էր, վերջերս էլ` ատենապետ: Սպանության հանգամանքի մանրամասնություններին լայնորեն անդրադարձել են հունական բոլոր հեռուստաալիքները, տպագիր եւ առցանց մամուլը: Այդ մանրամասնություններից խոր ցնցում ապրեց ...
Ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ կամ միգուցե որոշակի տրամաբանությամբ, չգիտեմ, Հայաստանը վերջին մի քանի տասնամյակում տասը տարին մեկ սկզբունքով կանգնում է ճգնաժամի առաջ: 1988թ. Ղարաբաղյան շարժումը, որը հանգեցրեց ազգային ազատագրական պայքարի ձեւավորման, այդ ճգնաժամի առաջին դրսեւորումն էր:
«Ազգ»ի մայիսի 17-ի համարում տեղեկացրել էինք, որ Ուոթերթաունի հայկական թանգարանում տեղի է ունեցել Յոկոհամայում (Ճապոնիա) բախտակիցներ դարձած երկու հայուհիներիՙ դիվանագետ Դայանա Աղաբեկ Աբգարի (1859-1937) եւ նկարչուհի Պերճուհի Քաիլյանի (1914-2014) անցած ուղու մասին պատմող ցուցահանդեսի բացումը:
РИА Новости-ն, հղում անելով իրանական եւ արաբական լրատվամիջոցներին, հայտնում է, որ հարձակում է տեղի ունեցել նորվեգական դրոշով Front Altair եւ պանամական դրոշով Kokuka Courageous նավթային լցանավերի վրա:
Թուրքիան բախվում է ներքին եւ արտաքին բազում խնդիրների: Դրանց մեջ առաջնայինը, սակայն, շարունակում են մնալ ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերը, որոնք նախ աննախադեպ սրել են Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի, ինչու չէ նաեւ ՆԱՏՕ-ի հետ, ապաեւ վատթարացրել տնտեսությունը:Կնշանակի Թուրքիայի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրները փոխկապակցված են, բացասաբար են անդրադառնում միմյանց վրա:
Հունիսի 11-ին Հոլանդիայի խորհրդարանը, հիմք ընդունելով Ռեջեփ Թայյիփ Էրդողանի ապրիլի 24-ի նամակը Կ.Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, Թուրքիայի նախագահին զրպարտության, իսկ թուրքական պետությանը ժխտողականության մեջ մեղադրելու որոշում էր ընդունել, դիմելով միաժամանակ երկրի կառավարությանը, որ միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ: Քանի որ հայկական լրատվամիջոցները անդրադարձել են Խորհրդարանի որոշմանը, ուստի ավելորդ ենք համարում ...
Լրանում է բնության կողմից արգասաբեր եւ ուրույն գրչով օժտված պատմաբանիՙ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Թարխանի Սարգսյանի ծննդյան 65-ամյակը: Մի անձնավորության, որի մեջ յուրօրինակորեն համադրված են մարդու, գիտնական-հայագետի եւ հումանիստի բոլոր անհրաժեշտ հատկանիշները միաժամանակ: Սովորաբար շատ քիչ է հնչեցվում այն տեսակետը, որ լավ գիտնական լինելը ամենեւին չի պահանջում նաեւ լավ ...
Հունիսի 10-ին լրացավ Ռամկավար Ազատական կուսակցության հնագույն անդամներից, բազմավաստակ գիտնական, մանկավարժ, Հայաստանի առաջատար համալսարանների դասախոս Սուրեն Սարգսյանի 65-ամյակը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը մեծ վաստակ ունի Հայաստանում ժամանակակից պատմագիտության զարգացման գործում: Դեռ ուսանողական տարիներից տարվելով հայ ավանդական կուսակցությունների պատմությամբ, Սուրեն Սարգսյանն իր գիտական ողջ ներուժը նվիրեց հայկական ազգային ազատագրական ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ՀՅԴ ակտիվիստների ցուցադրական քայլին, երբ մի քանի տասնյակ մարդ ներկայացել էր ոստիկանության բաժինՙ ինքնախոստովանական ցուցմունք տալու, իբր անձամբ ի՛նքն է ծեծել այն ամբարտավան երիտասարդին, որը մինչ այդ իրեն թույլ էր տվել ամեն տեսակետից անթույլատրելի հահոյաբանություն հասցեագրելու Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանին, ապա եւ ...
Հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ միջազգային տնտեսական ֆորում, որը բացառիկ միջոցառում էր տնտեսության եւ բիզնեսի աշխարհում։ Համաժողովի աշխատանքները լուսաբանելու նպատակով Սանկտ-Պետերբուրգ էր մեկնել նաեւ ՌԴ-ում «Ազգ»ի հատուկ թղթակիցը ։
Մայիսի 30-ին Մ. Նահանգների ներգաղթյալների եւ մաքսային վերահսկողության հարցերով զբաղվող դաշնային մարմինները Լոս Անջելեսում բանկային խարդախությունների մեղադրանքով ձերբակալել են ութ հայերի, իսկ իններորդըՙ փաստաբանի միջոցով խոստացել է ֆեդերալ իշխանություններին ներկայանալ հաջորդ օրը: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ձերբակալվածները հետեւյալներն են.
Ղազախստանում ամփոփում են արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները: Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ դրանց չէր մասնակցում երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը : «Առաջին» բառը այս ընտրությունների համատեքստում տեղին է նաեւ այն պատճառով, որ Ղազախստանի համար այս ընտրարշավը աննախադեպ դարձավ քաղաքական մրցակցության մակարդակով եւ թեկնածուների ներկայացված բազմազանությամբ:
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը իր մրցակիցների հանդեպ զգալի առավելությամբ առաջատար է դարձել Դեմոկրատական կուսակցությունից որպես երկրի նախագահության թեկնածու: Այդ մասին հաղորդում է The Hill հրատարակությունըՙ հիմք ընդունելով HarrisX ընկերության հետ համատեղ անցկացված սոցհարցման արդյունքները: Նշվում է, որ Բայդենը գրեթե կրկնակի գերազանցում է իր կուսակից Բեռնի Սանդերսին: Hill-HarrisX-ի վերջին հարցման ...
Լոնդոնի կայսերական քոլեջի հաղորդմամբ, մայիսի 21-ին իրաքաբրիտանահայ ականավոր բժիշկ եւ Լեյբորիստական կուսակցության քաղաքագետ-ակտիվիստ լորդ Արա Դարզին արժանացել է «Ծագող արեւի, ոսկե ճառագայթների» շքանշանին, որը համարվում է Ճապոնիայի հնագույն ազգային շքանշաններից մեկը եւ շնորհվում է կայսրի կողմից ոչ-ճապոնացի այն քաղաքացիներին, որոնք աչքի ընկնող ներդրում են ունեցել իրենց բնագավառներում: Դարզին դրան արժանացել ...
Աչքի եմ անցկացնում հայկական սոցցանցերն ու անակնկալի գալիս. մեր հայրենակիցներից շատերն ուղղակի հրճվում են Վիտալի Բալասանյանիՙ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելու լուրով:
Ինձ համար ճապոնացինեը միշտ էլ եղել են հայ ազգի բարեկամները: Այո՛, այդպես ցույց է տալիս պատմությունը, ինչի պատմական փոքրիկ բացահայտման մասնակիցը եղա: Իմ սերն ու նվիրումը ճապոնացիների հանդեպ ծնվեց Ճապոնիայում իմ ուսումնառության տարիներին. ինձ բախտ էր վիճակվել Հայաստանից մեկնել ցրտաշունչ Աոմորիՙ ուսանելու եւ անցնելու մի դժվարին ճանապարհ, որն ինձ ապագայում ...
Մեր հասարկությունում գնալով ավելի հաճախակի են դառնում խոսակցությունները Սորոսի եւ նրա գործակալների մասին: Ո՞վ է Սորոսը, ինչո՞ւ մեր կողմից չընտրված, մեր երկրի ու ժողովրդի հետ որեւէ կապ չունեցող այս սուբյեկտը տանտիրոջ նման տնօրինում է մեր երկրումՙ օրենսդրական նախագծեր ներկայացնում, համակարգային փոփոխություններ անում, բախումներ հրահրում, վերջնագրեր ներկայացնում: Ի՞նչ դեր խաղաց նա ...
Հունիսի 7-11-ը Նախիջեւանում անցկացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի «Մարտական եղբայրություն-2019» զորավարժությունների վերջին փուլը մարտական հրաձգությամբ: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության հաղորդումների համաձայն, զորավաժանքներին մասնակցել են երկու երկրների շուրջ 5000 զինծառայողներ, ավելի քան 200 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 180 հրետանային կայանքներ, համազարկային կրակի հրթիռակայանքներ եւ ականանետեր, 21 օդանավ ...
Մոսկվայի եւ Պեկինի միջեւ դաշինքի ձեւավորման մեջ մեծ մասամբ մեղավոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր տնտեսական քաղաքականությամբ հանդերձ: Ինչպես գրում է Handelsblatt թերթը, առավելագույն ճնշման քաղաքականությունը եւ խիստ պատժամիջոցներն ու մաքսատուրքերը հանգեցնում են այն բանին, որ այն պետությունները, որոնց նախագահ Թրամփն ուզում է ծնկի բերել, հեռանում են ԱՄՆ-ից եւ ...
Այս տարի արդեն երկրորդ անգամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարներն ու աշխատակիցները համախմբվել են ընդհանուր գաղափարի շուրջՙ կամավորական աշխատանքի միջոցով օգնելու եւս մեկ ընտանիքի, այս անգամՙ Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում բնակվող Գասպարյաններին:
Ամռանը հայաստանյան մշակութային կյանքը կակտիվանա սպասված եւ նշանավոր իրադարձությամբ. հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Հայաստանում սիրված ու նաեւ երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած այս բացառիկ կինոփառատոնի մեկնարկն այսօր ազդարարել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «Viva» սակագնային պլանի կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթինՙ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը: «+3ԳԲ» ինտերնետ փաթեթի գինըՙ 500 դրամ: