RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3407, Տպվել է` 282, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԾԱԳՈՂ ԱՐԵՎԻ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՇՔԱՆՇԱՆԸ ԼՈՐԴ ԴԱՐԶԻԻՆ

Հ.Ծ.

Լոնդոնի կայսերական քոլեջի հաղորդմամբ, մայիսի 21-ին իրաքաբրիտանահայ ականավոր բժիշկ եւ Լեյբորիստական կուսակցության քաղաքագետ-ակտիվիստ լորդ Արա Դարզին արժանացել է «Ծագող արեւի, ոսկե ճառագայթների» շքանշանին, որը համարվում է Ճապոնիայի հնագույն ազգային շքանշաններից մեկը եւ շնորհվում է կայսրի կողմից ոչ-ճապոնացի այն քաղաքացիներին, որոնք աչքի ընկնող ներդրում են ունեցել իրենց բնագավառներում: Դարզին դրան արժանացել է ընդհանրապես համաշխարհային առողջապահությանը եւ մասնավորապես Ճապոնիայում բժշկության զարգացմանը նպաստած լինելու համար:

Վերոնշյալ քոլեջում Դարզին գլխավորում է Առողջապահության գլոբալ նորարարության ինստիտուտը 2010-ից սկսած: Այդ ինստիտուտի ուշադրության կենտրոնում է նորարարական սարքավորումների միջոցով լավագույն վիրահատական միջամտություններ իրականացնելու խնդիրըՙ ապահովելով հիվանդների անվտանգությունը: Իր գործունեության ընթացքում նա խթանել է գիտական գործընկերությունը Ճապոնիայի եւ Միացյալ Թագավորության միջեւ: 2016 թվին կայսերական (Imperial) քոլեջում նա կազմակերպել է առաջին (նախարարական մակարդակի) գագաթաժողովըՙ նվիրված հիվանդների անվտանգությանը: Իսկ 2018-ին նա արդեն նմանատիպ երրորդ գագաթաժողովն է անցկացրել Տոկիոյում, որտեղ ստորագրվել է հայտարարություն, որն աշխարհի քաղաքական ուժերին պարտավորեցնում է ավելի անվտանգ բժշկական ծառայություններ մատուցել հիվանդներին ողջ աշխարհում:

Նա Լորդերի պալատի անդամ է 2007-ից, իսկ ասպետի կոչմանն է արժանացել 2002-ին: Վերջերս նրա միջամտությամբ ազատ էին արձակվել Ռոյթեր լրատվական գործակալության երկու աշխատակիցներ, որոնք 2017-ի դեկտեմբերին ձերբակալվել էին Միանմարում (Բիրմա), ավելի ճշգրիտ` Ռոհինիայում 10 մահմեդականների սպանության գործը հետաքննելու համար: Այս մասին «Ազգ»ը գրել էր մայիսի 24-ի համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ