RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019



Տեղադրվել է` 2019-06-21 12:54:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 4391, Տպվել է` 274, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՐՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՐԹԵԼ ՀԱՅ ԵՐԵԽԱՅԻՆ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հուլիսի 1-ից 31-ը կազմակերպում է ամառային դպրոցՙ հանրակրթական դրպոցների աշակերտների համար: Հայտարարությունը տեղադրված է նախարարության կայքէջում: Իհարկե, հայտարարության վերնագիրն ուրախացնող է, բայց երբ շարունակում ես կարդալ, տխրությունն ու մտահոգությունն ապահովված են:

Պարզվում է, որ նախարարությունն այդ ամառային դպրոցի ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի պարենի ծրագրի, եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս, տխրահռչակ «Բաց հասարակության հիմնադրամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ: Այո, այստեղ թյուրիմացություն չկա, խոսքը արդեն հանրահայտ Սորոսյան հիմնադրամի մասին է: Մեր կրթությունն ու մշակույթը ներառող նախարարությունը համագործակցում է մի կազմակերպության հետ, որի ոտնահետքերի տեղը անբարոյականություն ու պղծություն է բուսնում:

Ծրագրի նպատակն է նպաստել 3-րդ եւ 6-րց դասարանն ավարտած աշակերտների դպրոցական ծրագրի յուրացմանը: Հայտարարության մեջ հստակ նշված է, մեջբերում եմ.

«Ամառային դպրոցի համար մշակվել են 3-րդ եւ 6-րդ դասարանների «Մայրենի» եւ «Մաթեմատիկա» առարկաների մոդուլներ»:

Անկեղծ, ինձ համար հետաքրքրական էՙ մանկահասակ երեխաներին մեկ ամսվա ընթացքում ի՞նչ դաստիարակություն են տալու Լարա Ահարոնյանի «գաղափարախոսության» սերմնացանները: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ ամառային դպրոցից, որտեղ Սորոսյան հիմնադրամը լուրջ ներդրում ունի: Տպավորություն է, որ նախարարությունում Արայիկ Հարությունյանից բացի ուրիշ մեկը չի կարող գոնե կարծիք հայտնել, ընդդիմանալ, կամ էլ այնտեղ մտածող, ազգակենտրոն մարդիկ չկան, որովհետեւ ո՞ր մտածող մարդը «սորոսի տղերքին» երեխա կվստահի:

Ի դեպ, վստահելու մասով, էլի, ինչպես միշտ, երեխաներին բերելու են հեռավոր գյուղերի՞ց, հայտարարելով, որ «պետությունը երեխաներին ճամբա՞ր է տանում»: Մինչեւ երեխաների «ճամբար» հասնելը ծնողներն իմանալո՞ւ են առհասարակ ինչ է նշանակում «Բաց հասարակության հիմնադրամ» եւ ո՞վ է դրա սնուցող երակ Ջորջ Սորոսը: Ծնողներն իմանալո՞ւ են, որ այդ կառույցը բարոյականության երդվյալ թշնամին է, ազգից ժողովուրդ, ժողովրդիցՙ ամբոխ կերտող «հաստոց»: Ես չեմ հավատում, որ այս ամենն ասվելու է:

Հայտարարության մեջ դասավանդողների մասով գրված է, որ նրանք կարող են լինել մագիստրանտներ եւ ասպիրանտներ, դասախոսներ եւ համապատասխան առակաների մանկավարժներ: Բայց դիմորդներից «լավագույններին» ընտրելու է հանձնաժողովը: Իսկ ո՞վ է վստահ, որ հանձնաժողովի կազմում Լարա Ահարոնյանի պես մեկը չի լինելու, թագուհիղազարյաններ ու տղայից առջկա վերածված «մասնագետներ» չեն լինելու. ընտրողներն իրենք չե՞ն: Իրենք ասելով նկատի ունեմ Սորոսյան հիմնադրամի անդամներին, որովհետեւ, եթե մի ծրագրում Սորոսյան հիմնադրամը ներկա է, Արայիկ Հարությունյանն ու իր ընկերները լսողներ ու կատարողներ են:

Տպավորություն է, որ «ժողովրդավարություն» եզրն իրենց անվան կողքին դնող իշխանության անդամները չեն դադարում համագործակցել այդ կազմակերպության հետ, թեեւ ժողովրդի մեծ մասը դեմ է վերջինիս:

Եւ ցավալի է, որ հոգեւոր Հայաստանի աղճատման այս ողջ գործընթացի ժամանակ գոնե մեկ ընդդիմացող մտավորականի սաստող խոսք չենք լսում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ