RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-27 12:26:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2164, Տպվել է` 239, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ՓԱՐՊԻ ԳՅՈՒՂԻՑ

Մետաղական վագոն-տնակներից, կիսակառույցներից եւ հուսահատությունից ընտանիքներին հանելու նպատակը շարունակում է իրագործվելՙ համակարգված ծրագրի տեսքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարվա շինարարությունն սկսել են Փարպի գյուղից: Կողմերի գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անապահով ընտանիքներին հնարավորություն է տալիս սեփական ուժերով, ինչպես նաեւ կամավորների աջակցությամբՙ կառուցել հարմարավետ բնակարան: Ծրագիրն էապես նպաստում է այդ ընտանիքների կյանքի որակի բարելավմանը:

Կնյազյանները տեւական ժամանակՙ 20 տարի, ապրում են մետաղական վագոն-տնակում: Նրանք այստեղ են տեղափոխվել ամուսնությունից հետո եւ ապրել տարրական պայմանների բացակայության պայմաններում: Ընտանիքի հայրըՙ Սերգոն, փորձել է տուն կառուցել, սակայն անավարտ շինարարությունը կիսակառույց պատերից այն կողմ չի անցել: Ֆինանսական ռեսուրսների բացակայությունն ու առկա բազմաթիվ խնդիրները հաղթել են գործադրվող ջանքերին: Ընտանիքը շարունակել է ապրել մետաղյա տնակումՙ փայփայելով մի օր տուն ունենալու երազանքը:

«Ես եւ որդիս շատ ենք աշխատում ընտանիքի ամենօրյա կարիքները հոգալու համար: Սակայն տան շինարարությունը շարունակել չենք կարողանում: Ապրում ենք առանց որեւէ պայմանների. տնակում չկա ո՛չ լոգարան, ո՛չ խոհանոց: Միայն խոնավությունՙ անձրեւից հետո, եւ սառը պատեր: Ձեր աջակցության շնորհիվ կիրականանա ընտանիքիսՙ տուն ունենալու վաղեմի երազանքը»,- ասել է ընտանիքի հայրըՙ Սերգոն :

Գործընկեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով միացել են շինարարությանըՙ տուն կառուցող ընտանիքին վերադարձնելով լուսավոր ապագայի հույսը:

«Սկսում ենք տարվա առաջին շինարարությունը: Այս ընտանիքիՙ տարիների սպասումն իրականացնելու են մարդիկ, որոնց միավորել է հայրենակցին օգտակար լինելու ցանկությունը: Դա ծրագրի կարեւոր ձեռքբերումներից մեկն է: Ուրիշին օգնելու սրտացավությունը, այդ հոգատարությունը, կամքն ու նպատակը շատ կարեւոր ենՙ կառուցվող տան համար: Համոզված եմ, որ դրական այս էներգիան ուրախությամբ ու լույսով է լցնելու տունը: Եվ եթե բոլորը միավորվեն մեկը մյուսին օգտակար լինելու համարՙ լավ երկիր կունենանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Կնյազյանների ընտանիքը կզգա սեփական տանիք ունենալու բերկրանքը: Անչափ կարեւորում եմ նաեւ կամավորական աշխատանքներով աջակցություն ցուցաբերելը: Մեր նպատակն է աջակցել տան կառուցման հարցում եւ ներշնչել հավատՙ ապագայի հանդեպ»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը::

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ