Երիտասարդ հայրիկներ ու մայրիկներ գիտեմ, որոնք իրենց երեխաներին չեն կարդում Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը: Հասկանալի էՙ մայրիկը իր ձագուկներին երբեք ու երբեք չի հանձնում գիշատիչներին, երեխան իր փոքրիկ ուղեղիկում բնավ պետք չէ մտածի, թե մայրիկը կարող է իրեն լքել, առավել եւս տալ ուրիշներին, որ հա՛փ անեն ու տանեն: Սակայն այն ...
Թուրքիայի իշխանությունը տարբեր առիթներով չի թաքցրել իր մտադրությունըՙ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի կառուցման մասին: Վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ թեմային անդրադարձել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը :
Մի հայտնի անեկդոտ կա. ամեն անգամ արջը մի պատճառ գտնում էՙ ճտտացնելու համար նապաստակի գլխին: Մի օր գլխարկ չդնելու համար է նապաստակին հասնում, մյուս օրըՙ գլխարկ դնելու, եւ այդպես շարունակ: Հիմա Հայաստանը ճիշտ այդ անեկդոտի հերոսն էՙ եթե ե՛ւ ուղիղ, ե՛ւ փոխաբերական իմաստով մոտենանք արջին, ուղիղը գիտեք ում նկատի ունենք, ...
Հուլիսի 7-ին աշխատանքային այցով մոսկվա մեկնած ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին : Ինչպես հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը Պուտինը խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների առնչությամբ անձամբ շնորհավորել է Փաշինյանին, ապա հույս է հայտնել, որ ֆորմալ եւ ...
Ծննդավայր վերադառնալու պես երեկ մուտք գործեցի այն շենքը, որի աստիճաններով 30 տարի շարունակ բարձրացել էի վերՙ 3-րդ հարկ, որտեղ գործում էր մեր թերթի խմբագրությունը: Գլխավոր մուտքի բանալին դեռ մոտս էր, ոչ ոք չէր ներկայացել վերցնելու ինձնից, հակառակ որ շենքը հիմա ենթադրաբար նոր վարձակալ պետք է ունեցած լիներ: Նոր վարձակա՞լ: Ոչ ...
Արդեն ժամանակն է վերանայելու Հայկական պետականության եւ հասարակության բոլոր բաղադրիչները եւ ստեղծելու նոր ու հզոր պետություն, որն ունակ է դիմակայելու տարածաշրջանային եւ միջազգային բոլոր մարտահրավերներին: Վերջին 3 տարվա մեր պատմությունն ապացուցեց, որ հայությունն ապրել է պատրանքներով, իսկ հայկական պետութունը ի վիճակի չէ քաղաքական սուբյեկտ լինելու, եւ միջազգային ուժերը Հայաստանը, իմաՙ ...
Ես շատ մտահոգ եմ Հայաստանի ապագայով: Ոչ միայն ես, այլեւ, վստահ եմ, համայն հայութիւնը, թէ՛ Հայաստանի մէջ, թէ՛ Սփիւռքի: Վերջին պատերազմը եւ մեր թշնամիներուն հնչեցուցած սպառնալիքները, որքան ալ չափազանցեալ եղած ըլլան, որքան ալ որ յոխորտալից պոռոտախօսութիւններ կարծուին, անոնց ենթաթեքստը թշնամական է: Գիտենք բոլորս ալ թէ ինչ միջոցներով յաղթեց Ատրպէյճանը, սակայն, ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք հասարակությանը մոլորեցնելու սովորություն ունի: Դա մերթ անում է Արեւելյան Միջերկրականում կամ Սեւ ծովում բնական գազի հարուստ պաշարների հայտնաբերման աչքալուսանքներով, թե շուտով էժան գազ կմատակարարեն բնակչությանը, մերթ երկրի մոտալուտ թռիչքի կանխատեսումներով, մերթ հայտարարություններով, ըստ որոնց «Եվրոպայի հսկաներըՙ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ հատկապես ԱՄՆ-ը նախանձում են» ...
Քոջաէլին Մարմարա ծովի առափնյա քաղաքներից է, որտեղ գործում է «Հեյդար Ալիեւի անվան մշակույթի տուն» միությունը, որը հուլիսի 3-ին կազմակերպել է այսպես կոչված գիտաժողով, որտեղ քննարկվել են «հայերի ցեղասպանության վերաբերյալ զրպարտությունները»: Ընդ որում այս «գիտաժողովը» կազմակերպվել է «ի պատասխան հայկական սփյուռքի զրպարտություններին» նախագծի շրջանակում, որի հեղինակն է Ալիեւի անվան վերոհիշյալ տունը:
Այդ մասին հուլիսի 1-ի համարում տեղեկացրել է թուրքական «Arti Gercek» օրաթերթը, որից էլ արտապել էր Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքը: Ըստ տեղեկության, Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձեւում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու եւ երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին: Միաձայն ընդունված բանաձեւում նշվել է, որ Բելգիայի խորհրդարանը դատապարտում է 2014-ից ...
ԻԻՀ նորընտիր նախագահը իսլամական հայրենիքի նկատմամբ իր հավատարմությունն ու նվիրվածությունը հանրայնացնելու նպատակով օգոստոսի 5-ին երդման խոսք է ասելու: Նա ժողովրդին հավաստիացնելու է, որ «ի կատարումն ստանձնած պարտավորությունների, գործի է դնելու իր ողջ կարողություններն ու լիազորությունները» (մեջբերում երդման տեքստից):
Հայաստանյան լրատվամիջոցներում հազվադեպ կարելի է հանդիպել դրսում հայության դիմագրաված, հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, թեեւ դրանք առկա են: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հայկական համայնքներին: Այստեղ ռազմա-քաղաքական եւ ներքաղաքական խնդիրներով պայմանավորված հայության տարբեր սոցիալական խմբեր հանդիպում են որոշ խնդիրների:
«Հրամայում եմՙ ներքեւի ճամապարհով հետ գնացեք, ես ձեր հետեւից գալիս եմ»,- գոչել է կապիտան Արտակ Մարտիրոսյանն ու տղերքի հեռանալուց հետո ձեռքի նռնակը պայթեցրել:
Նախորդ հոդվածում գրել էի ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիայի տարածքում ռուսական հատուկ ծառայության ակտիվ գործունեության մասին: Նշել էի այդ պետության հակահետախուզության ղեկավարի հաշվետվության մասին, որտեղ ընդգծվում են ռուսական հետախուզության կողմից ստեղծվող «գլխացավանքները» իրենց երկրում:
Դավիթ Արամի Սաֆարյանը ծնվել է 1989թ. Երեւանում: Գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի բակալավրիատը եւ մագիստրատուրան: Ուսանել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում: Մեկ մենագրության համահեղինակ է, հեղինակ է նաեւ մի շարք գիտական հոդվածների: Մասնակցել է միջազգային գիտաժողովների: Աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, Սփյուռքի նախարարությունում, «Նորավանք» գիտակրթական ...
- Պարոն Գալչյան, անկլավների հարցի մասին խոսենք: Ադրբեջանը հայտարարել է, թե ինքը առաջին հանրապետության իրավահաջորդն է: Իսկ մենք խոսում ենք 1926 թվականին եւ դրանից հետո եղած քարտեզներին հղում անելով: Իրենք էլ մոռանում են իրենց հայտարարությունը եւ GPS-ով վախեցնելով որեւէ տարածք պահանջում:
Չէ, այսօրվա մեր հեռուստահաղորդավար-մեկնաբանները մեծամասամբ այդպես էլ չեն սովորում ճիշտ կարդալ տասնորդական կոտորակներով արտահայտված թվերն ու տոկոսները: Օրինակ, հունիսի 21-ին Առաջին ալիքով (տեսնես ժամանակին ո՞ւմ դուր չեկավ Հ1 անունը) ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հետ կապված ասվում էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել էՙ ստանալով ձայների «53 ամբողջ 92 տոկոսը»: Հիմա ...
Տարիներ շարունակ Հայաստանում համասեռամոլության ու բղջախոհական այլ իմասատզուրկ եւ անհեռանկար քարոզչության կոչնակները որպես արդարացում իրենց «գաղափարախոսության»ՙ մատնանշում էին հարեւան Վրաստանըՙ նետելով, թե Վրաստանը ժողովրդավար երկիր է, միացել է Եվրոմիությանը, հանդուրժում է ԼԳՏԲ հոգեկաններին ու արագ զարգանում է: Իհարկե, այդ խավն իսկզբանե լավ գիտեր, որ մենքՙ օրվա ընացքում միայն ճաշողներս, հանուն ...
Մերօրյա Հայաստանում անցկացրած յուրաքանչյուր օրը ե՛ւ հպարտության զգացում է առաջացնում, ե՛ւ հուսահատությունից-հուսալքության տրամադրություններ է բերում: Եթե առաջինի պարագայում ոգեւորությունը պայմանավորված է հայրենիք հասկացության իմաստի ու բովանդակության հետ, որը հայի մի տեսակի ապրել - արարելու բուն նպատակն է, երկրորդի դեպքում գործ ունենք մեր այն ազգակիցների հետ, որոնք առաջնորդվում են «մի կյանք ...
Օրերս Սկոպյեում կայացած Դեւիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի մրցմանը Հայաստանի թենիսի ընտրանին իր ուժերը չափեց Ալբանիայի, Ադրբեջանի եւ Չեռնոգորիայի հավաքականների հետ եւ տպավորիչ հաղթանակների շնորհիվ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականըՙ հնարավորություն ստացավ հաջորդ տարի Դեւիսի գավաթի 3-րդ ենթախմբում հանդես գալու:
Կովկասի տարածքին իրաւ բարեկամներ չունի Հայաստանը. ունի աջակիցներ, որոնք կապուած են անոր քաղաքական հասարակաց շահերով. անոնք են Ռուսաստանն ու Իրանը: Ռուսաստանի պարագային հարցը շատ բարդ է, որովհետեւ Արեւմուտքը բացայայտ կերպով տագնապներ կը յառաջացնէ անոր սահմաններուն վրայ` տկարացնելու համար զայն, որպէսզի ան չկարենայ վերստին վերածուիլ գերհզօր տէրութեան, ինչպէս էր ան սովետի ...
«Զարթօնք», «Արեւ», «Պայքար», «The Armenian Mirror-Spectator», «Նոր օր», «Ապագայ», «Ազգ» եւ այլ պարբերականների պատմությունը, երբեմն էլ սկզբնավորումը անխզելիորեն կապված է նշանավոր հրապարակագիր եւ ազգային-հասարակական գործիչ Երվանդ Ազատյանի անվան հետ, որ պատնեշի վրա է անցյալ դարի 60-ականներից սկսյալ:
Հուլիսի 6-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց 92-ամյա մի արտիստ, որն աշխարհի հետ միշտ հայերեն էր խոսում ուՙ առանց թարգմանչի: Նրա երաժշտական լեզուն մեր արդի խոսակցականը կրելով իր մեջ, խիստ հագեցած էր երկարընթաց մեր լեզվի, նախնական հնչյունների, մեր շեշտի, մեր աղոթքի ու հառաչանքի բոլոր շերտերով: Թվում էՙ դյուրին բան է արեւելք- ...
45-ամյա Արա Ասատուրյանըՙ Երեւանից, բազմաշնորհ անձնավորություն է: Անգլերենի մասնագետ, որ աշխատել է որպես թարգմանիչ եւ արհեստավարժ դաշնակահար, որը, սակայն, մի կողմ է թողել այդ երկու մասնագիտությունները եւ հետեւել իր իրական կոչմանըՙ պարերի բեմադրում, ուսուցում եւ կատարում: Նա ուսանել է Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ու ...
Հունիսի 24-30-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ «ԱրմԱրտֆեստ» անունը կրող հայկական արվեստի համառուսաստանյան առաջին փառատոնը: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորվածՙ զանգվածային միջոցառումների տեւական սահմանափակումներից հետո, ասես ձնհալից հետո առաջին ձնծաղիկներՙ վեց օր շարունակ մոսկովյան ամենատարբեր բեմահարթակներից հնչում էր հայ երգն ու պարը, ասմունքը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ցուցասրահներում ցուցադրվում էին հայկական մշակույթի բարձրարժեք ...
Լոյս տեսաւ բանասէր, ազգագրագէտ դոկտ. Յակոբ Չոլաքեանի կոթողային երկասիրութիւնըՙ «Սուրիահայ դպրոցի պատմութիւն» ը, որոշումովը ՀՀ ԳԱԱ Հայագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտական խորհուրդի եւ հովանաւորութեամբ Գալուստ Կիւլպենկեան հիմնարկութեան: