RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2987, Տպվել է` 243, Ուղարկվել է էլ.փոստով` 0

C-500-Ի ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ապագայում իր երկիրը եւ Ռուսաստանը կարող են սկսել հ-500 հակահրթիռային համակարգի համատեղ արտադրություն, հաղորդում է Haber Turk-ը: Նրա խոսքերով, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանը պետք է հ-400 համակարգերը Թուրքիային մատակարարի ընթացիկ տարվա հուլիսին: Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ չնայած հ-400 համակարգի գնմանը, ԱՄՆ-ը Թուրքիային կմատակարարի F-35 ռազմօդանավեր:

Էրդողանը ընդգծել է, որ հ-400-ը ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական համակարգ է: «Ներկա պահին Ռուսաստանը մեզ ընձեռել է վճարումների շատ հարմար պայմաններ», մանրամասնել է նա: Անցյալ տարվա հուլիսին Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել էին 2,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ հ-400-ի չորս դիվիզիոնի մատակարարման պայմանագիր: Նախատեսվում է համալիրները տեղակայել այս տարվա հոկտեմբերին: Ամերիկացի պաշտոնյաները Անկարայից պահանջել էին հրաժարվել հ-400ի ձեռքբերումից, քանի որ ռուսական համալիրները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին:

Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար գեներալ Թոդ Ուոլթերսը վստահություն է հայտնել, որ եթե Թուրքիան ձեռք բերի ՆԱՏՕ-ի «հայտնի հակառակորդների» կողմից օգտագործվող հ-400 զինատեսակը, ապա դրա մատակարար երկիրը հնարավորություն կստանա ուսումնասիրելու F-35 կործանիչների տեխնիկական առանձնահատկությունները:

Ապրիլի սկզբներին Reuters գործակալությունը հաղորդել էր, որ ամերիկյան կողմը հրաժարվում է թուրքերին F-35-ի մասեր մատակարարել հ-400-ի գնման պատճառով: Գործակալության տվյալներով ամերիկացիները թուրքերին առաջարկել էին հ-400-ի փոխարեն ձեռք բերել Patriot համակարգ: Վերջինս հետաքրքրել էր Թուրքիային, բայց երկիրը որոշել էր այդուհանդերձ չհրաժարվել հ-400-ից:

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսի խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն ձեռքի տակ ունի Թուրքիայի նկատմամբ նկատմամբ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների ցանկը, որոնցից նա պետք է ընտրի հինգը, ինչպես որ դա պահանջում է օրենքը:

Բացի դրանից, ռուսական լրատվամիջոցների տվյալներով, Մոսկվան Անկարային նաեւ առաջարկել է ամերիկյան F-35-ի փոխարեն ձեռք բերել հինգերորդ սերնդի ռուսական բազմանպատակ Սու-57 ռազմօդանավեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ