Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Ազգային ժողովում, նման է պարզապես տղայական «ռազբորկայի», ընդ որումՙ դա տեղի է ունեցել պարբերաբար այս նոր ԱԺ-ի աշխատանքն սկսելու պահից սկսած, պարզապես «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդ պատգամավորուհուՙ Աննա Մկրտչյանի հերթական կրքոտ ելույթից հետո սրվեց հերթական անգամ, ու նույնիսկ անվտանգության աշխատակիցները հրավիրվեցին ԱԺ դահլիճ, ...
I spent the entire month of June in Armenia. Back home, when friends ask me how I found Armenia, I cannot help but make an analogy by saying, "People are at the last dance on the Titanic."
Լսում էի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջադրման ելույթով հանդես եկած Անդրանիկ Քոչարյանին, թե բաՙ բարեփոխումները շարունակվելու են, ԱԱԾ-ն իրոք պետք դառնա ազգային կառույց /ուղիղ այսպես չէր խոսքը, բայց տրամաբանությունն այս էր/, նրա մասնագետներին պատրաստելու համար զուտ հայկական ուսումնական հաստատություն է ստեղծվելու եւ այլն: Ու մտածում եմՙ հայ ...
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր շնորհավորանքներն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին նոր կառավարության ձեւավորման կապակցությամբ։ Սա ինքնին դրական ձեռքբերում էՙ հաշվի առնելով երկրի ներքաղաքական անկայունությունը եւ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերները։
Հայաստանում թեեւ լայնախոհ մտածողություն առկա է եղել միշտ, մենք շատ ավելի հանդուրժող ենք եղել, քան հետխորհրդային շատ երկրների քաղաքացիները, ու դա մղել է մեզ ամեն տեսակ պարտադրանքի դեմ ներքին բողոքի: Բայց նաեւՙ մասնատվածության է տարել, քանի որ ամենքս մեր տեսակետն ենք պնդել, ինչպես ժողովուրդն է ասումՙ հինգ հոգով յոթ կուսակցություն ...
Հայաստանի սահմանների երկայնքում բռնությունը շարունակում է սաստկանալ։ Ոտնձգությունները սկսեցին մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի շրջան, որտեղ մոտ հազար զինվորներ շրջապատեցին Սեւ լիճը եւ դեռ մնում են այնտեղ խախտելով Հայաստանի ինքնիշխան պետության կարգավիճակը։ Հայկական կողմի բողոքները ոչ մի արդյունք չտվեցին։ Ընդհակառակը` դրանք նույնիսկ խրախուսեցին ...
ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին են հասցեագրվել բողոքներ ԱԺ-ում հավատարմագրված մի շարք լրագրողներից, ինչպես նաեւ լրագրողական կազմակերպություններից:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցում կարեւորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը: Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որեւէ կերպ խաչաձեւվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքումՙ որպես այլընտրանք ...
Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանն սկսաւ տէրունական աղօթքով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդութեամբ: Ապա վեհափառ Հայրապետը իր խօսքը ուղղեց ներկաներուն.
The escalation of violence along Armenia’s borders continues. The incursions began on May 12 by Azerbaijani forces in the Syunik region, where around 1,000 soldiers surrounded Sev Lake and they still remain there in violation of Armenia’s sovereignty. Protests from the Armenian side did not help the situation; on the ...
Ամեն ինչ չէ, որ մեր լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատաոճում հարյուր տոկոսով ընդունելի է, այդ թվումՙ Ազգային ժողովում: Ասենքՙ հենց միայն տեխնիկապես անտանելի է նայել, թե ինչպես են մի քանի տասնյակ լրագրող եւ օպերատոր մեղվի պարսի նման թափվում հարցազրույցի սուբյեկտի վրա, խոսափողները կողքերից, հետեւից, առջեւից մտցնում հարցազրույց տվողի կոկորդն ու աչքերը, ...
Ութերորդ գումարման Ազգային ժողովն այս երկու օրը գումարել է իր անդրանիկ նիստերը եւ ղեկավարություն է ընտրում: Իշխող մեծամասնությունն արդեն ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանին եւ որպես ԱԺ փոխնախագահ առաջադրել Ռուբեն Ռուբինյանին, որն, անշուշտ. կընտրվի: Խորհրդարանական ընդդիմությանը եւս բաժին կընկնի մեկ փոխխոսնակի եւ երկու-երեք հանձնաժողովի ղեկավարի պաշտոնՙ ողջ գործընթացի եւ ...
Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանասիրաբար մղած մշակութային ցեղասպանությունը բաղկացուցիչ մասն է հայ ժողովրդի ֆիզիկական ցեղասպանության։ Դրանով այդ երկու երկրների իշխանությունները մտադիր են անմնացորդ ջնջել իրենց այդ պապենական երկրներում հայերի գոյության ամեն մի հետք։
Այդ ահաւոր երեկոյէն քանի մը օր առաջ Իսրայէլի անիծեալ վարչապետ Նեթանիահուն պատկերասփիւռային իր ելոյթին մէջ ցոյց կու տար այն «թաքստոցը», ուր ամբարուած էին վտանգաւոր պայթուցիկ նիւթեր։ Աւելինՙ համացանցի թէ «սոցիալական կայք»երու վրայ կը տպագրուէր Պէյրութի նաւահանգիստը, ուր նշուած էր «վտանգաւոր զէնքեր»ու շտեմարանը, որոնք պէտք է պայթեցուէինՙ ըստ իսրայէլացի ռազմատենչ «ընթերցող»ներու ...
The cultural genocide actively being waged by Turkey and Azerbaijan is a component of the physical genocide of the Armenian people, intended to obliterate any vestiges of their existence on their ancestral lands, which they have inhabited for centuries.
Panorama.am-ում հետաքրքրությամբ կարդացի California Courier շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանի «Պետդեպի գաղտնի հեռագիրը բացահայտում է ԱՄՆ-ի ամոթալի ճնշումը Հայաստանի ղեկավարների վրա» վերնագրով թարգմանաբար տրված հոդվածը 2000 թ.ին Հայաստանի իշխանությունների վրա պետքարտուղարության բանեցրած ճնշումների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է այն ճնշումներին, որ ամերիկյան կառավարությունը, պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ նրա տեղակալ Ստրոբ Թալբոթի, ի ...
Շատերն են այս տարվա Եռատոնը համարում առաջին կորսված ու ամոթալի տոնը մեր երեսնամյա անկախության պատմության մեջ։ Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջՙ 2020-ի մայիսի 8-ինՙ Շուշիի ազատագրման, ՊԲ հիմնադրման եւ ԵԿՄ-ի օրը, մի նշանային իրադարձություն տեղի ունեցավ, որն արդեն իսկ վկայում էր պետության եւ իշխանության արժեբանական դեգրադացիայի եւ մոտալուտ պարտության մասին։
Լարված ու գերլարված այս օրերին, ռազմական ու քաղաքական նորանոր զարգացումների թափի տակ, որեւէ լրատվամիջոցի արձակուրդում գտնվելը, խոստովանենք, անհեթեթ է։ «ԱԶԳ» շաբաթաթերթը հայտարարել էր իր երկշաբաթյա արձակուրդ գնալու մասին` ընթերցողներին խոստանալով կրկին հանդիպել օգոստոսի 13-ին։ Սակայն միմյանց հրմշտկող իրադարձությունները ստիպում են խմբագրությանը մասնակիորեն ընդհատել արձակուրդը եւ օգտագործելով azg.am-ի հարթակը` ամենօրյա վերլուծություններով ...
«Շուշին ազատագրող գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդար հրամանատար». կապիտուլյացիայի կնքումից ուղիղ 24 ժամ առաջՙ նոյեմբերի 8-ի երեկոյան Հանրայինի եթերով ասում էր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հետո արդեն պիտի պարզվեր, որ քաղաքն առնվազն նոյեմբերի 6-ից հայկական վերահսկողության տակ չէ, իսկ այն վերանվաճելուՙ հայկական զորքերի հուսահատ ու ...
Հայաստանի Հանրապետության ռազմաստրատեգիական ու տնտեսատրանսպորտային ամենազգայուն կետը Երասխն է, անկասկած: Համոզվելու համար բավական է պարզապես արագ հայացք գցել քարտեզի վրաՙ Հայաստան, Ադրբեջան (Նախիջեւան), Թուրքիա եւ Իրան քառյակի վրա ավելացրեք ռուսական սահմանապահ զորքը, եւ ընդամենը 10-15 քառ. կիլոմետրի վրա, միմյանց դեմ-հանդիման, դուք կտեսնեք թեքված այն քառանկյունին, որը վերջին 100 տարվա ընթացքում ...
Որտեղի՞ց մեր կյանք ներխուժեց կորոնավիրուսը: Համաշխարհային մամուլը, մասնավորապես գերմանական ԶԼՄ-ներն անընդհատ կրկնում են այս հարցը, իսկ հստակ պատասխան դեռ չկա: Այն, որ Վուհանի լաբորատորիայում հնարավոր վթարը կարող էր պատճառ դառնալ վիրուսի արտահոսքին, մասնագետներն առաջվա նման ոչ թե կտրուկ հերքում, այլՙ կարծես հակված են դա չբացառել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորից ցանկություն ...
Վերջերս Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի շենքում տեղի ունեցավ «Զանգվածային բռնության իրավական եւ գիտական սահմանումը» թեմայով մի սեմինար, որի ընթացքում հետաքրքրական բացահայտումներ արվեցին: Սեմինարն անցկացվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի Հայցադիմումների հանձնաժողովի նախագահ եւ Չեխիայի Հանրապետության կառավարության մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ, պրոֆեսոր Հելենա Վալկովայի հովանու ներքո:
Վաշինգտոն. - Հայաստանի դեսպանատունը երկուշաբթի, հուլիսի 19-ին հրաժեշտի ընդունելություն տվեց դեսպան Վարուժան Ներսեսյանին եւ նրա ընտանիքին, որ երկուսուկես տարվա ծառայությունից հետո նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, սկսած 2021 թվականի օգոստոսի 1-ից:
Դիմատետրէն (Ֆէյսպուք) կ՛իմանամ (թէեւ միշտ չէ որ անոր էջերուն յայտնուած լուրերը ստոյգ են), որ «Ասալա» (ASALA, Armenian secret army for the liberation of Armenia) գրութիւնը կրող շապիկներուն ու գլխարկներուն վաճառքը սկսած են արգիլել Հայաստանի մէջ: «Նեմեսիս» գործողութեան չորս մասնակիցներունՙ Սողոմոն Թեհլիրեանի, Արշաւիր Շիրակեանի, Միսաք Թորլաքեանի եւ Արամ Երկանեանի խմբանկարը, որ ...
Վերջին տարիների ընթացքում Հայաստանում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում այլընտրաքային էներգիայի աղբյուրների` հատկապես արեւային էներգիայի օգտագործման ուղղությամբ: Սեւանա լճի ափինՙ Ծափաթաղում, 13 հեկտար տարածքի վրա կառուցվել է տարածաշրջանումՙ արեւին հետեւող համակարգով աշխատող արեւային առաջին էլեկտրակայանը:Կայանն ունի 5787 կՎտ պիկային հզորություն, որի տարեկան արտադրողականությունը կազմում է 12,3 միլիոն կՎտժ:
Հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը երկօրյա այցով մեկնեց «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»: Հաջորդ օրը, հուլիսի 20-ին, թուրքական զորքերի Կիպրոս ներխուժման 47-րդ տարելիցին, նա մասնակցեց «Խաղաղության եւ ազատության» տոնի առթիվ ինքնակոչ այդ հանրապետության խորհրդարանում կազմակերպված հանդիսավոր նիստին: Հիշցնենք, որ Թուրքիան Կիպրոս էր ներխուժել 1974-ի թվի հուլիսի 20-ին, բռնագրավելով կղզու տարածքի 36.5 ...
Հուլիսի 17-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հրապարակել «Ֆրանսիան Հարավային Կովկասում ձգտում է իր անձնական առաջամարտիկի վերածել Հայաստանը» վերնագրով հոդվածը: Դրա «Հայաստանն ու Ֆրանսիան միացե՞լ են: Եթե գոյություն ունի այդպիսի կոալիցիան, ապա ո՞վ կլինի հաղթող կողմը: Ո՞վ կպարտվի: Չէ՞ որ այդ միությունն ապրիորի է (նախափորձային), այլ կերպ չէր էլ կարող լինել» ենթավերնագիրը հստակ ...
Պատերազմի դղրդյունները հետզհետե ավելի բարձր են հնչում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լսել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած քառասունչորսօրյա պատերազմը չավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Պատերազմական գործողությունները պարզապես կանգ առան մի հայտարարությամբ, որ լավագույն դեպքում կարելի է բնութագրել որպես երերուն հրադադար: Դրանք կարող են որեւէ ժամանակ եւ որեւէ ...
2020-ի դեկտեմբերին, երբ Կոմիտաս կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնած Հասմիկ Պապյանն իր սաների հետ Բեթհովենի 250 ամյակին նվիրված համերգայինՙ խիստ մտածված ծրագիրը ներկայացրեց, հասկանալի էր արդեն, որ պատերազմի վերքերը, վշտից ավերակվող մեր հոգիները բուժելու իր թերապիան սկսել է: Այդ ժամանակ իմացա նրա հաջորդ մտահղացման ...
Օրեր առաջ Գյումրու քաղաքապետարանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության հետ համատեղ ծրագրով ձեռք է բերվել 63 նոր միկրոավտոբուս, որոնցից առաջին 20-ն արդեն Գյումրիում են: Առաջիկայում կբերվեն նաեւ հաջորդ խմբաքանակները: 2021 թ. արտադրության այս «Գազել» մեքենաները փոխարինելու են այժմ քաղաքի երթուղիներում գործող հին, հնացած «Գազել»-ներինՙ նրանց գերազանցելով տեղերի քանակով եւ որակական հատկանիշներով:
«Ազգ»-ի թղթակից, անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ Ստեփան Պապիկյանը զբաղվում է ոչ միայն գիտական հարցերով, այլ նաեւ մեր երկրի առջեւ ծառացած տարբեր խնդիրների ուսումնասիրությամբ եւ դրանք պատկան մարմիններին ներկայացնելու գործով:
Հուլիսի 13-ին Դիջիթեյն ընկերությունում ամփոփվեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը, «DigiTown» նախագծի շրջանակներում, որը իրականացվեց Հայաստանի Գիտության եւ Տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ:
Երկուսուկես տասնամյակ ընտրություններ` իրական նշանակությամբ եւ արժեքով չեն կայանում այստեղ. իբր դեմոկրատական ճանապարհով ենք գնում, բայց սրա հիմք ժողովրդավարական ինստիտուտները կիսատ-պռատ են գործում, գլխավոր ցուցիչ ազատ ընտրություններ չեն լինում, եղածը իմիտացիոն գործընթացներ են: Մենք էլ օգտագործվող նյութ ենք, անհրաժեշտ ֆոն` թե՛ ընտրություններին էր այդպես, թե՛ հանրահավաքներին, 1988- ին եւ դրանից ...
Լեռնային Ղարաբաղից ժամանած երիտասարդ տեղահանվածներն այժմ հնարավորություն ունեն խոսելու, խորհրդակցելու եւ որակյալ օգնություն ստանալու մասնագետներից: Ուսանողական ջոկատների Հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն HUJ- ը նրանց կարիքները կարեւորելով մեկ տանիքի տակ է հավաքել երիտասարդներին, տալով մասնագիտական օգնություն եւ գիտելիքներՙ մասնագետներից, փորձագետներից, որոնք կսովորեցնեն նրանց հաղթահարել սթրեսը, օգնելով լավատեսական պատկերացում ունենալ իրենց ապագայի ...
1988 թվականին սկսված Արցախյան ազատագրական շարժումը հանգեցրեց 1991-1994 թթ. հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմի: Այն դաժան էր, անզիջում եւ սոսկ տարածքների կամ տնտեսական շահերի համար պատերազմ չէր, այլ մղվում էր լինելիության, գոյության իրավունքի համար: Ու թեեւ այդ պատերազմը 1994 թ. կնքված Բիշկեկյան զինադադարով դադարեցվեց, սակայն չավարտվեց, այլ ժամանակավորապես առկախվեց: Իսկ կողմերից յուրաքանչյուրն ...
Արդէն աւելի քան երկու տարիներէ ի վեր ահագնացող քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ ընկերային ճգնաժամը չափազանց պայթիւնավտանգ դարձած է Լիբանանի մէջ: Ըստ տեղեկութիւններու, շուրջ 800 միլիառ տոլար երկրէն դուրս բերուած էՙ հայրենասիրութեան դոյզն զգացումներէ զուրկ, աւազակաբարոյ ղեկավարիկներու եւ այս չքնաղ երկիրը իրենց սեփական ագարակի վերածած, քաղաքացիական պատերազմի ոճրատիպ անձերու կողմէ, որոնք ...
2019 թվականի մարտի 25-ից մայիսի 20-ը Բուդապեշտի Սեչենի անվան ազգային գրադարանում բացվել էր «Միութիւն եւ բազմազանութիւն. Հայկական Աստուածաշունչը եւ կրօնական աւանդութիւնը» խորագրով ցուցահանդեսըՙ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի, Կյուլպենկյան հիմնադրամի, Բեռլինի պետական գրադարանի եւ Լայպցիգի Լայբնիցի անվան արեւելյան երկրների մշակույթների եւ պատմական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ: Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից ցուցադրվեցին ...
Օրեր առաջ ՄԱԿ-ի կառույցներից մեկի տարածած հայտարարությունը շոկային էր. ոչ քաղաքական, այլ տնտեսական պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը տեղեկացնում էր, որ վերջին 12 ամիսներին աշխարհի հիմնական հատվածներում պարենային ապրանքների գների նվազում է արձանագրվել: Հայաստանաբնակը, ով վերջին տարիներին պարբերաբար է իր առօրյայում խոսքի ու գործի անհամապատասխանությունների հանդիպել, կարող է եւ չհավատալ այդօրինակ ...
Մտավորական, լրագրող, ակտիվիստ եւ ՌԱԿ բազմաթիվ ամսագրերի շուրջ կեսդարյա խմբագիր դոկտոր Նուբար Բերբերյանի 2021-ի ամենամյա մրցանակաբաշխությանը դիմելու մեկնարկը տրված է:
Վաղըՙ հուլիսի 24-ին ժամը 11-14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հայ հանրությունը հրաժեշտ կտա ծիրանափողի վարպետինՙ Ջիվան Գասպարյանին, որի մարմինը նույն օրը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Ստորեւ երկու վերհուշ Արտիստիՙ Գերմանիայում ունեցած համերգներից:
Հայոց լեզվի ուսուցման խնդրին շատ ենք անդրադարձելՙ մամուլում, համալսարանում ու նույնիսկ փողոց-հրապարակներում, բայց ապարդյուն, կրթության այսօրվա պատասխանատուները երեք տարի շարունակ շարժվեցին այնպես, ինչպես իրենք են ուզում, այնինչՙ պետք է շարժվեին այնպես, ինչպես ճիշտ է: Մենք կանխատեսում էինք, որ հինգ-տասը տարի հետո ենք քաղելու այդ անգրագիտության ցանքսի պտուղները, բայց քաղեցինք երրորդ ...
Իմքայլականներն, իշխանության եկած-չեկած, մշակույթի հետեւից ընկան: Դեռ 2018-ին Փաշինյանը կանգնեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմին ու դիտողություն արեց մշակույթի գործիչներին, թեՙ համերգասրահներն ինչպես ուզում եք, լցրեք, այլապես պետբյուջեից գումար չենք տա ձեզ: Հետո սկսվեցին հալածանքներն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նկատմամբ, մինչ զուգահեռաբար ուզում ...
Կինովավերագրող Էդդի Վիգենը ծնվել է 1976 թվականին, Փարիզում, այժմ բնակվում է Լոս Անջելեսում: 1995-1998 թվականներին ստացել է բակալավրի կոչում Փարիզի Լսատեսողական ուղղության բարձրագույն դպրոցում, իսկ 1995-ին` տնտեսագիտության բակալավրի աստիճան: Աշխատել է որպես բեմադրիչի օգնական, մոնտաժող եւ օպերատոր: 2017 թվականից մի շարք թողարկումներ է պատրաստել ֆրանս-գերմանական «Արտե» հեռուստաընկերության «Ճանապարհորդության հրավեր» հեռուստածրագրի ...
«Ազգ» շաբաթաթերթը այսօրվանից գնում է երկշաբաթյա արձակուրդի: Մեր հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 13-ին: Մեր ընթերցողներին ու գործընկերներին մաղթում ենք ֆիզիկական ապահովություն եւ հոգեկան խաղաղություն: