Օրերս կորցրեցինք մեր տաղանդավոր բեմադրիչներից Հրաչյա Աշուղյանին, հատկապես զանգվածային միջոցառումների հայտնի ռեժիսորին, որը խորհրդային ժամանակներից ի վեր ղեկավարում էր հրապարակային թատերականացված մեր գրեթե բոլոր ձեռնարկները: Ողորմի իր հոգուն, որը կարծում եմ չի նեղանա ինձնից, եթե զուգահեռեմ նրա մասնագիտությունը զանգվածային տեսարանների նորօրյա մեկ ուրիշ մասնագետի հետ, որը վերջին մեկ տարում բազմաթիվ ...
Ելնելով 2016 թ. ՌԱԿ համագումարի կողմից վավերացված եւ ՀՀ Արդարադատության կողմից օրենսդրորեն գրանցված Ծրագիր-կանոնագրի թիվ 60 հոդվածի դրույթից, ՌԱԿ Հանրապետական վարչության եւ Սփյուռքում գործող Գերագույն խորհրդի համատեղ նիստում, որը երեկ կայացավ Երեւանի կենտրոնական գրասենյակում, որոշվեց սույն թվականի սեպտեմբերի 21-22-ին Երեւանում հրավիրել ՌԱԿ հայաստանակենտրոն կուսակցության Հանրապետական ընդհանուր պատգամավորական հերթական ժողովը:
Հանրահայտ կինոդերասան, ռեժիսոր եւ կինոգործիչ Սերժ Ավետիքյանը Փարիզից առանձին երկտողով մեզ է փոխանցել իր այս Բաց նամակը, որը հրապարակում ենք հաճույքով: Քանզի արծարծվող թեմանՙ հայ մշակույթի պահպանման ու զարգացման, այդ բնագավառում պետական կառույցների պարտականությունների եւ մշակութային գործիչների գործելակերպի փոփոխության անհրաժեշտությանը վերաբերող, խիստ այժմեական ու կենսական է մեր երկրի ու ժողովրդի ...
Մայիսի 22-ին ժամը 9.40-ին արեւմտագերմանական ռադիոնՙ WDR 2-ը, հիշատակեց Ազնավուրի տարեդարձըՙ 4 րոպեանոցՙ Ազնավուրի երգով ու հարցազրույցներից պատառիկներով հագեցած հաղորդման շրջանակներումՙ անդրադառնալով «Երգիչ եւ երգահան» Շառլ Ազնավուրին, ինչպես վերնագրել էր հաղորդումը: Տարեդարձը հիշատակեցին նաեւ WDR 5- ըՙ ժամը 9. 45- ին եւ WDR 3-ըՙ ժամը 17.45-ին հաղորդման շրջանակներում: Այն, որ ...
Տարիներէ ի վեր արեւելահայերէնի վերադարձը աւանդական մեր ուղղագրութեան յաճախ նիւթ եղած է համագումարներու, գիտաժողովներու եւ զանազան պաշտօնական եւ անպաշտօն ժողովներու եւ հանդիպումներու, սակայն ցարդ ոչ մէկ եզրակացութիւն, քանի որ Մեսրոպեան ուղղագրութեան պաշտպաններն ու Աբեղեանական ուղղագրութեան կողմնակիցները անտեղիտալի կերպով հաստատ մնացած են իրենց տեսակէտներուն վրայ, իւրաքանչիւրը իր յառաջ քաշած թէզը աւելի ...
Մայիսի 23-ին տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհրդի նիստում ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ հրաժարական է տալու: Արամ Սիմոնյանն իր հրաժարականը բացատրում է իշխանությանՙ իր դեմ ուղղված ճնշումներով, որը վնասում է համալսարանի բնականոն զարգացմանը: Իր ելույթում Սիմոնյանը նշել է, որ ԵՊՀ 100-ամյակը պետական մակարդակով չնշելը պետական ամոթ է դառնալու մեզ համար:
Հայաստանի առաջին հանրապետության (այսուհետեւ` ՀԱՀ) բազմաշերտ պատմության հիմնարար ուսումնասիրության անհրաժեշտությունն անվիճելի է: Այդ ուղղությամբ ՀԱՀ-ի 100-ամյա հոբելյանի առիթով զգալի դրական տեղաշարժ գրանցվեց: ՀԱՀ-ի պատմության անկյունաքարային երեւույթներից էր նաեւ 100 տարի առաջ` 1919 թ. մայիսի 26-ին ընդունված եւ նույն թվականի մայիսի 28-ին` Հայաստանի Հանրապետության մեկամյակի կապակցությամբ «Միացյալ եւ Անկախ Հայաստանի մասին» ...
Երբ երկրում ապրում է մեկ միլիարդից ավել քաղաքացի, իհարկե առաջնահերթ է բնակչության ապահովումը ոչ միայն սննդամթերքով, այլեւ ամենակարեւորըՙ ջրով: Ուղղակի այդ դեպքում, իմ կարծիքով, արժե չմոռանալ նաեւ աշխարհի միլիարդավոր այլ մարդկանց մասին, ովքեր ապրում են ուրիշ պետություններում:
Ռոյթեր լրատվական գործակալության երկու աշխատակիցներՙ Վա Լոուն եւ Քիո Սո Ուն մայիսի 7-ին Միանմարում (Բիրմա) ազատ են արձակվելՙ կառավարական մարմինների հետ անգլիացի հայազգի բժիշկ լորդ Արա Դարզիի երկար ամիսների բանակցությունների արդյունքում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
ՌԱԿ եւ ԹՄՄ բազմարդյուն գործիչ, հրապարակագիր, պատմագիր, «Պայքար» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանը (Նյու Յորք-Նյու Ջերսի) մայիսի 22-ին դարձավ 70 տարեկան:
Քյոլնից կաթոլիկական լուրեր սփռող «Դոմռադիոն» ( Domradio ) մայիսի 13- ին արդեն ծանուցել էր, որ նախորդ օրըՙ մայիսի 12- ին Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոս էր ձեռնադրվել եւ օծվել Գերմանահայոց առաջնորդ Սերովբե Իսախանյանը։ Գերմանիայից հայ ուխտավորների հետ հանդիսավոր արարողությանը ներկա էին գտնվել նաեւ Գերմանիայից կաթոլիկ եպիսկոպոսներ։ Հայ առաքելական ...
Չգիտեմ ով, բայց վարչապետին զեկուցել են, թե Հայաստանում եւ Արցախում նախկին ռեժիմի մրուրային զանգվածներ կան, որոնք իրենց մթագնած ուղեղներում փայլեցրել են ազգադավ մի ծրագիր: Այն էՙ դավադիր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ, որոշ հողեր հանձնել թշնամուն եւ հողատվության մեղքը բարդել Հայաստանի մաքրամաքուր իշխանության վրա, որը, ինչպես Լենին պապիկը, չի ուտում, չի ...
Հայրըՙ Մարուքե Դուրգարյանը (1886-1974), ծնվել է Կարսում, բազմազավակ աղքատ ընտանիքում: Չնայած իրենց վիճակինՙ գիտելիքի հանդեպ ձգտումը, համառությունն ու աշխատասիրությունը Մարուքեին թույլ տվեցին լավ կրթություն ստանալ եւ Կարսում որպես ուսուցիչ աշխատել: Նա բարեկամական հարաբերություններ է ունեցել ժամանակի մտավորականներից շատերի, մասնավորապես Ավ. Իսահակյանի, Աթաբեկ Խնկոյանի, Հայրապետ Հայրապետյանի, Խաժակ Գյուլնազարյանի հետ: Իսկ Ե. ...
Մեզանում տպավորություն է ստեղծվում, որ մենք երկիր մոլորակի մաս չենք, այլ մի տարօրինակ հատված, ուր տասնամյակներ են պահանջվում մարդկանց պարզ ու հասարակ առօրյա երթեւեկը կանոնավորելու, կենցաղային աղբը վերամշակելու, վերելակներն անվտանգ շահագործելու, հողից բարիքներ ստանալու, կրթությունը կանոնակարգելու, առողջությունը երաշխավորելու, հայաստանաբնակին հարմարավետ միջավայրում պահելու առումներով: Չգիտես ինչից դրդված փոքրից-մեծ թե անուսից-ուսյալ, Հայաստան ...
Խոսքը Դարդանելի նեղուցի հարավում գտնվող Իմբրոս կղզու մասին է: Այս կղզին հայտնի է դեռեւս նախահելենական շրջանից: Դրա մասին «Իլիականում» հիշատակել է Հոմերոսը: XV դարի կեսերին Իմբրոսն անցնում է Օսմանյան տիրապետության տակ եւ կոչվում է Իմրոզ, որը կղզու բուն անվան աղավաղված թուրքական տարբերակն է: Թուրքիայի Հանրապետության շրջանում բազմաթիվ տեղանունների թվում վերանվանվում ...
Սեւանի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 1940 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմը ժամանակավորապես դադարեցրեց նրա շինարարությունը: Շահագործման է հանձնվել 1949թ: Կայանային շենքի մեքենայական սրահում տեղադրված են 34,2 ՄՎտ գումարային հզորությամբ, 60 մ հաշվարկային ճնշումով, 70 մ3/վրկ ջրի ծախսով գործող երկու հիդրոագրեգատներ:
Միացյալ Նահանգները Թուրքիային մոտ 2 շաբաթ ժամանակ է տվել, որ վերջնականապես կողմնորոշվի ռուսական c-400 հակաօդային պաշտպանական համակարգերի ձեռքբերման առնչությամբ Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագրի հարցում: Երեկ այդ մասին տեղեկացրել է ամերիկյան CNBC հեռուստատեսությունը, առանց նշելու տեղեկության աղբյուների անունները: Թուրքական լրատվամիջոցները իսկույն արձագանքեցին տեղեկությանը, որոնց անմիջապես միացավ նաեւ նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ապագայում իր երկիրը եւ Ռուսաստանը կարող են սկսել հ-500 հակահրթիռային համակարգի համատեղ արտադրություն, հաղորդում է Haber Turk-ը: Նրա խոսքերով, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանը պետք է հ-400 համակարգերը Թուրքիային մատակարարի ընթացիկ տարվա հուլիսին: Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ ...
Մայսիսի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ընդունվել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի նախագիծըՙ զինծառայողների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ: Աշխատարաձը կբարձրանա 10 տոկոսով եւ շտաբի պետի ու շարքայինի մոտ կդրսեւորվի նույն կերպ: Որոշումը կառարկայանա հունիսի 1-ից:
Ադրբեջանական լրատվական դաշտը տեղեկություն է տարածել, ըստ որոնցՙ տեղի ռազմարդյունաբերության նախարարությունը նոր, ավելի խոշոր տրամաչափիՙ ST-12.7 մակնիշի դիպուկահար հրացանների նախնական փորձարկումներ է անցկացրել:
Ինչպես երեւում է ադրբեջանական բանակի վերջին օրերին արված զորավարժությունների թե՛ սիրողական, թե՚ հատուկ տեսանկարահանումներից, դրանք հարձակողական բնույթի են:
Ինչպիսին կլինի աշխարհը 21-րդ դարում, ինչ տնտեսական մոդելով այն կզարգանա, որոնք կլինեն ապագայի գերակայությունները, ինչքանով են կարեւոր տեղեկատվական տեխնոլոգիաները եւ կրթությունը երիտասարդության համար: Այս եւ նմանատիպ այլ հարցերի պատասխանները պետք է տրվեր Աստանային տնտեսական 12-րդ ֆորումում, որը հերթական անգամ տեղի ունեցավ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում (նախկին Աստանա):
Այն որ համայնքը զորավոր է, մենք գիտենք դեռ «Կտոր մը երկինք» ֆիլմից: Ավելի պրպտողներս էլՙ Հիսուս Քրիստոս-Բարաբբա ժողովրդավարական ընտրությունից: Այնպես որ բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, թե ժողովուրդը վերջապես ցույց է տալիս իր ուժըՙ թույլ չտալով դատավորին ներխուժել դատարան, ուշադրությունՙ դատավորին, ուշադրությունՙ ներխուժել, ուշադրությունՙ դատարան, ամենեւին էլ նորություն չեն ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հայտարարություններով հաճախակի զարմացնում է միջազգային հանրությանը եւ շփոթմունք է պատճառում Եվրոմիության երկրներին: Զարմանքն ու շփոթմունքը թվում է թե պայմանավորված են հայտարարությունների հակասականությամբ, որոնց, բացի մրցակիցներ Ռուսաստանից եւ Չինաստանից, փորձում են հակազդել նաեւ այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան. Գերմանիան, նունիսկ Կանադան: Թրամփի խնդրո առարկա ...
Իրավաբանությունից բավական հեռու եմ, սակայն այսպես կոչված անմեղության կանխավարկածը ինձ խորապես հասկանալի է: Այն ազդարարում է, թե որեւէ հանցանքի մեջ մեղադրվող կամ կասկածվող անձը համարվում է անպարտ, քանի դեռ նրա մեղքը դատարանիՙ արդեն ուժի մեջ մտած վճռով հաստատված չէ: Անմեղության կանխավարկածը ամբողջ աշխարհում ընդունված է, բայց Հայաստանում, ցավոք, ո՛չ: Մեզանում ...
Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը Հավանայում ընդունել է իր թուրք պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուին , որը վերջին քսան տարում պաշտոնական այցով Հավանա մեկնած առաջին թուրք արտգործնախարարն է: Ավելի վաղ Չավուշօղլուն հանդիպում էր ունեցել Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի նախագահ Էստեբան Լազոյի հետ: Կուբայի ԱԳՆ-ն հաղորդում ...
Երբ Իրանի վրա տնտեսական ճնշման հետ մեկտեղ ԱՄՆ-ը սկսեց ուժեղացնել իր ռազմական ներկայությոնը Մերձավոր Արեւելքում, այնտեղ ուղարկեց իր ծովուժի հարվածային խումբը «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ուղեկցությամբ, իսկ Քաթարի ավիաբազայում վայրէջք կատարեցին Թ-52 ռմբակոծիչներ, ակնհայտ դարձավ, որ տարածաշրջանում մոտալուտ է ինչ-ինչ իրադարձությունների նախերգանքը:
Տարբեր մարզերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքներն այս օրերին իրազեկվում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված լինելու մասին: Սպիտակում, 30 տարի վագոն-տնակում բնակվող Սահակյանները հայտնվել է գործընկեր կառույցներիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:
Մետաղական վագոն-տնակներից, կիսակառույցներից եւ հուսահատությունից ընտանիքներին հանելու նպատակը շարունակում է իրագործվելՙ համակարգված ծրագրի տեսքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարվա շինարարությունն սկսել են Փարպի գյուղից: Կողմերի գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անապահով ընտանիքներին հնարավորություն է տալիս սեփական ուժերով, ինչպես նաեւ կամավորների աջակցությամբՙ կառուցել հարմարավետ բնակարան: Ծրագիրն էապես նպաստում է այդ ...
Անցած շաբաթ եւ կիրակի Երեւանում անցավ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ընկերակցության (AYO, հիմնադիր եւ նախագահՙ պրոֆեսոր Արտաշես Զիլֆյան ) եւ Համահայկական ակնաբուժական ընկերակցության կողմից կազմակերպած Երկրորդ հայկական ակնաբուժական միջազգային համաժողովը։
Каким будет мир в XXI веке, по какой экономической модели он будет развиваться, какими будут приоритеты будущего, насколько важны информационные технологии и образование для молодежи? Ответы на эти и аналогичные вопросы должны были следовало бы дать на 12-м экономическом форуме, который вновь состоялся в столице Казахстана Нур-Султане (бывшая Астана).