RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2021



Տեղադրվել է` 2021-08-18 22:41:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2809, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՍԱՐԻԱՅԻ ՆԻՐԶԵ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

Հ.Ծ.

Լոնդոնում տեղակայված հայագիտական ուսումնասիրություններ հրատարակող Կոմիտաս ինստիտուտը վերջերս լույս է ընծայել անգլերեն լեզվով «A Brief History of Nirze Village of Cesaria» (Համառոտ պատմութիւն Կեսարիոյ Նիրզէ գիւղի) խորագրով Սենեքերիմ Խտրյանի գիրքը, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Հայրենակցական այս ուշագրավ ուսումնասիրությունը, որը հայկական համայնքի կյանքն է ներկայացնում Ցեղասպանությանը անմիջապես հաջորդած ճգնաժամային տարիներին, գրվել է 1917-ին հայերեն լեզվով եւ հրատարակվել 1918-ին, երբ դեռ շարունակվում էին հայերի կոտորածները: Պատմական եզակի արժեք ներկայացնող այս գործը հիմնականում նկարագրում է Օսմանյան կայսրության այդ փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց թվում նաեւ հեղինակի, անորոշ իրավիճակից դրդված տեղաշարժըՙ արտագաղթը դեպի Մ. Նահանգներ, որտեղ էլ թղթին է հանձնել իր հիշողությունները Սենեքերիմ Խտրյանը:

Հատորը, որ ներառում է նաեւ լուսանկարներ, աղյուսակներ եւ մի քարտեզՙ բնագրից անգլերենի է թարգմանել եւ համապատասխան ներածական գրել Ժիրայր Լիպարիտյանը :

Հավելյալ տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել www.gomidas.org/books կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ