Տեւական ժամանակ լքված եւ անտեսված մնալուց հետո Հայաստանը կրկին հայտնվում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ծիրում: Արեւմուտքը, հանձին Եվրոմիության, շաբաթավերջին անակնկալի բերեց բոլորիսՙ պաշտոնապես հայտարարելով, որ առաջիկա չորս տարիների ընթացքում մեր երկրին կտրամադրվի ընդհանուրՙ 2,6 միլիարդ եվրո գումար, որը աննախադեպ է Հայկական պետության պատմության մեջ:
Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը` ARD-ն կիրակի` հուլիսի 18-ին «Աշխարհի հայելի» հաղորդման շրջանակներում ցուցադրելու է «Բայրիշե ռունդֆունկի» (BR) արտասահմանցի թղթակիցների պատրաստած ռեպորտաժները, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի մասին է: Ամբողջական վերնագիրը «ԼՂ. վերադարձ կորուսյալ հայրենիք» արտացոլում է, որքան էլ զարմանալի է, միակողմանի պատմություն: ARD-ի Մոսկվայի թղթակից Յո Անգերերը (Jo Angerer) պատմում է, ...
2021 թվականի արտահերթ ընտրություններում իր գլխավորած ուժի ստացած քվեն Հայաստանի ու Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ անվանելովՙ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացել է այդ մանդատի բովանդակությունը. տարածաշրջանային հաղորդուղիների բացում, տարածաշրջանային կայունություն ու տեւական խաղաղության հաստատում: Բայց դրան, տեսեք մի, խանգարում է Ալիեւը, ու, առհասարակ, Ադրբեջանն ամեն ինչ ...
Այդ մասին հուիսի 13-ին հաղորդագրությամբ նշել է պաշտոնական РИА Новости գործակալությունը: Նախքան հաղորդագրության բովանդակությանն անդրադառնալը հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ -ի գծով նրա դաշնակիցները, Թուրքիան ներառյալ, որոշել են մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Այդ ամսաթիվը ԱՄՆ-ի համար խորհրդանշական է, որովհետեւ Նյու Յորքի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2001 թ. ...
Արդեն տեւական ժամանակ բժշկապետ Արմեն Չարչյանը գտնվում է կալանքի տակ: Փաստաբանների ջանքերը եւ նույնիսկ 7 պատգամավորների երաշխավորությունըՙ խափանման միջոց կալանքը վերացնելու ուղղությամբ, առայժմ արդյունք չեն տվել: Ըստ էության, Նիկոլի զայրույթը բժշկապետի հանդեպ ունի շա՜տ լուրջ պատճառներ, որ այսպես ղզղընածՙ հռչակավոր բժշկին փորձում է նախ ֆիզիկապես եւ ապա հոգեպես ընկճել, իսկ ...
Օրերս ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն ի պատիվ պաշտոնավարտ դեսպան Վարուժան Ներսիսյանի: Այդ առիթով ՌԱԿ Մ. Նահանգների Արեւելյան շրջանի ու Կանադայի վարչության ատենապետ ընկեր Գեւորգ Մարաշլյանը հետեւյալ ուղերձ-նամակն է հղել նրան:
Հուլիսի 8-9-ը Մոսկվա այցելեց ռուսական պետական լրատվամիջոցների արտահայտությամբ «Թալիբան շարժման» պաշտոնական պատվիրակությունը: Եթե դա պաշտոնական է, ապա պաշտոնական պիտի համարվի թալիբների այցը, ինչը ԱՄՆ-ի եւ նրա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների Աֆղանստանից հեռացման ֆոնին չափազանց ուշագրավ է թվում եւ ամենայն հավանակությամբ բխում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թալիբներով պայմանավորված աշխարհաքաղաքական ծրագրերից: Մանավանդ ...
Հոդվածի հեղինակը ծանոթ է հայ եւ իրանցի ընթերցողներին, նաեւՙ իր մի քանի հոդվածներովՙ «Ազգ»ի ընթերցողներին, որոնք հետաքրքրությամբ են կարդացել տարածաշրջանային հրատապ խնդիրներին նվիրված նրա լուրջ եւ մասնագիտական վերլուծությունները, ինչպիսին է ստորեւ հրատարակվող հոդվածը:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո պատերազմի ելքի մասին շրջանառվող տեսակետների մեջ Իրանը ներկայացվում էր որպես ռազմական գործողություններում պարտվող կողմերից մեկը, որի համար բերվում էին բազմաթիվ ապացույցներ ու հիմնավորումներ: Այդ մասին օտարերկրյա մամուլի ներկայացուցիչներից բացի, հոդվածներով հանդես էին գալիս նաեւ Իրանական վերլուծական կենտրոնները:
Ամառվա եղանակային շոգ պայմաններին զուգահեռ Իրանը էլեկտրականության արտադրության լուրջ խնդրի առջեւ է կանգնել, քանի որ արտադրվող էլեկտրաէներգիան չի բավարարում պահանջարկը եւ իշխանությունը հարկադրված կատարում է մասշտաբային անջատումներ:
Այս օրերին հայ-իրանական սահմանին հազարավոր մարդիկ մեծ համբերությամբ սպասում են իրենց հերթին, որպեսզի հատեն սահմանը եւ պատվաստում ստանան Հայաստանում: Խնդիրն այն է, որ հուլիսի 15-ից ՀՀ-ում օտարերկրացիների պատվաստման համար կարգը փոխվելու է, օտարերկրացիները նախ պետք է 10 օր անցկացնեն ՀՀ-ում եւ հետո միայն կկարողանան պատվաստվել: Ահա թե ինչու բազմաթիվ իրանցիներ ...
Թուրքական ծայրահեղ ազգայնամոլական Գորշ գայլերի ներկայացուցիչները գործում են նաեւ Վրաստանում մարդասիրական (Մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, եւայլն) կազմակերպությունների քողի ներքո, տեղեկացնում է Թբիլիսիից փորձագետ-լրագրող Իոսիֆ Զաալիշվիլին , օրինակ բերելով «Թուրքական մարդասիրական օգնության հիմնադրամ» (IHH) ոչ կառավարական կազմակերպությունը, որը «ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց իրականում ահաբեկչական ...
2021 թ.-ի մայիսի 17-ից 23-ը Մոսկվայի կրթական սրահում տեղի ունեցավ նոր լայնամասշտաբ միջոցառում` Կրթության շաբաթ` նվիրված ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին եւ ժամանակակից կրթության արդյունավետ փորձին:
Հուլիսի 17-ին, շաբաթ օրը, Եվրասիական փորձագիտական ակումբը իր անդամների մեծամասնության մասնակցությամբ անց է կացնում ուղեղային գրոհ «Հետընտրական Հայաստան. ակնկալիք եւ իրողություններ» թեմայով: Մենք մեր փորձագիտական հանրության առջեւ դժվարին խնդիրներ ենք դրել, որոնց լուծմանը սպասում է մեր հասարակության մտածող մասը: Հետընտրական իրողությունները մի վիճակ են ստեղծել, երբ առաջացող հարցերը հրատապ ու ...
Թերթի նախորդ համարում անդրադարձել էի հարեւան Վրաստանում ազգայնականների կազմակերպած բողոքի ակցիաներին, որոնց ընթացքում նրանք հղում էին արել ԼԳՏԲ համայնք կոչվող սեռագարներին ու նրանց աջակիցներին: Գրությանս մեջ հստակ նշել էի, որ վաղ թե ուշ այդ ալիքը տարածվելու է ամբողջ աշխարհով մեկ, եւ զուտ քաղաքական շահեր սպասարկող այդ խմբերը հայտնվելու են երկընտրանքի ...
Մերօրյա Հայաստանում ապրած ու անցկացրած յուրաքանչյուր օրից կարծիք է կազմվում, որ մենք ապրում ենք երկիր մոլորակից դուրս ինչ-որ տարածքում, ուր կյանքի ու կենցաղի մարդկային առաջնահերթությունները տրամաբանված պահանջվածություն չունեն: Ասենք, հայաստանցին աշխատելու կարիք ունի, այն հույսով, որ այն իրեն կերաշխավորի կենցաղային խնդիրների լուծում եւ թերեւս համեստ հանգստի կազմակերպում, որը կարտահայտվի շաբաթը ...
Վերջին օրերին տարածաշրջանային ակտիվությամբ պայմանավորվածՙ աշխուժացել են Հայաստան-Իրան հարաբերությունների մասին քննարկումները: Հայաստանում իրանական ներդրումների եւ Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, քան իրացվում է:
Սովորեցինք համավարակի հետ ապրել: Մշակութային հաստատություններն անցել են իրենց բնականոն կյանքին, բայցի այդ, հանրության պահանջները, ակնկալիքները փոփոխվում են, ու պետք է ժամանակին համահունչ մտածել ու աշխատել:
Լատվիացի արվեստաբան Ինգունա Կուրցենսը ծնվել է 1951 թվականին, Ռիգայում: Նրա ընտանիքը բռնաճնշման է ենթարկվել եւ աքսորվել է ստալինիզմի օրոք: Ինգունան ավարտել է Աբականի (Խակասիա, Կրասնոյարսկի երկրամաս) երաժշտական ուսումնարանը, այնուհետեւ 1975-1981 թթ. ուսանել է Լենինգրադի (այժմՙ Սանկտ Պետերբուրգ) Գեղարվեստի ակադեմիայում: Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայի արվեստի պատմության ինստիտուտում, որտեղ 1993-ին պաշտպանել է ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում գրախոսելով մի քանի տարի առաջ Կալիֆոռնիա համալսարանի հրատարակչատան թողարկած Անահիտ Գասապյանի «Համատարած լսումներ: Ներգործություն, ուշադրություն եւ տարաբաշխված կախվածություն» խորագրով փոքրածավալ, բայց խիստ ազդեցիկ մենագրությունը Քրիստոֆեր Ադամյանն ընդգծում է, որ այն «արտակարգ փայլուն ուսումնասիրություն է»:
Բոստոնի «Իզաբելլա Ստյուարտ Գարդներ» մասնավոր սեփականության թանգարանի 1990 թվականի կողոպուտը ցարդ վառ պահելու «մեղավորը» մեր հայրենակից, «Բոստոն գլոբ» պարբերականի վետերան հետաքննող-լրագրող Սթիվն Քյուրքչյանն է, որ այդ մասին «Master Thieves» (Վարպետ գողեր) վերնագրով գիրք է լույս ընծայել 2015-ին: Այժմ Netflix-ը չորս մասանոց սերիալ է պատրաստել արվեստի գործերի աշխարհում ամենամեծ կողոպուտի մասին, ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը գրախոսել է Մարտիկ Մադենջյանի «Հափշտակված դրախտ» եռերգության երրորդ հատորը, որ Հայկական պատմական գրքերի հրատարակչությունը Պասադենայում անգլերեն լեզվով լույս է ընծայել 2020 թվին «Հափշտակված դրախտի որոնումներում» խորագրով (Mardig Madenjian: Quest for Ravished ...