ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԿ կենտրոնական վարչության ատենադպիր` Սուրեն Սարգսյան ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ` Հակոբ Ավետիքյան 22.05.2019, Երեւան Ելնելով 2016 թ. ՌԱԿ համագումարի կողմից վավերացված եւ ՀՀ Արդարադատության կողմից օրենսդրորեն գրանցված Ծրագիր-կանոնագրի թիվ 60 հոդվածի դրույթից, ՌԱԿ Հանրապետական վարչության եւ Սփյուռքում գործող Գերագույն խորհրդի համատեղ նիստում, որը երեկ կայացավ Երեւանի կենտրոնական գրասենյակում, որոշվեց սույն թվականի սեպտեմբերի 21-22-ին Երեւանում հրավիրել ՌԱԿ հայաստանակենտրոն կուսակցության Հանրապետական ընդհանուր պատգամավորական հերթական ժողովը: Ժողովի օրակարգը, քննարկվելիք հարցերն ու կարեւոր հիմնադրույթները կներկայացվեն ամենամոտ ապագայում: |