RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2871, Տպվել է` 242, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ C-400 ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Դրա համար Թուրքիային երկու շաբաթ ժամանակ է տվել

Միացյալ Նահանգները Թուրքիային մոտ 2 շաբաթ ժամանակ է տվել, որ վերջնականապես կողմնորոշվի ռուսական c-400 հակաօդային պաշտպանական համակարգերի ձեռքբերման առնչությամբ Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագրի հարցում: Երեկ այդ մասին տեղեկացրել է ամերիկյան CNBC հեռուստատեսությունը, առանց նշելու տեղեկության աղբյուների անունները: Թուրքական լրատվամիջոցները իսկույն արձագանքեցին տեղեկությանը, որոնց անմիջապես միացավ նաեւ նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը:

Ամերիկյան հեռուստատեսությունը մատնանշել է, որ c-400 համակարգերի վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրին հավատարիմ մնալու դեպքում Թուրքիան ենթարկվելու է պատժամիջոցների: Ըստ հեռուստատեսությանՙ եթե Թուրքիան մինչեւ հունիս ամսվա առաջին շաբաթվա վերջը չեղյալ չհայտարարի Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրն ու ռոսական c-400 համակարգերի փոխարեն ԱՄՆ-ից չգնի «Patriot» համակարգեր, ապա ստիպված է լինելու դուրս մղվել F-34 ռազմական օդանավերի ծրագրից, դառնալու է ամերկյան պատժամիջոցների թիրախ, բախվելով ՆԱՏՕ-ի բուռն հակազդեցությանը:

CNBC հեռուստատեսությանը իրազեկող աղբյուրները նշել են, որ բացառվում է Թուրքիային տրամադրված երկշաբաթյա ժամկետի երկարացումը» եւ դա ԱՄՆ-ի պետքարտուղարության վերջին նախազգուշացումն է: Վերջիններիս հավելելու նկատառումով պետքարտուղարության պատասխանատուն ամերիկյան հեռուստատեսությանն ասել է. «Հարկ եմ համրում ընդգծել, որ c-400 համակարգեր գնելու հետեւանքները խիստ բացասական են լինելու Թուրքիայի համար»:

Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանին, ապա նա էլ, արձագանքելով CNBC հեռուստատեսությանը, մասնավորապես ասել է. «Մենք c-400 համակարգերի հարցում հետքայլ կատարելու խնդիր չունենք: Մանավանդ որ դրանք պաշտպանողական զենքեր են, ոչ թե հարձակողական: Այս համակարգերը մեզ Ռուսաստանը իակապես վճարման շատ հարմար պայմաններով է տրամադրում: Մենք դեռ c-400 համակարգերը ձեռք բերելուց հետո մտածում ենք Ռուսաստանի հետ c-500 համակարգերի համատեղ արտադրւթյուն սկսելու մասին:

Տեղեկությունը քաղել ենք BBC-ի թուրքական ծառայության կայքէջից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ