Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը հրավիրում են ձեզ «Ձնհալն արվեստում» տեսաֆիլմի ներկայացմանը։
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2019-2020 թվականների ստեղծագործությունների մրցույթ: Այն կանցկացվի 6 անվանակարգում` գրականություն, կերպարվեստ, թատերական արվեստ, Հայագիտություն, Լրագրություն եւ Գեղարվեստական լուսանկարչություն:
For several tangible reasons, the political pendulum in Moscow is swinging back in favor of Armenia. There are many signals and political statements which need to be analyzed to chart a pattern that indicates a movement in the right direction.
Հայաստանի Թեքեյան Մշակութային Միությունը օգոստոսի 18–ին, ժամը 14-00-ին, Թեքեյան կենտրոնի գրադարանում (2-րդ հարկ) Ձեզ հրավիրում է 2019-2020թթ․ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հայտարարության մասին մամլո ասուլիսի:
Հայերն, իրոք, յուրահատուկ ժողովուրդ են ամեն ինչում: Դիցուքՙ անվտանգային առումով: Բոլոր հարթակներում, բոլոր ասուլիսներում եւ հարցազրույցներում ամենքն ամեն ինչից խոսում են: Վերլուծաբան ու քաղաքական գործիչ, գլուխները տմբտմբացնելով, Հայաստանի ներքին եւ արտաքին կյանքի բոլոր վարկածներն են նկարագրումՙ քայլ-քայլ, դետալ առ դետալ, դրանց իրականացման կամ խափանման ուղիները քննարկում: Հայաստանը դարձել է մի ...
Լիբանան թեւակոխած է իր ճգնաժամին շատ վտանգաւոր հանգրուանը, ուր կենցաղային անտանելի իրավիճակն ու ապահովական դրութիւնը անկասելի արագութեամբ կը թուին ընթանալ դէպի անդունդ:
Ես Հայաստանում էի գտնվում ամբողջ հունիս ամսվա ընթացքում։ Վերադարձիս ընկերներիս այն հարցին, թե ինչպես գտա Հայաստանը, համանմանության վրա հիմնվելով պատասխանում եմ` «մարդիկ վերջին պարն են պարում Տիտանիկի վրա»։
Երեւանում լույս տեսնող թերթերի գրեթե համատարած արձակուրդից առաջացած տպարանային գրաֆիկի փոփոխության պահանջով «Ազգ»ը հետարձակուրդային իր առաջին համարը լույս է ընծայում այսօր, հինգշաբթի, օգոստոսի 12-ին, փոխանակ մեր սովորական ուրբաթօրյա ռեժիմի:
Շատ բան եւ ամեն բան: Այն բոլոր բաները, որոնք արցխացուն ամուր կպահեն Արցախից իրեն ու մեզ մնացած հողի վրա: Ուրիշ ոչ մի բան, ո՛չ ռուսական խաղաղապահ զորքը, ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ միջազգային որեւէ երաշխիք, ո՛չ իսկ ՀՀ ԱԺ-ում կազմվելք-չկազմվելիք որեւէ հաձնաժողով չեն կարող ավելի ազդու, ավելի փաստացի եւ ...
«Հայաստանը չի տրամադրել, չի էլ տրամադրելու ականապատ տարածքների քարտեզները, քանզի նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչության կյանքին առավելագույն վնաս հասցնելն է», ըստ Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հունիսի 10-ի հրապարակման ասել է քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Միխայիլ Ֆինկելը : Մոսկվայում ծնված, ԱՄՆ-ում հոգեւոր կրթություն ստացած րաբբի Ֆինկելը Ադրբեջանի 2020-ի խորհրդարանական ...
Չնայած Ազգային ժողովում տեղի ունեցողը խանգարում է այս պահին Հայաստանի շուրջ բուն իրողությունների ընկալմանը (անգամ Սեւրի պայմանագրի ստորագրման օրվան անդրադարձ արեց ոչ թե ՀՅԴ-ական պատգամավոր, այլ ՔՊ-ից Շիրակ Թորոսյանը), սակայն վերջին երկու օրն առանձնացավ Հայաստանի, ինչու չէՙ Արցախի ճակատագրի առումով երկու նոր շեշտադրումով. նախՙ Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ...
Տավուշում օգոստոսի սկզբներին հողագործական աշխատանքը եռում է: Գյուղացիները հերթ են կանգնում, որ կոմբայնն իրենց արտ էլ մտնի, ջուրն իրենց դաշտ էլ հասնի: Հատկապես այս տարի ամառը սակավաջուր էր, անձրեւներ քիչ եկան, բայց տավուշցիներն, իրենց բնույթի համաձայնՙ մեկ իրար վրա գոռգոռալով, մեկ սիրաշահելով, գիշերները ջրի հերթ պահելով, կարողանում են ոռոգել դաշտերը:
Մարդը ղեկավարողները ներքին երկու ոյժեր ենՙ զգացում եւ տրամաբանութիւն: Երրորդ ոյժ չկայ մարդ արարածի արարքներուն ուղղութիւն տուող: Այս երկու գերագոյն ոյժերը միշտ չէ որ իրարու հետ համերաշխօրէն կ՛ընթանան, անոնք յաճախ զիրար հակասելովՙ մարդուն մէջ պայքարի դուռ կը բանան, որուն արդիւնքը կրնայ ցանկալի ըլլալ, սակայն միեւնոյն ատեն կրնայ վնասակար ըլլալ:
Իրանն այլեւս նոր նախագահ ունիՙ իր կառավարության փոփոխված կազմով ու արտաքին գերատեսչության նոր ղեկավարով: ԻԻՀ նախկին փոխարտգործնախարար, Իրանի մեջլիսի նախագահի հատուկ օգնական, մեջլիսի արտաքին հարաբերությունների նախկին վարչության պետ Հոսեին Ամիրաբդոլլահիանի թեկնածությունը որպես ԱԳ նախարար, այլ թեկնածուների կողքին, քննարկվում էր մինչեւ կառավարության կազմի ձեւավորումը:
Յ. Չոլաքեան ծնած է 1947-ին Քեսապի շրջանի Գարատուրան գիւղը: Բանասէր է եւ ազգագրագէտ: 2016-ին ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկէն կը ստանայ պատմական գիտութիւններու դոկտորի աստիճան: 1968-2014 եղած է հայերէնի ուսուցիչ Այնճարի, Պէյրութի եւ Հալէպի մէջ: 2014-ին կը հաստատուի Հայաստան: Այժմ առաջատար գիտաշխատող է ՀՀ ԳԱԱ-ի եւ արեւմտահայերէնի դասախօս ԵՊՀ-ի ...
ՀՀ կառավարության հեռարձակվող նիստերը դիտելով մեր մարդկանց որոշ մասի մոտ տպավորություն է կազմավորվում, որ երկրի գործադիր մարմինն այսուհանդերձ ինչ-որ բան անում է: Այդ ինչ-որը գոհացնում է թե ոչ, խնդրի մի կողմն ու մասն է, որը քաղաքացու առօրյայի հետ շատ հաճախ նշմարվող կապ չունի: Ասենք, որեւէ ներդրումային ծրագրի հեղինակի մաքսային ու ...
Պատմության յուրաքանչյուր պահը խաչմերուկ է: Անցյալը ներկայի հետ կապում է միակ արահետը, որն արդեն անցել ենք: Իսկ ահա ներկայից դեպի ապագա բազմաթիվ արահետներ են ձգվում: Որոշները ավելի լայն են, հարթ ու գեղեցիկ գծանշված, բայց երկար են ձգվում, եւ հաճախ մեզ, որոնց հատուկ են չափից ավելի զգացմունքայնությունն ու ռոմանտիզմը, համբերատարությունը չի ...
Նաեւ Իրանին պատուհասած համավարակի պայմաններում 2020-2021 ուսումնական տարում թեեւ որոշակի դժվարությամբ, այնուամենայնիվ, պատվով այդ վիճակից դուրս եկավ նաեւ այդ երկրի կրթական մեծ համակարգի մի մասը կազմող իրանահայ դպրոցը:
Խոր ցավով իմացանք մեր թերթի հնագույն աշխատակիցներից Րաֆֆի Հերմոն-Արաքսի մահը, որը պատահել է Երեւանում, վիրահատությունից հետո, սրտի աշխատանքը դադարելու հետեւանքով:
Երկնքին սիրում են նայել բոլորըՙ թե՛ տնից մեկնող ճամփորդը, թե՛ բերքը հողին պահ տված հողագործը, թե՛ ծով դուրս եկող ձկնորսը, թե՛ երկինք բարձրացող օդաչուն, թե՛ Աստծուն աղոթող հավատացյալը, անգամ թալանելու գնացող գողն է նայում երկնքին ու «ամպ օր է ման գալիս»... բոլոր-բոլորը: Բայց այդ բոլորի մեջ, այնուամենայնիվ, ամենահաճախ ու ամենաշատը ...
Թափոնները, աղբը որպես երկրորդական հումք օգտագործելը այսօր աշխարհում տարածված երեւույթ է, այն խնայում է մայր բնության բարիքները, տնտեսում մարդկաց միջոցները, մաքուր պահում շրջակա միջավայրը եւ այլն: Թափոնների օգտագործումը իբրեւ երկրորդական հումք կարեւոր է հատկապես բնական պաշարներով ոչ հարուստ այնպիսի երկրի համար, ինչպիսին մերն է:
Ես համոզված եմ, որ գրողի առաքելությունն իր ժամանակը փրկելն ու իրենից հետո եկողներին փոխանցելն է: Ի՞նչ գիտենք մեր անցյալի, նույնիսկ դարավոր անցյալի մասին, միայն այն, ինչ նկարագրվել է գրավոր եւ մշակութային ստեղծագործությունների միջոցով: Այս առումով ամեն գրող եւ բանաստեղծ չէ, որ կարող է լավագույնս, առանց գունազարդելու կամ ձեւախեղելու, իր ժամանակի ...
Սլովակյան հայազգի երգիչ-դերասան Տոմաշ Պալոնդերին մեզանում առաջինն անդրադարձավ Հակոբ Ասատրյանըՙ «Օրեր» հանդեսիՙ Սլովակիային նվիրված համարում (2016, թ. 9-12): 40-ամյա Տոմաշը ծնվել է Մոսկվայումՙ սլովակ հոր եւ հայ մոր ընտանիքում: Ավարտել է Բրատիսլավայի պետական կոնսերվատորիայի երաժշտության եւ դրամայի բաժինը, ապա դերասանական կրթություն է ստացել Կատարողական արվեստների ակադեմիայում: 2000 թվականից նկարահանվել է ...